19.04.2026
04.19.26.docx
[start:song:old]
389
1. Տոն է այսօր սուրբ հաղթական
Հիսուս կուգա Երուսաղեմ (2)
Տիրոջ ճամփան պատրաստեցեք
Արմավենու ոստեր փռեք
Ելեք Տիրոջ դիմավորեք
Հիսուս կուգա Երուսաղեմ
Երուսաղեմ Երուսաղեմ
Աստծո տաճար Երուսաղեմ
Օվսանաներ աղաղակեք
Տերն է գալիս Երուսաղեմ (2)
Պատրաստվի Սիոնի աղջիկ
Թագավորը կուգա քեզի
Տերը կտա խաղաղություն
Իր սիրելի եկեղեցուն
2.Ահա գալիս եմ ես շուտով
Տերն է հայտնում Սուրբ Հոգիով (2)
Լսիր անուշ ձայնը Տիրոջ
Կանչում է քեց Երուսաղեմ
Ով պատրաստ է այսօր արթուն
Թող ասի Տեր Հիսուս եկուր
Երուսաղեմ Երուսաղեմ
Աստծո տաճար Երուսաղեմ
Օվսանաներ աղաղակեք
Տերն է գալիս Երուսաղեմ (2)
Պատրաստվի Սիոնի աղջիկ
Թագավորը կուգա քեզի
Տերը կտա խաղաղություն
Իր սիրելի եկեղեցուն
3. Օվսաննաներ որդուն Դավթի
Օվսաննաներ թագավորին (2)
Օրհնանքները թող չսպառվեն
Հիսուս կուգա Երուսաղեմ
Նոր ցնծության երգեր երգենք
Սուրբ գալուստը դիմավորենք
Երուսաղեմ Երուսաղեմ
Աստծո տաճար Երուսաղեմ
Օվսանաներ աղաղակեք
Տերն է գալիս Երուսաղեմ (2)
Պատրաստվի Սիոնի աղջիկ
Թագավորը կուգա քեզի
Տերը կտա խաղաղություն
Իր սիրելի եկեղեցուն
[end:song:old]
[start:song]
101
1. Երբ որ Նա ամպերով վերադառնա,
Իմ աչքերով պիտի Նրա դեմքին նայեմ,
Ուրախությամբ և փառք տալով Աստծո Զավակին`
Ամպերի մեջ դիմավորեմ։
Օ՜, ի՜նչ մեծ փառք է, ի՜նչ մեծ շնորհ է,
Երջանիկ հույս է Տիրոջ կողմից։
Ուրախ եմ, որքա՜ն ուրախ եմ,
Հիշելով այս մեծ հույսը՝ ցնծում եմ։
2. Ի՜նչ մեծ խնջույք է լինելու երկնքի մեջ,
Երբ որ բոլոր սուրբերը հավաքվեն,
Միասին պետք է փառաբանեն Աստծո Գառին,
Արժանի է ամեն փառքի։
Հարսը պատրաստ է, արի՛, Հիսուս Տեր,
Զարդարված հոգով սպասում է։
Ուրախ եմ, որքա՜ն ուրախ եմ,
Հիշելով այս մեծ հույսը՝ ցնծում եմ։
3. Ահա՛, Տերը գալու է բյուրավոր սուրբերով
Եվ հրեշտակների փողի ձայնով,
Հաստատելու է մի մեծ թագավորություն
Եվ խաղաղություն երկրի վրա։
Օ՜, ի՜նչ մեծ փառք է, ի՜նչ մեծ շնորհ է,
Երջանիկ հույս է Տիրոջ կողմից։
Ուրախ եմ, որքա՜ն ուրախ եմ,
Հիշելով այս մեծ հույսը՝ ցնծում եմ։
[end:song]
[start:song:old]
774
Գթա՜, ով Բարձրյալ Աստված,
Գթա՜ մեզ գթա՜
Իսրայել ժողովրդին Քո գթա՜
Քո Երուսաղեմ քաղաքին
Գթա՜, Գթա՜, Գթա՜
Գթա՜, ով բարձրյալ Աստված
Գթա՜ մեզ, գթա՜
Հայ ժողովրդին այցելիր գթա՜
Քեզ հուսացած ազգիս ով Տեր
Գթա՜ գթա՜ գթա՜
Սիոնին որ տունն է Քո փառքի
Եվ Դավթի տանը, որին Դու օծեցիր
Մեծ ու սուրբ Քո տանը ողորմիր
Գթա՜ գթա՜ գթա՜ (2)
[end:song:old]
[start:song:old]
498
1.Հիսուս ես սիրում եմ Քեզ
Չեմ կարող ապրել առանց Քեզ
Հիսուս ես սիրում եմ Քեզ
Կյանք չունեմ ով Տեր իմ առանց Քեզ։ (2)
Դու մաքրում ես ինձ մեղքերից բոլոր
Բժշկում ես ինձ ցավերից բոլոր
Ազատում ես ինձ ոսոխներից բոլոր
Տեր ամենակալ ես սիրում եմ Քեզ։ (2)
2.Հիսուս ես սիրում եմ Քեզ
Չեմ կարող ապրել առանց Քեզ
Հիսուս ես սիրում եմ Քեզ
Կյանք չունեմ ով Տեր իմ առանց Քեզ։ (2)
Նորոգում ես ինձ Դու Քո խոսքերով
Պսակում ես իմ կյանքը բարությամբ
Կշտացնում ես ինձ ողորմությունով
Տեր ամենակալ ես սիրում եմ Քեզ։ (2)
[end:song:old]
[start:song:old]
679
Արժան ես, իրավ ես, Սուրբ ես,
Կուտամ Քեզի փառքը,
Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես,
Դու ես Որդին Աստծո
Հրաշալի ես հզոր Աստված ես
Փառքերու Տեր Հոգիդ թափե այստեղ (2)
Հրաշալի ես
[end:song:old]
[start:song:old]
694
1.Տեր ծարավ եմ Քեզ
Եվ չունեմ մեկին Քեզնից բացի
Հոգիս տենչում է Քեզ
Ինչպես եղջերուն ջրերին
Հիմա կանչում եմ Քեզ
Տար ինձ Քո փառքի սրահները
Հեղիր Տեր ինձ վրա
Զորություն տուր ինձ կանգնել
Դեպի Քեզ աղաղակել
Գետերիդ ծարավ եմ
Անձրևներիդ կարոտ
Կենաց ջուր հոսիր դեպ մեզ,
Նորից կանչում եմ
Տեր ցոլիր Քո փառքը
Քո ներկայությունը
Թող լցվի այս վայրը սրբությամբ, 2
2.Տեր միակն ես Դու
Միայն ուզում եմ ճանաչել
Տեսնել երեսը Քո
Ճախրել բարձրունքներում երկինքն ի վեր
Հիմա կանչում եմ Քեզ
Քո սիրով շնորհքով լեցրու մեզ
Փչիր Քո շունչը Տեր
Եվ ձեռքի գործերը Քո
Դեպի Քեզ կաղաղակեն
Գետերիդ ծարավ եմ
Անձրևներիդ կարոտ
Կենաց ջուր հոսիր դեպ մեզ,
Նորից կանչում եմ
Տեր ցոլիր Քո փառքը
Քո ներկայությունը
Թող լցվի այս վայրը սրբությամբ, 2
Հիսուս, 2 հագեցրու մեզ, 2
Քո ջրով նոր կյանք պարգևող
Հեղեղիր 2 անձրևները Քո երկնքից
Գետերիդ ծարավ եմ
(Գետերիդ ծարավ եմ
Անձրևներիդ կարոտ
Կենաց ջուր հոսիր դեպ մեզ,
Նորից կանչում եմ
Տեր ցոլիր Քո փառքը
Քո ներկայությունը
Թող լցվի այս վայրը սրբությամբ, 2)
[end:song:old]
[start:song:old]
17
Նա Ով պաշտպանն էր հայրերի մեր,
Պահում է մեզ, պաշտպանում օրհնում մեզ,
Մեր թշնամուն հաղթեց,
Հաղթեց զորեղ Իր բազուկով մեծ,
Եվ մեզ հաղթություն ու կյանք պարգևեց: (2)
Կրկ. Սուրբ է Տերն ու մեծ,
Նա պահեց մեզ,
Նա պահեց մեզ և օրհնեց:
Նա Ով Իր կյանքն ու լույսը տվեց մեզ,
Շուտով կգա երկինք տանելու մեզ,
Մեր թշնամուն հաղթեց,
Հաղթեց մահվանն Իր հարությամբ մեծ,
Եվ մեզ հաղթություն ու կյանք պարգևեց:
Կրկ. Սուրբ է Տերն ու մեծ,
Նա պահեց մեզ,
Նա պահեց մեզ և օրհնեց:
Նա մեր Տերն ու կյանքն է,
Միակ ճամփան ուրախության, հաղթության:
[end:song:old]
[start:song:old]
745
Օրհնեցեք Տիրոջը ով նրա հրեշտակներ
Զորությամբ որ կատարում եք Նրա խոսքը
Օրհնեցեք Տիրոջը ով Նրա բոլոր զորքեր
Զորությամբ որ կատարում էք Նրա կամքը
Օրհնենք, օրհնենք,
Օրհնենք, մենք Նրան
Օրհնենք մենք Նրան (2)
Օրհնեցեք Տիրոջը ով բոլոր արարածներ
Քանզի Նա արժանի է օրհնության
Օրհնեցեք Տիրոջը տերության ամեն վայրում
Ամեն շունչ ունեցող թող օրհնե Նրան
Օրհնենք, օրհնենք,
Օրհնենք, մենք Նրան
Օրհնենք մենք Նրան (4)
[end:song:old]
Երգերը
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8