12.04.2026
04.12.26.docx
[start:song:old]
504
1. Զորությունդ պիտ փառաբանեմ
Օրհնությունովդ պիտ ցնծամ
Քանզի Դու ինձ պահապան եղար
Ու նեղության օրն ապավեն:(2)
Կրկ.Շնորհակալ եմ, շնորհակալ եմ
Շնորհակալ եմ Քո սիրո համար
Շնորհակալ եմ:
2. Օհ իմ զորության Աստված ես Դու
Քեզ սաղմոս պիտի երգեմ
Ու իմ պահապան Աստված ես Դու
Քեզ պիտի փառաբանեմ:
Կրկ.Շնորհակալ եմ, շնորհակալ եմ
Շնորհակալ եմ Քո սիրո համար
Շնորհակալ եմ:
[end:song:old]
[start:song]
528
1.Քրիստոսն է ժայռը Քորեբի, որ կբխե,
Կենդանի ջուր է, առողջարար` քեզ համար։ (2)
Եկուր խմե, մեղրեն ավելի քաղցր է Ան,
Հագեցուր անձդ, հագեցուր ամբողջ հոգիդ։
Քրիստոսն է ժայռը Քորեբի, որ կբխե,
Կենդանի ջուր է, առողջարար` քեզ համար։
2.Քրիստոսն է Գառը Մորիայի, որ մորթվեց,
Ճշմարիտ հավիտենական կյանքն է մարդկանց: (2)
Եկուր լվացվե Իր թափած սուրբ արյունով
Մաքրե Քու անձդ, մաքրե Քու ամբողջ հոգիդ:
Քրիստոսն է Գառը Մորիայի, որ մորթվեց,
Ճշմարիտ հավիտենական կյանքն է մարդկանց:
3.Քրիստոսն է Լույսը, որ ծագեց մեր սրտերում,
Հավերժական Արեգակը լուսապայծառ:(2)
Եկուր լուսավորվե մահացու խավարեն
Մաքրե քու անձդ, մաքրե քու ամբողջ հոգիդ:
Քրիստոսն է Լույսը, որ ծագեց մեր սրտերում,
Հավերժական Արեգակը լուսապայծառ: (2)
[end:song]
[start:song]
558
Դու արժանի ես գոհության, (2)
Քեզ մոտ ենք գալիս մենք
Եվ Քեզ մեծարում ենք,
Հա՛յր, Դու արժանի ես, (2)
Դու արժանի ես գոհության։(2)
(Միայն Դու ես սուրբ,
Մեր զորավոր Արքա,
Միայն Դու ես սուրբ,
Քո առջև ենք մենք ահա։
Մենք՝ ծնված սուրբ, զորեղ Քո Խոսքով
Եվ լցված օծությամբ Քո հզոր,
Տեսնում ենք մենք հիմա
Որ Դու ես միայն սուրբ։ 2)
[end:song]
[start:song]
362
Սուրբ ես (2), արժանի ես,
Պատիվ է ինձ համար երգել Քո փառքը, 2
Տեր ամենազոր, փառքի Թագավոր,
Սուրբ լինի Քո անունը։ 2)
Սուրբ լինի Քո անունը (3),
Տեր և Մեծություն,
Հզոր իշխանություն:
Սուրբ լինի Քո անունը։
Ամեն մի մարդ, ամեն արարած,
Քո խոսքովդ է ստեղծված, (2)
Ինչպես երկնքում Քո կամքը լինի,
Թող այստեղ էլ կատարվի։ (2)
Սուրբ լինի Քո անունը (3),
Տեր և Մեծություն,
Հզոր իշխանություն:
Սուրբ լինի Քո անունը։ (2)
[end:song]
[start:song:old]
497
Տեր իմ, գործերովս չէ, որ պիտ արդարանամ,
Այլ իմ տեղը մեռար Դու,
Խաչի վրա թափված արյան զորությունով միայն
Ձյունեն ճերմակ, մաքուր,
Սուրբ սիրտ Դու ստեղծիր իմ մեջ, ո՜վ Տեր,
Աղաչում եմ, Տե՛ր Հիսուս,
Սուրբ սիրտ Դու ստեղծիր իմ մեջ, ո՜վ Տեր,
Սիրելի Հիսո՛ւս, ի՛մ Տեր։
Ալելուիա՜, ամեն, (2)
Հիսո՜ւս, Քո ոտքերին ես փարվել կուզեմ,
Օրհնի՜ր ինձ, Օծյալ Փրկի՛չ իմ։
Տեր իմ, այն հին մարդս չէ, որ ինձ պիտի փրկե
Այլ ես քո հետ պիտ խաչ ելնեմ,
Այնժամ հարություն առած նոր կյանք ես կունենամ
Տիրոջ ողորմությամբ,
Նոր կյանք ու նոր սիրտ շնորհիր ով Տեր
Սուրբ հոգով լեցուն մի կյանք
Նոր կյանք ու նոր սիրտ շնորհիր ով Տեր,
Սիրելի Հիսուս, իմ Տեր։
Ալելուիա՜, ամեն, (2)
Հիսո՜ւս, Քո ոտքերին ես փարվել կուզեմ,
Օրհնի՜ր ինձ, Օծյալ Փրկի՛չ իմ։
[end:song:old]
[start:song:old]
503
Իմ Աստված որքան եմ Քեզ փափագում
Սրտիս երգը Քեզ եմ նվիրում
Մեծարվիր հավիտյան
Արժան ես Դու միայն
Երկրպագում եմ Քեզ իմ Արքա: 2
Արժան ես, արժան ես
Արժան ես Դու միայն
Երկրպագության: 2
[end:song:old]
[start:song:old]
55
1.Դու ես, որ լսում ես ինձ,
Դու ես, որ տեսնում ես ինձ,
Տխրության, ուրախության պահին
Իմ կողքին ես Դու:
Մեծարում եմ Քեզ, (x 2 ) օրհնանքը միայն Քեզ,
Գառն Աստծո միայն Քեզ, մեծարում եմ Քեզ:
2.Աղոթքիս լուռ վկան ես,
Դու, Իմ հոգու ընկերն ես Դու,
Պատում ես ներկայությամբ,
Քեզ եմ փափագում:
Մեծարում եմ Քեզ, (x 2 ) օրհնանքը միայն Քեզ,
Գառն Աստծո միայն Քեզ, մեծարում եմ Քեզ:
3.Երգերիս էությունն ես Դու,
Աղոթքիս հուր տվողն ես Դու,
Մեծության Քո խորքերում
Քո ժպիտն է բացվում իմ հոգում:
Մեծարում եմ Քեզ, (x 2 ) օրհնանքը միայն Քեզ,
Գառն Աստծո միայն Քեզ, մեծարում եմ Քեզ:
[end:song:old]
[start:song:old]
304
Դու բնակվում ես իմ մեջ
Եվ առաջնորդում ես ինձ
Քո խորհուրդներով,
Դու քայլում ես միշտ ինձ հետ,
Ես լսում եմ ձայնը Քո։ 2
Դժվարության պահին,
Թե նեղություններ լինեն
Մխիթարում ես Սուրբ Հոգի
Եվ օրհնություն պարգևում,
(Սուրբ Հոգի (2), Մխիթարիչ։ 2)
****
Ումն է միշտ փառքը մեր Տեր Հիսուսին
Ալելույաներ մեր Տեր Հիսուսին
Ումն է պատիվը մեր Տեր Հիսուսին
Գովքն ու ամենը մեր Տեր Հիսուսին
Ով սուրբեր բարձրացրեք ձայներնիդ
Հավատքով ճշմարտությունով
Որ երգով ասենք ճշմարտությունը
Որ Հիսուս Տերն է մեր ամենքի
Սուրբ Հոգի (2), Մխիթարիչ։
Ով է ձեզ սիրել հավիտենապես
Ով է ձեզ փրկել շատ մեծ կորստից
Ով է ձեզ մեղքից ցավից ազատել
Ով է ձեզ համար հանգիստ պատրաստել
Ով սուրբեր բարձրացրեք ձայներնիդ
Հավատքով ճշմարտությունով
Որ երգով ասենք ճշմարտությունը
Որ Հիսուս Տերն է մեր ամենքի
Սուրբ Հոգի (2), Մխիթարիչ։
[end:song:old]
Երգերը
- 1
- 2
- 3 Red Book558 · Դու արժանի ես գոհության
- 4 Red Book362 · Սուրբ ես (2), արժանի ես
- 5
- 6 Old503 ·
- 7
- 8