08.01.2026
01.08.26.docx
[start:song]
566
1. Արարատ լեռան ձյունապատ սրտից
Հնչում է մի ձայն դարերի խորքից,
Մասիսի ծոցում մի սիրտ բաբախում,
Զարկում է անվերջ, հայ ազգին կանչում.
«Դարձե՛ք, ո՛վ հայեր ողջ Հայաստանի,
Ես Իմ տապանն եմ կանչում բոլորիդ,
Այսօր ներս մտեք իմ եկեղեցին,
Դարձե՛ք ողջ ազգով, ժամն է վերջանում»։
2. Արարատ լեռան կարոտած սրտից
Հայոց աշխարհ է թռչում աղավնին,
Ավետիս սրտում, ձիթենին կտցին՝
«Խաղաղությո՜ւն քեզ»,- ասելու հային:
«Դարձի՛ր, ազգս հայ, դարձի՛ր անվարան,
Արյուն, ջարդ, աղետ պիտի վերջանան,
Ես քեզ կլինեմ վահան ու պաշտպան,
Դարձի՛ր, քեզ կտամ խաղաղ Հայաստան»։
3. Արարատ լեռան թախանձոտ սրտից
Հային է ուղղված պատգամն երկնքից.
«Կանգնած թակում եմ դուռը քո սրտի,
Հայոց աշխարհն է նոր իջևանն Իմ:
Դարձի՛ր, ազգս հայ, Ես քեզ կդառնամ,
Մեղքերդ կներեմ, երկիրդ կբուժեմ,
Ես քեզ կսիրեմ միշտ և հավիտյան,
Ես քո Աստվածն եմ, Իմն ես, Հայաստա՛ն»։
[end:song]
[start:song]
293
ՆԵԵՏ 34
1. Մեղքերովս, Տե՜ր, ահա Քեզի կուգամ,
Կոտրած սրտով, Տե՜ր, հիմա Քեզի կուգամ:
Տե՜ր, շատ լավ գիտեմ` կտեսնես իմ սիրտս,
Մեղքերով ճնշված, մեղապարտ իմ սիրտս։
Մեղքերովս, Տե՜ր, ահա Քեզի կուգամ,
Կոտրած սրտով, Տե՜ր, հիմա Քեզի կուգամ։
2. Խիղճս կտանջե զիս ցորեկ-գիշեր
Եվ կամբաստանե Քու առջևդ, Տե՛ր,
Կուզեմ ազատվիլ հոգեկան այս խռովքեն
Ու թիթեռի պես թեթև ըլլալ մշտորեն։
Մեղքերովս, Տե՜ր, ահա Քեզի կուգամ,
Կոտրած սրտով, Տե՜ր, հիմա Քեզի կուգամ։
3. Ծարաված սրտով աղբյուրիդ կուգամ,
Քաղցած ու հոգնած` ահա Քեզի կուգամ,
Ճաշակել կուզեմ երկնային մանանայեդ
Ու խմել կենաց հավիտենական ջուրեն։
Մեղքերովս, Տե՜ր, ահա Քեզի կուգամ,
Կոտրած սրտով, Տե՜ր, հիմա Քեզի կուգամ։
4. Քու հզոր ձեռքովդ վերցուր զիս տիղմեն
Եվ ազատե զիս մեղքի այս փոսեն։
Գողգոթայի խաչին վրա թափված արյամբ
Թողություն շնորհե՛, ո՜վ իմ Աստվածս օրհնյալ։
Մեղքերովս, Տե՜ր, ահա Քեզի կուգամ,
Կոտրած սրտով, Տե՜ր, հիմա Քեզի կուգամ։
[end:song]
[start:song]
189
1. Սերը քննում են, սերը ճանաչում,
Սիրո մասին շատ են խոսում,
Բայց մարդիկ չգիտեն, թե որտեղից է
Սերը մեր սրտերում լցվում։
Սերը սպասում է, չի հպարտանում,
Սերը կյանք է տալիս մարդուն,
Սիրով են բոլորը շնչում ու ապրում,
Սիրով է փրկվում մեր հոգին։
2. Երբ սրտումդ հանգչում է սիրո կրակը,
Ուժ չունես վառելու արդեն,
Բայց Աստված տեսնում է սրտիդ փափագը,
Դու հիշի՛ր, որ Աստված սեր է։
Սերը պահպանում է, սերը ազատում,
Եվ սիրո կանչը հեռու չէ,
Նա ամեն վիճակի մեջ է այցելում,
Սրտում վառում կրակ սիրելի:
3. Միշտ պետք է հիշել Գողգոթայի մահը,
Երբ մեծ սիրով, հոժարությամբ
Քրիստոսը խաչի վրա զոհեց Իր կյանքը
Ի սեր աշխարհի մարդկության։
Սերը անսահման է, սերը չի չափվում,
Անհուն է սերը Հիսուսի,
Այնպիսի սեր է Քրիստոսը պարգևում,
Որ Նրանով աշխարհը փրկվի։
[end:song]
[start:song]
50
1. Փրկիչը սեղան կկազմե՝
Մեր սովը կշտացնելու,
Իր զավակներուն կկանչե՝
Երկնից կերակուրն ուտելու։
Ահա սովամահ տեսնելով՝
Մեզի Իր մարմինը կուտա,
Մեզի համար զոհ ըլլալով՝
Իր մահը մեր կյանքը կըլլա։
2. Ուստի, եղբայրնե՛ր սիրելի,
Ուրախությունով մոտեցեք,
Ձեր Տերը ձեզի կխոսի.
«Մարմինս առեք ու կերեք»։
Անկեղծ ու խորին զղջումով
Այս սուրբ սեղանին մոտենանք,
Բոլոր մեր գործերն մերժելով՝
Միայն Հիսուսին հավատանք։
3. Ո՛վ Տեր, Դու մեր մեջ գտնվե,
Քու ներկայությունդ ցուցուր
Եվ այս Քու սեղանդ օրհնե,
Քեզնով մեր սրտերը լեցուր։
Խոսքիդ համեմատ կաղաչենք՝
Մեզի Քու հոգիդ պարգևե,
Եվ մինչ հոս մենք Քեզ կհիշենք,
Դուն ալ, ո՛վ Հիսուս, մեզ հիշե։
[end:song]
[start:song]
98
1. Սուրբ ես (3), Տե՛ր,
Եհովա, զորաց Աստված.
Տիեզերք, ամեն բաներ`
Քու զորեղ խոսքով ստեղծված։
Բոլորտիքդ երբ կեցան,
Աչքդ խիստ ուրախացավ.
Հայնժամ լսվեցան երգեր՝
Սուրբ ես (3), Տե՛ր։
2. Սուրբ ես (3), Տե՛ր,
Մեծ Եհովա, այժմ և միշտ։
Թեպետ հող, մոխիր ենք, Տե՛ր,
Կսիրենք պաշտել Քեզ միշտ։
Աշխարհես անարգված,
Բայց անկե մեզ ես փրկած.
Միաբան կերգենք Քեզ, Տե՛ր,
Սուրբ ես (3), Տե՛ր։
3. Սուրբ ես (3), Տե՛ր,
Հաղթական զորքերն կերգեն,
Եվ փրկյալ անթիվ ազգեր
Քեզ պիտի երկրպագեն։
Եվ հրեշտակք, սուրբերն ամեն
Ցնծության ձայն վերցնեն,
Միաբան լսվին երգեր՝
Սուրբ ես (3), Տե՛ր։
[end:song]
[start:song]
465
1. Օրհնյալ Հիսուսի Սուրբ Հոգով լցված՝
Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։
Պարարտ հողը քեզ մեծ արդյունք կտա,
Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։
Ջրողներն էլ իրենց գործը ունեն,
Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։
Տերն էլ անպայման կհատուցի քեզ,
Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։
Սերմնացա՛ն, ցանի՛ր սերմերը քո
Ու հոգ մի՛ արա, թե ով կաճեցնի,
Ցանի՛ր հավիտենական խոսքեր՝
Տեր Հիսուսն այսպես մեզ պատվիրեց։
2. Մի քանիսը ճամփի կողքին կընկնեն,
Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո,
Իսկ մի քանիսն ապառաժին կընկնեն,
Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։
Որոշ մասը կընկնի փշերի մեջ,
Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո.
Պարարտ հողում ընկնող սերմեր էլ կան,
Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։
Սերմնացա՛ն, ցանի՛ր սերմերը քո
Ու հոգ մի՛ արա, թե ով կաճեցնի,
Ցանի՛ր հավիտենական խոսքեր՝
Տեր Հիսուսն այսպես մեզ պատվիրեց։
[end:song]
Երգերը
- 1
- 2
- 3
- 4 Red Book50 · Փրկիչը սեղան կկազմե՝
- 5 Red Book98 · Սուրբ ես (3), Տե՛ր,
- 6