25.01.2026
01.25.26.docx
[start:song:old]
638
Ես կյանքի լույսն եմ
Ես կյանքի հույսն եմ
Եկեք ինձի հավատացեք (2)
Հաղթանակը հավիտյան իմն է
Ես բարի եմ ու Ես կամ (2)
Ես կյանքի հացն եմ
Ես կյանքի հացն եմ
Եկեք ինձի ճաշակեցեք (2)
Հաղթանակը հավիտյան իմն է
Ես բարի եմ ու Ես կամ (2)
Ես կյանքի ջուրն եմ
Ես կյանքի ջուրն եմ
Եկեք ինձի ճաշակեցեք (2)
Հաղթանակը հավիտյան իմն է
Ես բարի եմ ու Ես կամ (4)
[end:song:old]
[start:song]
587
1. Անարդար է այս աշխարհը,
Որտեղ Դու չկաս, ի՛մ Հիսուս:
Հոգիս ցավով լալիս է,
Որտեղ Դու չկաս, ի՛մ Հիսուս:
Մարդիկ մեղքով ցնծում են,
Որտեղ Դու չկաս, ի՛մ Հիսուս:
Սրբությունը ծաղրվում է,
Որտեղ Դու չկաս, ի՛մ Հիսուս:
Առանց Քեզ, Հիսո՜ւս, տխուր եմ,
Առանց Քեզ, Հիսո՜ւս, լալիս է հոգիս,
Առանց Քեզ, ես մենակ եմ, մենակ եմ:
2. Աղոթքները մեր, Տե՛ր, լսիր,
Ողորմի՜ր նրանց, Տե՛ր Հիսուս:
Աղաչանքը, Տե՛ր, լսիր,
Ողորմի՜ր նրանց, Տե՛ր Հիսուս:
Մեղքից, մահից ազատի՛ր,
Ողորմի՜ր նրանց, Տե՛ր Հիսուս:
Կույր աչքերը նրանց բացիր,
Ողորմի՜ր նրանց, Տե՛ր Հիսուս:
Առանց Քեզ, Հիսո՛ւս, տխուր եմ,
Առանց Քեզ, Հիսո՛ւս, կորած են մարդիկ,
Առանց Քեզ կորած են, կորած են:
3. Սիրովդ նրանց այցելիր,
Ովքեր Քեզ չունեն, ի՛մ Հիսուս:
Քո Սուրբ Հոգով նրանց հպվիր,
Ովքեր Քեզ չունեն, ի՛մ Հիսուս:
Դու Գողգոթա նրանց կանչիր,
Ովքեր Քեզ չունեն, ի՛մ Հիսուս:
Քո սուրբ արյամբ նրանց մաքրիր,
Ովքեր Քեզ չունեն, ի՛մ Հիսուս:
Առանց Քեզ, Հիսո՜ւս, տխուր եմ,
Առանց Քեզ, Հիսո՜ւս, խաչը անզոր է,
Առանց Քեզ խաչն անզոր է, անզոր է:
[end:song]
[start:song]
776
Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր ոտքերիս,
Թող ոտքերս լավանան, որ Քո
հետքերով գնամ:
Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր ձեռքերիս,
Թող ձեռքերս զորանան, փառքիդ համար վեր բարձրանան:
(Հիսո՛ւս, սիրելիս, հպվիր աչքերիս,
Թող աչքերը իմ բացվեն, որ Քո հրաշքները տեսնեմ:2)
Ոտքերս լավացան, ձեռքերս զորացան,
Աչքերս բացվեցին, մարմինս բժշկվեց:
Հիսո՜ւս, սիրելի՛ս, Հիսո՜ւս, գովելի՛ս,
(Սիրտս լցվեց Քո սիրով, ապրում եմ ես
Քո հույսով: 2)
2. Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր մարմնիս,
Թող մարմինս բժշկվի, որ մեր Հայրը փառավորվի:
Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր իմ սրտին,
Թող որ սիրտս լցվի սիրով, խոսքդ պատմեմ մեծ հավատքով:
(Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր իմ անձին,
Որ ապրեմ հույսով լցված, ճամփաս լինի լուսավորված: 2)
Ոտքերս լավացան, ձեռքերս զորացան,
Աչքերս բացվեցին, մարմինս բժշկվեց:
Հիսո՜ւս, սիրելի՛ս, Հիսո՜ւս, գովելի՛ս,
(Սիրտս լցվեց Քո սիրով, ապրում եմ ես
Քո հույսով: 2)
[end:song]
[start:song]
419
Փրկությունը մեր Աստծունն է,
Որ գահին է բազմել,
Օրհնությունը Գառնուկինն է,
Որ գահին է բազմել։
Ամեն օրհնություն, փառք, իմաստություն,
Գոհություն և պատիվ, զորություն, կարողություն՝
Մեր Աստծուն, մեր Աստծուն
Հավիտյանս հավիտենից, Ամեն։
[end:song]
[start:song]
178
1. Հուսա՛, կգան ուրախ օրեր,
Կգան զվարթ օրեր՝
Մեր սպասած, երազած։
Ու կանցնեն արդեն ընդմիշտ
Ամեն տառապանք, թախիծ ու վիշտ
Կկորչեն մեկընդմիշտ։ (2)
Ու կգա օրհնյալ այն ժամն Սուրբ Միածնի,
Կհնչեն փողի ձայներն ավետիսի,
(Ցնծության արտասուքով,
Հրճվանքով ու մեծ փառքով
Կմիանանք Նրան, որ Տերն է փառավոր։ 2)
2. Հուսա՛, կգտնի հոգիդ նորից
Փափագած դեռ դարերից
Իր Փրկչին, Արարչին։
Ու մոռացած արդեն ընդմիշտ
Ամեն տառապանք, թախիծ ու վիշտ՝
Կփարվի իր Փրկչին։ (2)
Ու կգա օրհնյալ այն ժամն Սուրբ Միածնի,
Կհնչեն փողի ձայներն ավետիսի,
(Ցնծության արտասուքով,
Հրճվանքով ու մեծ փառքով
Կմիանանք Նրան, որ Տերն է փառավոր։ 2)
[end:song]
[start:song:old]
736
Կադոշ Կադոշ Կադոշ (2)
Ադոնայ Էլոհիմ Սաբաովթ(2)
Նա որ Էր և որ Է և որ պիտի գա(2)
Սուրբ Սուրբ Սուրբ (2)
Մեր Աստված, Թագավոր, Ամենակարող (2)
Նա որ Էր և որ Է և որ պիտի-հի գա(4)
Սուրբ Սուրբ Սուրբ (2)
[end:song:old]
[start:song:old]
728
1. Ոչ թե մեզի ով Տեր այլ Քո անվանդ թող փառք լինի
Քո ճշմարտությանդ ու ողորմությանդ համար մեր Տեր
Ինչու հեթանոսներ ըսեն թե ուր է ձեր Աստված
Երկինքն է մեր Աստվածը, որ ամեն բաներն արավ։
Ով Տերոջմեն վախեցողներ հուսացեք
Նա է ձեր օգնություն և ուժ։
Ով Տիրոջմեն վախեցողներ, օրհնեցեք Տերն զորավոր
Լավ է Տիրոջն հուսալ, քան մարդոց ապավինել
Հույսն ամոթով երբեք, ամոթով չի թողնի։
(Ուստի ով անձս օրհնե
Սրտանց օրհնե Տերը
Նա է ընկածի ուժն աղքատի հույսը։
Ուստի ով իմ անձս օրհնե
Սրտանց գովե Տերը
Նրա ամեն բարիքներն մի մոռնար։ 2)
2. Ամեն ժամանակ Անոր երեսը դուք փնտրեցեք
Հիշեք Նրա հրաշքները և Նրան մոտեցեք
Ճաշակեցեք և տեսեք, որ Տերը Նա քաղցր է
Եվ Նրա ողորմությունները ազգից մինչև ազգ։
Նա ցերեկը քո հովանիտ է
Ու գիշերը քո անքուն պահապան,
Նեղության օրը քեզի հույս, ասպար է քո Աստվածն է։
Տերը կգթա մեզի ինչպես հայրը որդուն
Կհեռացնե մեր մեղքերն ոնց հյուսիս հարավեն:
(Ուստի ով իմ անձս օրհնե
Սրտանց օրհնե Տերը
Նա է ընկածի ուժը աղքատի հույսը։
Ուստի ով իմ անձս օրհնե
Սրտանց գովե Տերը
Նրա ամեն բարիքներն մի մոռանար։ 2)
[end:song:old]
[start:song]
817
1. Մերկ ենք եկել, մերկ կգնանք աշխարհից,
Չունենք ոչինչ, բացի մի թանկ պարգևից,
Հիսուս Տերը տվեց անգին փրկագին՝
Սուրբ Արյունը, որ մեզ փրկեց դժոխքից (2):
Հիսուս ունենք (3) երկնքում,
Հիսուս ունենք (3) մեր սրտում:
2. Պարծենալու ոչինչ չունենք աշխարհում,
Ո՛չ գանձ ունենք, ո՛չ գոհարներ անհատնում,
Մեր պարծանքը Հիսուսն է՝ Աստծո Որդին,
Որ մեզ տվեց ուղեգիրը երկնային (2):
Հիսուս ունենք (3) երկնքում,
Հիսուս ունենք (3) մեր սրտում:
3. Մենք փրկված ենք, նորից ծնված՝ Հիսուսով,
Որդի դարձանք Նրա տված շնորհքով,
Մենք կյանք ունենք, մենք տուն ունենք երկնքում,
Հիսուս ունենք ու վիշտ չունենք աշխարհում (2):
Հիսուս ունենք (3) երկնքում,
Հիսուս ունենք (3) մեր սրտում:
[end:song]
Երգերը
- 1
- 2 Red Book587 · Անարդար է այս աշխարհը
- 3
- 4 Red Book419 · Փրկությունը մեր Աստծունն է
- 5 Red Book178 · Հուսա՛, կգան ուրախ օրեր,
- 6
- 7
- 8