12.03.2026

03.12.26.docx

document

[start:song]

562

Սիրեցիր ինձ, Տեր, փրկեցիր հոգիս,

Մինչ թափառում էի մեջն անապատի,

Մոլորված ոչխար` երկյուղը սրտիս,

Մատնված մահվան, մռայլ վիճակի:

 

Սիրեցիր ինձ, Տեր, ես քեզ չսիրած,

Խոցված ձեռքերով բուժեցիր վերքերս:

Հովանուդ ներքո ես պատսպարված`

Կվայելեմ Քո հոգին սիրակեզ:

 

Սիրեցիր ինձ, Տեր, լույս տվիր հոգուս,

Դատաստան չարիր, ուր խավար էր խոր:

Հեծեծում էի մեղքի ճնշման տակ,

Դու կյանք տվող լույս, եկար կյանքիս մեջ:

 

Սիրեցիր ինձ, Տեր, ես քեզ չսիրած,

Խոցված ձեռքերով բուժեցիր վերքերս:

Հովանուդ ներքո ես պատսպարված`

Կվայելեմ Քո հոգին սիրակեզ:

 

Անտեղյակ էի սիրուդ փրկարար

Եվ հեռու խաչից, որի վրա գամված

Դատապարտվածիս փրկության համար

Դու հոժարակամ պատարագվեցիր:

 

Սիրեցիր ինձ, Տեր, ես քեզ չսիրած,

Խոցված ձեռքերով բուժեցիր վերքերս:

Հովանուդ ներքո ես պատսպարված`

Կվայելեմ Քո հոգին սիրակեզ:

 

[end:song]

[start:song]

232

1. Ճերմակաթույր հագած մեկին
Գողգոթայում տեսա ես,
Որոնում էր ինչ-որ մեկին՝
Սիրուց խոցված մեկի պես:
«Ո՜վ բարի մարդ,- ասի նրան,-
Այդպես ո՞ւմ ես ման գալիս»:
Ձեռքը դրած սրտի վրա՝
Ավելի էր մոտ գալիս:

2. Ասաց. «Լսի՛ր, ո՛վ սիրելիս,
Իմ Սիրուհուն ման կգամ,
Դու էլ փնտրի՛ր ու գտնելիս
Ասա` իրեն ման կգամ:
Ասա՛ նրան, որ հաղթեցի
Իր ոխերիմ թշնամուն,
Հիմնահատակ արի նրան՝
Տալով ամենը քամուն:

3. Ասա՛ նրան, որ իր համար
Սիրո վերք եմ ստացել,
Երկիր-երկինք տանող ճամփան
Իմ մարմնով եմ բաց արել,
Որ նա անցնի այդ ճամփայով,
Ինձնով երկինք սլանա,
Սիրտը բացած` գրկիս մեջ նա
Սիրող սրտիս միանա»:

4. Տեսա արնոտ կողը Նրա
Մաքուր ճերմակի տակից,
Արյունոտ էր շորը թեև,
Բայց չէր հանել Իր հագից:
Ասաց. «Կուզեմ այս շորերով
Նշանվել իմ կույսի հետ,
Որ նա տեսնի ու դարերով
Սիրով ապրի միշտ ինձ հետ:

5. Գնա՛, գտի՛ր իմ սիրուհուն,
Թե ծարավ է՝ ջուր կտաս,
Թե պաղել է նա Ինձանից,
Իմ կրակից հուր կտաս:
Ասա՛ նրան, որ շատ շուտով
Կգամ, ինձ մոտ կտանեմ,
Գգվանքներով ու կարոտով
Փառաց տեղս կհանեմ»:

 

[end:song]

[start:song]

472

1.Որքան կուզեմ որ Տերս իմ
Փարվեմ Քո կրծքին,
Որ պատմեմ Քեզ ցավերս բոլոր
Բացեմ սիրտը իմ: 

 

Բացատրես ինձ Քո սերն անհուն
Որ ես հասկանամ,
Որ այս ունայն կյանքի մեջ
Քեզ չմոռանամ: (2)

 

2. Ձեռքերիդ մեջ է կյանքը իմ
Այնտեղ՝ երկնքում,
Ուր սուրբերն ու հրեշտակները
Քեզ են գովերգում: 

 

Թագավորիր Դու իմ սրտում
Երկնային փառքով,
Որ ձգտի երկինք սիրտն իմ
Ապրեմ Քեզանով: (2)

 

3. Ով Տեր Դու շատ բարձրերում ես,
Բայց սրտով խոնարհ,
Քո փառքը երկնքից վեր է
Ու Սերդ անմար:

 

Թագավորիր Դու իմ սրտում,
Լինեմ ես խոնարհ,
Տեսնեն Սերդ իմ կյանքում,
Ապրեմ Քեզ համար: (2)

[end:song]

[start:song]

553

1. Սիրո տիեզերք, սիրո օվկիան,
Դու ես իմ Տերն, Դու հավիտյան,
Դու ես բույրն ու համն իմ կյանքի,
Դու ես նպատակն իմ սրտի։

2. Սիրո օվկիան, սիրո օվկիան,
Դու ես հոգուս լույսն անսահման,
Դու՝ երկնից իջած հաց ու ջուր,
Պապակ սրտիս՝ անուշ աղբյուր։

3. Տեր իմ` գթած ու ողորմած,
Կենդանացրիր հոգիս մեռած,
Սրտիս մեջ սերմդ ցանեցիր,
Չարին իմ ներսից վանեցիր։

4. Իմ սիրտը Քեզ հիմա և միշտ,
Ապավենս եղիր ընդմիշտ,
Քո խոսքերով սնի՛ր հոգիս,
Քեզ կարոտ եմ հիմա և միշտ։

[end:song]

[start:song]

511

1. Դժվարության պահին միշտ

Դու ես ինձ օգնում անվերջ,

Միայնության, վշտի մեջ

Դու ես ինձ մխիթարում։

 

Ճամփան այս դժվար է շատ,
Ու փշերն են այն պատել,
Սակայն նեղ ճամփան այս
Հարազատ է ինձ դարձել։

2. Թշնամու նետերը բյուր
Ինձ խոցել են միշտ ուզում,
Բայց ես ճամփով այս փշոտ
Ընթանում եմ դեպ Հիսուս:

 

Ճամփան այս դժվար է շատ,
Ու փշերն են այն պատել,
Սակայն նեղ ճամփան այս
Հարազատ է ինձ դարձել։

[end:song]

[start:song]

257

1. Ո՜վ սուրբ Արարիչ, Քո եկեղեցում
Իմ թշվառ հոգուն կյանք ես պարգևում,
Քրիստոնյա եմ, արդ հոգիս է ցնծում,
Ամբողջ երկրի վրա իմ երգն է հնչում։

Երբ Քո մեջ եմ ես,
Իմ մեջ ես, Տե՛ր, Դու,
Երբ Քեզ հետ եմ ես,
Ինձ հետ ես, Տե՛ր, Դու։

2. Տեր Հիսուսը այս կյանքի պայքարում
Ամեն մի քայլում ինձ է ուղեկցում,
Իսկ ճանապարհին, թե հանկարծ հոգնեմ,
Այնժամ այս ծանոթ երգը կերգեմ։

Երբ Քո մեջ եմ ես,
Իմ մեջ ես, Տե՛ր, Դու,
Երբ Քեզ հետ եմ ես,
Ինձ հետ ես, Տե՛ր, Դու։

3. Երբ Քեզ համար, Տե՛ր, ինձ դատապարտեն,
Թեկուզ անծանոթ ափեր ուղարկեն,
Գիտեմ` այնտեղ էլ Քեզ կվայելեմ,
Հեռավոր երկրում այս երգը կերգեմ։

Երբ Քո մեջ եմ ես,
Իմ մեջ ես, Տե՛ր, Դու,
Երբ Քեզ հետ եմ ես,
Ինձ հետ ես, Տե՛ր, Դու։

4. Հիսուսն է իմ մեջ, ուրախ եմ որքան,
Ես՝ հոգով Նրան կապված հավիտյան,
Արդ քրիստոնյա եմ, մենակ չեմ կյանքում,
Ամբողջ երկրի վրա իմ երգն է հնչում։

[end:song]

 

 

Ծառայության երգացանկ

Երգերը

6 երգ
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6