13.02.2025
02.13.25.docx
[start:song]
133
1. Տերը լույս ու փրկություն է մեզ համար,
Նրա կամքը բարություն է մեզ համար,
Այնքան սիրեց, տվեց կյանքը մեզ համար,
Թե հավատանք, կապրենք կյանքով հավիտյան։
Կգա մի օր՝ մեզ մոտ կիջնի Տերը մեր,
Իր արյունով սրբվածներիս տանի վեր,
Նա ուզում է՝ դու այդ խմբին միանաս,
Հավերժական փրկությունը ունենաս։ (2)
2. Հիսուս անվամբ չարը հանի՛ր քո սրտից,
Թե ուժ չունես, ուժ ստացիր Հիսուսից,
Սիրի՛ր Աստծուն, Նա է տալիս սեր ու կյանք,
Հավատարիմ Աստծո առջև միշտ մնանք։
***
1. Սիրի՛ր, սիրի՛ր քո Տեր Աստծուն ամբողջ հոգով,
Ամբողջ սրտով և քո էությամբ։
Տիրոջ խոսքը լույս է աչքիս,
Տիրոջ խոսքը ճրագ է ոտքիս,
Պարարտություն՝ ոսկորներիս.
Դա Տիրոջ խոսքն է։ (2)
2. «Սիրի՛ր, սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես»,-
Հիսուսը մեզ այսպես պատվիրեց։
Տիրոջ խոսքը լույս է աչքիս,
Տիրոջ խոսքը ճրագ է ոտքիս,
Պարարտություն՝ ոսկորներիս.
Դա Տիրոջ խոսքն է։ (2)
[end:song]
[start:song]
144
1. Ո՜վ պարտիզպան, դու ինձ ասա՛,
Ո՞ւր դրիր Հիսուս Միածնին:
Ո՜վ պարտիզպան, դու ինձ ասա՛,
Արդյո՞ք դու ես վերցրել Նրան:
Մի՛ լար դուն, ո՛վ կին,
Ես կենդանի եմ,
Ե՛կ, տես տեղը, որ խոցեցին:
2. Ո՜վ պարտիզպան, լուռ մի՛ մնա,
Սրտիս կարոտն է անսահման,
Որ իմանաս, թե ով էր Նա՝
Սիրո օվկիան էր անհատակ:
Մի՛ լար դուն, ո՛վ կին,
Ես կենդանի եմ,
Ե՛կ, տես տեղը, որ խոցեցին:
3. Երբ կապանքով էի խելահեղ,
Կանչեց մի ձայն, բուժեց մի ձեռք…
Ո՞րը պատմեմ, ո՛վ պարտիզպան,
Տերս չկա, ու՞ր է հիմա:
Մի՛ լար դուն, ո՛վ կին,
Ես կենդանի եմ,
Ե՛կ, տես տեղը, որ խոցեցին:
[end:song]
[start:song]
316
1. Ուղեղովս են անցնում մտքեր,
Անցնում սրտիս զարկերով.
Երազել եմ տեսնել Քեզ, Տե՛ր,
(Քո Սուրբ Հոգու աչքերով։ 2)
Ա՜խ, երանի առջևս գաս,
Արցունք թափեմ ոտքերիդ,
Սրտումս վառված կարոտս տաս,
Շուրթերս հպեմ վերքերիդ։
2. Փափագել եմ Քեզ պաշտելիս
Ոտքերիդ մոտ խոնարհվել,
Ոտքերդ գրկել, սեղմել կրծքիս,
(Սրտիս ցավը մոռանալ։ 2)
Ա՜խ, երանի առջևս գաս,
Արցունք թափեմ ոտքերիդ,
Սրտումս վառված կարոտս տաս,
Շուրթերս հպեմ վերքերիդ։
3. Շիկացել եմ, հրդեհ դարձել
Քո սուրբ սիրո կրակից,
Այրվել եմ, փոշի դարձել
(Քեզ տեսնելու կարոտից։ 2)
Ա՜խ, երանի առջևս գաս,
Արցունք թափեմ ոտքերիդ,
Սրտումս վառված կարոտս տաս,
Շուրթերս հպեմ վերքերիդ։
[end:song]
[start:song]
363
1. Հիսուսն է կյանքը ու ճանապարհը,
Էլ ուրիշ կյանք չկա աշխարհում։
Հիսուսի շնորհքով փրկություն ստացանք,
Դե, եկե՛ք փառաբանենք Նրան։
Ալելուիա, (2)
Փառք Քեզ, որ մեզ կյանք ես պարգևել։
2. Դու` կյանքի աղբյուր,
Դու` լույսի աղբյուր,
Դու սիրո աղբյուր ես, ի՛մ Հիսուս։
Դու թագավոր ես,
Դու փառավոր ես,
Փառք Քեզ, որ մեզ կյանք ես պարգևել։
Ալելուիա, (2)
Փառք Քեզ, որ մեզ կյանք ես պարգևել։
[end:song]
[start:song]
349
1. Միայն թող Քեզ նայեմ, ո՜վ Տեր, (3)
Առանց ետ նայելու,
Հետևեմ քայլերիդ, ո՜վ Տեր,
Հետևեմ անվհատ, ո՜վ Տեր,
Հետևեմ հարատև, ո՜վ Տեր,
Առանց ետ նայելու։
2. Միայն թող Քեզ սիրեմ, ո՜վ Տեր, (3)
Առանց ետ նայելու,
Սիրեմ ներկայությունդ, ո՜վ Տեր,
Սիրեմ անկեղծությամբ, ո՜վ Տեր,
Սիրեմ միշտ, հարատև, ո՜վ Տեր,
Առանց ետ նայելու։
3. Միայն Քեզ ծառայեմ, ո՜վ Տեր, (3)
Առանց ետ նայելու,
Անեմ միայն Քո կամքն, ո՜վ Տեր,
Անեմ այն անվարան, ո՜վ Տեր,
Անեմ միշտ, հարատև, ո՜վ Տեր,
Առանց ետ նայելու։
[end:song]
[start:song]
303
1. Եկե՛ք գովենք ու երգենք մեր Աստծուն,
Օրհնենք, փառաբանենք Տիրոջ սերն անհուն,
Սաղմոսներ ասենք քնարով, տավիղով,
Ով Հոգի ունի, թող օրհնի այս երգով։
Օրհնյալ ես, օրհնյալ, փառավոր Աստված`
Սիրով աննման, գթած, ողորմած:
Թագավորություն, փառք ու զորություն
Լինի Հորն ու Որդուն և Սուրբ Հոգուն։
2. Օրհնում ենք Քեզ, Տե՛ր, քանզի մեզ սիրեցիր,
Մեր փրկության համար Որդուդ զոհեցիր:
Նվագով, երգով, սաղմոսներ ասելով՝
Օրհնում ենք Քեզ` սուրբ ես, սուրբ ես, Թագավոր։
Օրհնյալ ես, օրհնյալ, փառավոր Աստված`
Սիրով աննման, գթած, ողորմած:
Թագավորություն, փառք ու զորություն
Լինի Հորն ու Որդուն և Սուրբ Հոգուն։
3. Ճշմարտությունով ու Հոգով պաշտեցեք
Աստծուն, ո՛վ սուրբեր, երկրպագեցե՛ք,
Շեփոր, թմբուկով, սաղմոսներ ասելով՝
Ով Հոգի ունի, թող օրհնի այս երգով։
Օրհնյալ ես, օրհնյալ, փառավոր Աստված`
Սիրով աննման, գթած, ողորմած:
Թագավորություն, փառք ու զորություն
Լինի Հորն ու Որդուն և Սուրբ Հոգուն։ (2)
[end:song]
Երգերը
- 1
- 2
- 3 Red Book316 · Ուղեղովս են անցնում մտքեր,
- 4
- 5
- 6