15.02.2026
02.15.26.docx
[start:song:old]
320
Հիսուս դու ես իմ Տերը
Գնել ես ինձ քո արյունով
Հիսուս դու ես իմ Տերը
Օծել ես ինձ Սուրբ Հոգով։ 2
Հիսուս Հիսուս Դու ես այն ժայռը
Որի վրա կանգնած եմ ես
Եթե ջրերը գան ու քամին փչե
Դու պահապան կլինես։ 2
Երբ ես քայլում եմ այս երկրում
Տեսնում եմ գործերը Քո
Երբ ես նայում եմ այս երկնքին
Տեսնում եմ փառքը Քո։ 2
Հիսուս Հիսուս Դու ես այն ժայռը
Որի վրա կանգնած եմ ես
Եթե ջրերը գան ու քամին փչե
Դու պահապան կլինես։ 2
[end:song:old]
[start:song:old]
321
Ամբողջ իմ սրտով,
Ամբողջ իմ սրտով,
Փառք եմ քեզ տալիս
Ամբողջ իմ սրտով 2
Իմ սերը քեզ եմ տալիս
Քանզի դու սկզբից սիրեցիր
Ամեն անգամ շուտ զարթնելիս
Փառք եմ Քեզ տալիս
Ամբողջ իմ սրտով,
Ամբողջ իմ սրտով,
Փառք եմ քեզ տալիս
Ամբողջ իմ սրտով 2
Այս երգը Քեզ եմ երգում
Սիրտս լի է ուրախությամբ
Լցրել ես հոգիս արդարությամբ
Սիրով և ցնծությամբ 2
Ամբողջ իմ սրտով,
Ամբողջ իմ սրտով,
Փառք եմ քեզ տալիս
Ամբողջ իմ սրտով 2
[end:song:old]
[start:song:old]
644
Գալիս եմ ներկայությանդ մեջ
Դեմ առ դեմ հանդիպելու
Խոնարհվում եմ գահիդ առջև
Շնորհքդ ընդունելու: 2
Սուրբ ես Հզոր
Արարիչ Տիրակալ: (2)
2. Ծարավով ու կարոտած սրտով
Գալիս եմ Քեզ փարվելու,
Խոնարհվում եմ գահիդ առջև`
Շնորհդ ընդունելու: 2
Սուրբ ես Հզոր
Արարիչ Տիրակալ: (4)
[end:song:old]
[start:song:old]
691
1. Սիրում եմ (3) Քեզ իմ Տեր (2)
Դու ես ճանապարհը
Դու ես ճշմարտությունը,
Դու ես կյանքը
Դու ես հարությունը
Դու ես երկնքի դուռը
Դու ես զորությունը
Դու ես հանճարը
Դու ես կենաց խոսքը
2. Սիրում եմ (3) Քեզ իմ Տեր (2)
Դու ես իմ ասպարը
Դու ես իմ վահանը
Դու ես իմաստությունը
Դու ես սրբությունը
Դու ես փրկությունը
Դու ես արդարությունը
Դու ես որ Էիր
Եվ որ պիտի գաս:
Սիրում եմ (3) Քեզ իմ Տեր (4)
[end:song:old]
[start:song:old]
699
Տեր անչափ հեռու ես Դու
Եվ այնքան անհուն ես ինձ թվում
Բայց հույսս Տեր ես չեմ թողնում
Թեև դժվար եմ ես աղոթքի խոսքեր գտնում
Շփոթված է իմ հոգին երբ փնտրում եմ քեզ կրկին
Բայց սիրող քո սուրբ սրտիդ շնորհք ես ինձ տալիս
Կերգեմ քեզ կօրհնեմ
Նեղության պահին անգամ
Երբ փշոտ է իմ ճամփան
Կերգեմ քեզ կօրհնեմ
Կպարզեմ ձեռքերը իմ
Ճշմարիտ հոգով ուղին, կերգեմ
Մեծ են խորհուրդները քո
Տեր անհաս են ինձ համար ու խորթ
Բայց քեզ վրա է հույսը իմ Տեր և գիտեմ որ դու
Միայն Տերն ես իմ կյանքի
Շփոթված է իմ հոգին երբ փնտրում եմ քեզ կրկին
Բայց սիրող քո սուրբ սրտիդ շնորհք ես ինձ տալիս
Կերգեմ քեզ կօրհնեմ
Նեղության պահին անգամ
Երբ փշոտ է իմ ճամփան
Կերգեմ քեզ կօրհնեմ
Կպարզեմ ձեռքերը իմ
Ճշմարիտ հոգով ուղին, կերգեմ
[end:song:old]
[start:song:old]
573
Մենք սպասում ենք խոստացված վերջին անձրևներին
Փափագում ենք հորդառատ և վարար գետերին
Թող թափվեն մեզ վրա անձրևներ
Թող թափվեն մեզ վրա անձրևներ (2)
Տուր զորություն, ներկայությամբ հպվիր մեզ Տեր
Ծարավ է Քեզ անչափ երկիրը մեր (2)
Թող բարձրանան աղոթքները բոլոր սուրբերի
Թող վարարեն հեղեղները հոգու ջրերի
Թող թափվեն մեզ վրա անձրևներ
Թող թափվեն մեզ վրա անձրևներ (2)
Տուր զորություն, ներկայությամբ հպվիր մեզ Տեր
Ծարավ է Քեզ անչափ երկիրը մեր (2)
Թող թափվեն մեզ վրա անձրևներ (2)
[end:song:old]
[start:song:old]
760
1.Քո աչքերը ինձ տեսան
Քո հայացքը ինձ գտավ
Քո սուրբ ձեռքը վեր հանեց ընկածիս:
Արցունքներս մաքրեցիր
Վերքերիս դարման դրիր
Արյունովդ ինձ հավետ սրբեցիր։ (2)
Փրկության բաժակս կվերցնեմ
Օրհնության սիրո խոսքեր կբարձրացնեմ
Սուրբ տաճարիդ մեջ քեզ, սաղմոսներ կերգեմ
Ողջ հոգով եվ ողջ սրտով քեզ կօրհնեմ (2)
2.Հանդերձներս փոխեցիր
Պատմուճան ինձ հագցրիր
Իմ գլուխը նոր յուղով օծեցիր
Նոր անվամբ ինձ կանչեցիր
Ժառանգորդդ դարձրիր
Սուրբ Հոգովդ ինձ նոր մարդ դարձրեցիր։ (2)
Փրկության բաժակս կվերցնեմ
Օրհնության սիրո խոսքեր կբարձրացնեմ
Սուրբ տաճարիդ մեջ քեզ, սաղմոսներ կերգեմ
Ողջ հոգով եվ ողջ սրտով քեզ կօրհնեմ (2)
[end:song:old]
[start:song:old]
632
1․ Իմ սիրտը պատրաստ է ով Սուրբ Աստված
Երգել ու սաղմոսել Քեզ Տերերի-Տեր
Մեր զորությունը Դու եղիր ազգից մինչև ազգ
Ճամփաները մեր ուղղիր ով մեր սիրող հայր
Որ քեզ ունենամ իմ սրտում
Աղբ եմ համարում ամեն բան
Որ քեզ մոտ հասնեմ ես վերջում
Անձս կիրքերով խաչն եմ հանում։ 2
2.Թեև փոթորիկներ մթագնեն ճամփաս
Աջ և ձախ կողմերս տեսնել չկարամ
Ետեվես պիտի լսեմ ես մի ձայն սիրուն
Ճիշտ ճամփան այս է որդիս, սրանով գնա։
Դու հավատարիմ ես ով Աստված
Քեզ հուսացողն միշտ ուրախ է
Հազարներն թեկուզ և ընկնեն
Բայց արդարները կկանգնեն։ 2
3.Երբ ես քեզ մոտեցա հոգով ու սրտով
Քաղցրությունդ ըզգացի Քեզ ճաշակելով
Էլ ոչ մահ և ոչ կյանք չեն կարող զատել
Քեզանից ինձ ով իմ Տեր, չեն կարող խլել
Քո խոսքը լցրու Տեր իմ սրտում
Որ չմեղանչեմ ոչ մի բանում
Որ իմ ներսից բխեն կենդանի
Կենդանի ջրերը սուրբ կյանքի։ 2
[end:song:old]
Երգերը
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8