15.01.2026

01.15.26.docx

document

[start:song]

145
1. Ամենօրյա Իր լույսին հետ,
Ծագող պայծառ արևուն հետ,
Աստված Իր սերը մեզ կհայտնե
Ու փրկության կհրավիրե։
Լայն բա՛ց սիրտդ շնորհքին առջև,
Որ ներսիդիդ ծագի արև։

2. Ամենօրյա օդի նման,
Կարեկցությամբ մը աննման,
Իր կենարար շնորհքով վսեմ
Կողողե մեզ ջինջ երկնքեն։
Լայն բա՛ց սիրտդ խոսքին առջև,
Որ մաքրվի ամեն բան սև։

3. Արագավազ ջուրերուն հետ,
Խռովահույզ օրերուն մեջ
Շնորհաց աղբյուր պիտի հոսի
Բարձր խաչեն Գողգոթայի։
Լայն բա՛ց սիրտդ խաչին ներքև,
Որ ստանաս դուն Իր պարգև։

[end:song]

[start:song]

231
1. Այնպես պատահեց, որ ինքս մի օր
Հոգով դարերի խորքը գնացի,
Զարմանահրաշ ու արտասովոր
Մի տեսարանի ես հանդիպեցի.
Սևասիրտ մարդիկ՝ տեսքով այլայլված,
Անմեղ մեկին էին տանջում կատաղի։

2. Եվ այնքան անգութ, այնքան գազազած
Չարչարում էին, ծաղրում անտեղի,
Իսկ Նա լուռումունջ, Իր խաչը ուսին,
Մեկի օգնությամբ սարն էր բարձրանում,
Հաճախ էր ծնկում Նա խաչի տակին,
Այդպես տանջվելով` վերև էր հանում։

3. Ու շատ ցանկացա ես Նրան օգնել,
Օգնելով՝ խաչը Գողգոթա հանել
Եվ, մոռանալով ամեն-ամեն ինչ,
Նրա հետ մինչև Գողգոթա հասնել։
Ուզեցի ասել. «Ո՛վ կյուրենացի,
Հիմա էլ թող, որ ես ինքս տանեմ։

4. Գիտցիր՝ ցավող կա քեզանից բացի,
Ուզում եմ Փրկչիս բեռը ես տանել»։
Սակայն թշվառս, երբ որ սթափվեց
Սիրտս կեղեքող այդ տեսարանից,
Իսկույն պատկերը հիմնովին փոխվեց,
Ես էի գթություն հայցում Հիսուսից։
Ծնկած խաչի տակ, ձեռքերս պարզած՝
Ասում էի. «Օգնի՜ր, Փրկի՛չ իմ, Աստվա՛ծ»։

[end:song]

[start:song]

157
1. Տե՜ր իմ, Դու ինձ նոր սիրտ ես պարգևել
Եվ Քո մեծ սիրով վերքերս բուժել,
Քեզ հավիտյան պետք է փառաբանեմ
Եվ միայն Քեզ ես միշտ հույսով նայեմ։

Իմ հույսը (3), Տե՛ր, Դու ես։
Իմ հույսը, փափագը
Եվ սերը Հիսուսն է։

2. Ի՜նչ լավ է, որ Դու աշխարհ ես եկել,
Քեզ եմ ուզում ես սիրտս նվիրել,
Քեզ եմ հանձնում ես բոլոր հոգսերս,
Քեզ եմ վստահում իմ գաղտնիքները:

Իմ հույսը (3), Տե՛ր, Դու ես։
Իմ հույսը, փափագը
Եվ սերը Հիսուսն է։

3. Թե իմ ճանապարհը դժվար լինի,
Եվ փշեր, ոչ թե վարդեր հանդիպեն,
Բայց Քեզ մոտ եմ գալու ամեն դեպքում,
Ինչքան էլ դժվար լինի այս կյանքում։

 

Իմ հույսը (3), Տե՛ր, Դու ես։
Իմ հույսը, փափագը
Եվ սերը Հիսուսն է։

[end:song]

[start:song]

139
1. Քրիստոս թագավոր է սիրո, զորության,
Ճշմարտության շնորհքով օժտված հավիտյան,
Լի գութով պատրաստ է օգնելու հոժար,
Ուխտել էր Իր Հորը՝ փրկել մարդկության։
Մորթված Գառնուկը հաղթեց աշխարհին (3),
Աստծո Քրիստոսը՝ մեղքին ու մահին։

2. Սատանան սոսկում է, սարսափած փախչում,
Դևերը շփոթված՝ ահից զարհուրում,
Անհավատությունից դժոխքն է լցված,
Դատաստանի ահից տագնապի մատնված:
Ալելուիա՜, հաղթե՛ց Քրիստոսը մահին (3),
Ալելուիա՜, հաղթեց ցուրտ գերեզմանին:

3. Քնած մեղավորներ, ի՞նչ եք մտածում,
Տեսեք, թե աշխարհը ո՞ւր է ձեզ տանում,
Անհոգությունից էլ շատերը կորան
Եվ ունայն աշխարհից ոչինչ չտարան։
Ապաշխարե՛ք շուտով, շնորհք ստացեք, (3)
Ապաշխարե՛ք իսկույն, Տիրոջ մոտեցեք:

3. Մեր Տերը գալու է շուտով ամպերով,
Լուսո հրեշտակներով, սրբոց բանակով,
Աշխարհը կլցնի արդարությունով,
Կդատի ազգերը՝ ճշմարտությունով։
Ալելուիա՜, հաղթե՛ց Քրիստոսը մահին, (3)
Ալելուիա՜, հաղթեց ցուրտ գերեզմանին։

[end:song]

[start:song]

176
1. Խռովել ու մոլորվել է գառնուկդ,
Բարի Հովիվ, փնտրի՛ր, գտի՛ր Դու նրան:
Վիրավոր է և ուժասպառ գառնուկդ,
Ո՜վ հարեհաս, հասի՛ր, բուժի՛ր Դու նրան:

2. Գայլի որջն է տանում գառան այդ ճամփան,
Փրկի՜չ Հիսուս, հասի՛ր, փրկի՛ր Դու նրան:
Խռովել է մի ոչխարից նա անբան,
Հոտը թողել ու բռնել է այդ ճամփան:

3. Խռովել է, էլ հետ դառնալ չի ուզում,
Ճահճի մեջ օրեօր է նա սուզվում:
Սոված գայլն է շրջում նրա բոլորը,
Այդ չի տեսնում խորասուզված մոլորը:

4. Մեկի համար Դու ողջ հոտը թողեցիր
Ու այն մեկի թարմ հետքերով գնացիր:
Այս մեկն էլ ճիշտ նման է այն մեկին,
Չէ՞ որ, Տե՛րս, նույնն ես անում ամենքին:

[end:song]

[start:song]

170
1. Որքան որ կուզես լարված ուժերով
Աշխատել չարին հաղթել բարիով
Կամ ամուր կամքով ու համառորեն
Ջանալ նվաճել «եսդ» անօրեն:

Բայց եթե կուզես դառնալ միշտ արի,
Սուրբ ու հաղթական զինվոր դու բարի,
Հերոսի նման նահատակ պայքարի՝
Դու մեռի՛ր, Հիսուս թող մեջդ ապրի։ (2)

2. Ու եթե կուզես օրը յոթ անգամ
Աղոթքի կանգնել դու հոժարակամ,
Կամ թաց աչքերով անձդ չարչարել՝
Ճգնելով ինքդ քեզ մաքուր պահել։

Բայց եթե կուզես դառնալ միշտ արի,
Սուրբ ու հաղթական զինվոր դու բարի,
Հերոսի նման նահատակ պայքարի՝
Դու մեռի՛ր, Հիսուս թող մեջդ ապրի։ (2)

3. Կամքիդ հետ նաև ուժերդ բոլոր
Զենքեր են պատիր, փուչ ու մարմնավոր,
Եվ դու ինքնախաբ գերի ես անզոր,
Եվ դու ինքնախաբ գերի ես անզոր:

 

 

Բայց եթե կուզես դառնալ միշտ արի,
Սուրբ ու հաղթական զինվոր դու բարի,
Հերոսի նման նահատակ պայքարի՝
Դու մեռի՛ր, Հիսուս թող մեջդ ապրի։ (2)

[end:song]

 

Ծառայության երգացանկ

Երգերը

6 երգ
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6