30.01.2025

01.30.25PORC_PORC.docx

document

[start:song]

115

1. Ուրախ եղեք, ո՛վ արդարներ,
Դուք, որ Տերն ունիք ձեզ բաժին,

Փառքով ցնծացե՛ք միշտ ի Տեր,

Վիշտ ու նեղություն անհետին։

 

Ուրախ եղե՛ք,
Ուրախ եղե՛ք դուք Տերոջմով:

 

2. Ուրախ եղեք, զի Նա է Տերն
Երկնից և երկրի գերագույն,

Խոսքովն ստեղծեց աշխարհներ,

Կարող Փրկիչն է ամենուն։

Ուրախ եղե՛ք,
Ուրախ եղե՛ք դուք Տերոջմով:


3. Ի՜նչ փույթ, թե մարտին մեջ արդար
Ոսոխն բազմաթիվ երևի,

Տերոջ բանակներն են ստվար,

Հզոր, համրանքով ավելի։

Ուրախ եղե՛ք,
Ուրախ եղե՛ք դուք Տերոջմով:


4. Երբ որ խավարի հոս երկիր,
Երկինք ալ ամպով ծածկվի,

Երբեք անոնց մեջ մի՛ տխրիր,

Տերոջ վստահե, պիտ անցնին։

Ուրախ եղե՛ք,
Ուրախ եղե՛ք դուք Տերոջմով:


5. Ուրախ եղեք միշտ Տերոջմով,
Փրկյալք Իր փառքով թող ցնծան,

Ձայնով, տավիղով, քնարով

Ալելուիաներ բարձրանան։

 

Ուրախ եղե՛ք,
Ուրախ եղե՛ք դուք Տերոջմով:

[end:song]

 

 

 

[start:song:old]

319

1. Բարձրացնենք մեր ձեռքերը դեպի վերը

Եվ սրտանց դավանենք Հիսուսն է Տերը

Որովհետև արժան է Նա փառքի

Եվ երկրպագության։ 2

 

Դավանենք, Դավանենք Հիսուսն է Տերը

Դավանենք, Դավանենք Հիսուսին։

Յնծացեք, Յնծացեք, ով սուրբերը

Յնծացեք դուք հավիտենապես։ 2

 

2.Եթե ձեզ հարցնեն թե ով է Տերը

Համարձակ դավանեք Հիսուսն է Տերը

Որովհետև արժան է նա փառքի

Եվ երկրպագության։ 2

 

Դավանենք, Դավանենք Հիսուսն է Տերը

Դավանենք, Դավանենք Հիսուսին։

Յնծացեք, ցնծացեք, ով սուրբերը

Յնծացեք դուք հավիտենապես։ 2

[end:song:old]

[start:song]

659

Նայում եմ Քեզ Տեր իմ թագավոր

Փառաբանում ամբողջ սրտով

Քեզ եմ ձգտում, երեսդ փնտրում Հիսուս

Թող փառքդ իջնի, իջնի ինձ վրա, 2

 

Թող հոգիդ իջնի Տեր, 2

Թող հոգիդ իջնի ինձ վրա, 2

 

Բարձրացնում եմ ձեռքերս դեպի վեր

Շնորհակալ եմ իմ Հայր, իմ Սեր

Փափագում եմ ներկայությունդ Հիսուս

Թող փառքդ իջնի, իջնի ինձ վրա, 2

 

Թող հոգիդ իջնի Տեր, 2

Թող հոգիդ իջնի ինձ վրա, 2

[end:song]

 

[start:song]

359

Հիսուս, քաղցր է անունդ,

Սիրելի Փրկիչ, փառաց Արքա,

Էմմանուէլ՝ Աստված մեզ հետ,

Գովելի Փրկիչ, զորաց Արքա։

 

Ալելուիա, պաշտում ենք Քեզ, Տեր,

Օրհնում ենք, գովում ամբողջ սրտով:

Հորն ու Որդուն և Սուրբ Հոգուն

Լինի փառք ու պատիվ և զորություն։

[end:song]

[start:song:old]

643

Ով Տեր իմ Աստված

Դու իմ բարեկամ

Կպաշտեմ ես քեզ

Մինչև հավիտյան

Օ ալելույա 4

 

Ով Տեր իմ Աստված

Դու ես խոստացել

Մեզ ոչ մի անգամ

Մենակ չես թողել

Օ ալելույա 4

 

Խոստացել ես որ

Կվերադառնաս

Մեզ համար դրախտում

Տեղ կա պատրաստված

Օ ալելույա 4

Օ ալելույա 2

Կերգեմ օ ալելույա 2

[end:song:old]

[start:song]

513

Թագավոր ես մեր հոգու մեջ, Տե՛ր Հիսուս,
Փառավոր ես մեր հոգու մեջ, Տե՛ր Հիսուս։


     Կենաց խոսքդ է մեզ միշտ կյանք տալիս,

     Ալելուիա՜, Տե՛ր Հիսուս,

     Օծություններ ես մեզ տալիս

     Քո Սուրբ Խորանում,

     Ալելուիա՜, Տե՛ր Հիսուս
(2)

[end:song]

[start:song]

499

1. Քո ծառային, ո՛վ Տեր, բարիք արա,
Որ Քո տան մեջ միշտ բնակվեմ:

Քո ծառայի ճամփան ուղիղ արա,

Որ Քո տան մեջ միշտ մնամ:
(2)

     Թող որ, Տե՛ր, հավետ Քո մեջ մնամ,

     Թող որ, Տե՛ր, Քեզնից չհեռանամ,

     Որ փառքդ միշտ տեսնեմ և Խոսքիդ մեջ մնամ,

     Քանի որ Դու ես ճշմարիտ ճամփան:
(2)

2. Ուր էլ գնամ, թող միշտ Քո մեջ մնամ`
Հավատալով խոստումներիդ:

Ճշմարտության ճամփով ես ընթանամ`

Կատարելով պատգամներդ:
(2)

 

     Թող որ, Տե՛ր, հավետ Քո մեջ մնամ,
     Թող որ, Տե՛ր, Քեզնից չհեռանամ,

     Որ փառքդ միշտ տեսնեմ և Խոսքիդ մեջ մնամ,

     Քանի որ Դու ես ճշմարիտ ճամփան:
(2)

 

Քո ծառային, ով Տեր, բարիք արա,

Որ Քո տան մեջ միշտ մնամ:

[end:song]

[start:song:old]

675

1.Օրհնե Տերը, ով իմ անձս,

Անոր բոլոր բարիքները մի' մոռնար,(2)

(Որ ներում է բոլոր մեղքեր,

Բժշկում է քեզ ցավից

Փրկում է քո կյանքը մահից

Պսակում է քեզ փառքով։ 2)

 

2. Օրհնե Տերը, ով իմ անձս,

Անոր բոլոր բարիքները մի' մոռնար,(2)

(Մարդուս օրը խոտի պես է

Ինչպես դաշտի ծաղիկը

Այնպես անցնում չորանում է

Տերը նույնն է հավիտյան։ 2)

 

3.Օրհնե Տերը, ով իմ անձս,

Անոր բոլոր բարիքները մի' մոռնար,(2)

(Որ ներում է բոլոր մեղքեր,

Բժշկում է քեզ ցավից

Փրկում է քո կյանքը մահից

Պսակում է քեզ փառքով։ 2)

 

Օրհնե Տերը, ով իմ անձս,

Անոր բոլոր բարիքները մի' մոռնար (2)

[end:song:old]

 

Ծառայության երգացանկ

Երգերը

8 երգ
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8