11.01.2026
01.11.26.docx
[start:song]
269
1. Շուտով իմ Տերը՝ Հիսուս արքան,
Ամպերով երկնից դեպ երկիր կգա,
Կգա մեծ շուքով, կգա մեծ փառքով,
Երբ որ Հայր Աստված հրաման կտա։
Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը ամպերով կգա,
Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը շատ շուտով կգա։
2. Բազմած հրեղեն կառքին երկնային`
Պիտի երկիր գա՝ ի տես ամենքի,
Պիտի Նա ջոկի ցորենը հարդից,
Խոնարհ գառները՝ համառ այծերից։
Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը ամպերով կգա,
Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը շատ շուտով կգա։
3. Ուզում եմ լինեմ սուրբ հարսանիքին,
Գամ ու խառնվեմ ընտիր գառներին,
Չմնամ կարոտ Քո լուսե դեմքին,
Արժանի լինեմ Քո մեծ խնջույքին։
Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը ամպերով կգա,
Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը շատ շուտով կգա։
[end:song]
[start:song]
542
Եկեք միացեք մեր երգին,
Ալելուիաներ բարձրացնենք Տիրոջ։
Եկեք սաղմոսներով փառաբանենք Տերն,
Փառք Տիրոջ։
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ անունին,
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ հաղթությանն,
Փա˜ռք Հորը, Որդուն, Սուրբ Հոգուն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
Եկեք միասին աղոթենք,
Տերն էլ պիտի լինի մեր խմբի մեջ
Եվ տա մեզ շնորհներ ձրի, անհամար,
Փառք Տիրոջ։
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ անունին,
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ հաղթությանն,
Փա˜ռք Հորը, Որդուն, Սուրբ Հոգուն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
Եկեք երգենք ուրախությամբ.
Մենք ենք զավակները Թագավորի,
Ուստի` ժառանգորդներ Իր շնորհների,
Փառք Տիրոջ։
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ անունին,
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ հաղթությանն,
Փա˜ռք Հորը, Որդուն, Սուրբ Հոգուն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։ (2)
[end:song]
[start:song:old]
684
Դու Տեր ես Դու իմ Էլոհիմ
Ես գալիս եմ դեպ Քեզ
Դու Տեր ես Դու իմ Էլոհիմ
Երկրպագում եմ Քեզ (2)
Տուր տեսնել ինձ Քո փառքը
Էությունդ ինձ հայտնիր
Տուր տեսնել ինձ Քո փառքը
Ես ուզում եմ ճանաչել (2)
Դու Տեր ես Դու իմ Էլոհիմ
Ես գալիս եմ դեպ Քեզ
Դու Տեր ես Դու իմ Էլոհիմ
Երկրպագում եմ Քեզ
Տուր տեսնել ինձ Քո փառքը
Էությունդ ինձ հայտնիր
Տուր տեսնել ինձ Քո փառքը
Ես ուզում եմ ճանաչել (2)
[end:song:old]
[start:song:old]
636
Դուն որ գիտես ով Տեր
Անձիս փոքրության աստիճանը
Եվ դուն չես վարանիլ ով Տեր
Խոնհարության կայծ տալու մարդկությանը
Այցելե սիրտս ով Տեր
Հրահրե զայն Սուրբ սիրույդ կրակով
Այցելե սիրտս ով Տեր
Զի սիրտս կսպասե քեզ կարոտով
Թող իմ սիրտս ով Տեր
Քու սիրող սուրբ սրտիդ նմանի
Լսե ձայնս ով իմ Տեր
Զի այս է աղաղակն իմ հեգ սրտի
Այցելե սիրտս ով Տեր
Հրահրե զայն Սուրբ սիրույդ կրակով
Այցելե սիրտս ով Տեր
Զի սիրտս կսպասե քեզ կարոտով
[end:song:old]
[start:song:old]
754
Արժան ես փառքերի
Դու արժան ես փառքերի,
Արժան ես փառքերի
Դու արժան ես փառքերի:
1.Կարոտ եմ օծությանդ հեղեղեն հեղեղին
Բացիր երկնքի դարպասներն, ով Տեր
Կարոտ եմ օծությանդ թարմաշունչ անձրևին,
Օծիր ինձ, Տեր, հիմա (2):
Արժան ես փառքերի
Դու արժան ես փառքերի,
Արժան ես փառքերի
Դու արժան ես փառքերի:
2.Սիրում եմ խոսքերդ, Սեր ու Կյանք պարգևող,
Իմ հոգուն շունչ տվող, հույսի օվկյանն իմ Տեր,
Սիրում եմ Քո լույսը, մութ կյանքս լուսացնող,
Փարվում եմ Քեզ հիմա (2):
Արժան ես փառքերի
Դու արժան ես փառքերի,
Արժան ես փառքերի
Դու արժան ես փառքերի:
[end:song:old]
[start:song:old]
732
1․Զարմանալի գաղտնիք կա Քո սիրո մեջ
Որ այս տկար մտքիս երբեք չի հասնում
Քո թշնամուն նույնպես առար սիրույդ մեջ
Հրաշք սերդ ինչեր, ինչեր չի անում:
Հրաշք սեր է սերդ Հիսուս սիրելիս
Անհուն է ու Աստվածային պաշտելի
Անմեկնելի սեր է սերդ իսկապես
Թշնամուդ հետ խեղճ մարդ սերդ ոնց կապես: (2)
2.Ճանաչելով Քո թշնամուն սիրեցիր
Նրան նույնիսկ Դու աշակերտ կարգեցիր
Ուղարկեցիր նրան դևեր հանելու
Գանձանակն էլ միշտ իր մոտը պահելու
Հրաշք սեր է սերդ Հիսուս սիրելիս
Անհուն է ու Աստվածային պաշտելի
Անմեկնելի սեր է սերդ իսկապես
Թշնամուդ հետ խեղճ մարդ սերդ ոնց կապես: (3)
[end:song:old]
[start:song:old]
17
Նա Ով պաշտպանն էր հայրերի մեր,
Պահում է մեզ, պաշտպանում օրհնում մեզ,
Մեր թշնամուն հաղթեց,
Հաղթեց զորեղ Իր բազուկով մեծ,
Եվ մեզ հաղթություն ու կյանք պարգևեց: (2)
Սուրբ է Տերն ու մեծ,
Նա պահեց մեզ,
Նա պահեց մեզ և օրհնեց: (2)
Նա Ով Իր կյանքն ու լույսը տվեց մեզ,
Շուտով կգա երկինք տանելու մեզ,
Մեր թշնամուն հաղթեց,
Հաղթեց մահվանն Իր հարությամբ մեծ,
Եվ մեզ հաղթություն ու կյանք պարգևեց:
Սուրբ է Տերն ու մեծ,
Նա պահեց մեզ,
Նա պահեց մեզ և օրհնեց: (2)
Նա մեր Տերն ու կյանքն է,
Միակ ճամփան ուրախության, հաղթության:
(Սուրբ է Տերն ու մեծ,
Նա պահեց մեզ, (2) և օրհնեց: 2)
Սուրբ է Տերն ու մեծ,
Նա պահեց մեզ,
Նա պահեց մեզ և օրհնեց: (4)
[Ջութակ]
Սուրբ է Տերն ու մեծ,
Նա պահեց մեզ,
Նա պահեց մեզ և օրհնեց:
[end:song:old]
[start:song]
115
1. Ուրախ եղեք, ո՛վ արդարներ,
Դուք, որ Տերն ունիք ձեզ բաժին,
Փառքով ցնծացե՛ք միշտ ի Տեր,
Վիշտ ու նեղություն անհետին։
Ուրախ եղե՛ք,
Ուրախ եղե՛ք դուք Տերոջմով: (2)
2. Ուրախ եղեք, զի Նա է Տերն
Երկնից և երկրի գերագույն,
Խոսքովն ստեղծեց աշխարհներ,
Կարող Փրկիչն է ամենուն։
Ուրախ եղե՛ք,
Ուրախ եղե՛ք դուք Տերոջմով: (2)
3. Ի՜նչ փույթ, թե մարտին մեջ արդար
Ոսոխն բազմաթիվ երևի,
Տերոջ բանակներն են ստվար,
Հզոր, համրանքով ավելի։
Ուրախ եղե՛ք,
Ուրախ եղե՛ք դուք Տերոջմով: (2)
4. Երբ որ խավարի հոս երկիր,
Երկինք ալ ամպով ծածկվի,
Երբեք անոնց մեջ մի՛ տխրիր,
Տերոջ վստահե, պիտ անցնին։
Ուրախ եղե՛ք,
Ուրախ եղե՛ք դուք Տերոջմով: (2)
5. Ուրախ եղեք միշտ Տերոջմով,
Փրկյալք Իր փառքով թող ցնծան,
Ձայնով, տավիղով, քնարով
Ալելուիաներ բարձրանան։
Ուրախ եղե՛ք,
Ուրախ եղե՛ք դուք Տերոջմով: (2)
[end:song]
Երգերը
- 1
- 2 Red Book542 · Եկե՛ք միացեք մեր երգին
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8 Red Book115 · Ուրախ եղեք, ո՛վ արդարներ