21.04.2024

04.21.24.docx

document

[start:song:old]

514

Հայր մեր ահա ժողովուրդըդ

Կանգնած Քո առջև ցնծությամբ

Հայր մեր ստացանք փրկությունդ

Հիսուս Քրիստոսի Սուրբ Արյամբ:

 

Տուր մեզ Քո զորությունդ

Լեցրու մեզ Քո Սուրբ Հոգով

Դու ես օրհնության աղբյուրը

Ազատ ենք Որդուդ անունով:

 

Եկեք լցվենք բանակը մեծացնենք

Իր փառքը հռչակենք Հիսուսը մեծարենք

Ըսպառազինվենք փողերը հնչեցնենք

Եվ փառաբանենք իր Սուրբ Հոգով: (2)

 

Դու ես փառաց թագավորը

Փնտրում ենք երեսը Քո

Դու ես Հիսուս զորապետը

Արձակիր Քո հրամանդ:

 

Ով պատրաստ է հոգիով

Նա հավատում է սրտով

Ով ըստանա զորությունդ

Նա ով կտիրե սիրովդ

 

Եկեք լցվենք բանակը մեծացնենք

Իր փառքը հռչակենք Հիսուսը մեծարենք

Ըսպառազինվենք փողերը հնչեցնենք

Եվ փառաբանենք իր Սուրբ Հոգով: (2)

[end:song:old]

[start:song:old]

358

Եհովան ինքն է իմ Աստվածն է

Որ հոգ է տանում ինձ համար, ամեն վարկյան

Եհովան ինքն է իմ աստվածն է

Որ հոգ է տանում ինձ համար։ (2)

 

Տերը հոգում է կարիքները

Իր մեծ զորությամբ և փառքի լիությամբ

Նա փայլում է ինձ վրա և օրհնում է անդադար

Նա հոգ է տանում ինձ համար ամեն վարկյան

Նա հոգ է տանում ինձ համար։

 

Հիսուսն է Տերը երգում եմ ես նրան

Հիսուսն է Տերը, փառք եմ ես տալիս։ (2)

 

Թող մեր երգերը և մեր կյանքը

Փառավորեն Հիսուսին, Հիսուսին

Ալելույա․ Ալելույա․

Ալելույա․ Ալելույա․

 

Հիսուսն է Տերը երգում եմ ես նրան

Հիսուսն է Տերը, փառք եմ ես տալիս։ (2)

 

Ես կերգեմ Սաղմոս կասեմ

Փառավորեմ Քեզ իմ, Տեր Քեզ իմ Տեր

Ալելույա․ Ալելույա․

Ալելույա․ Ալելույա․

 

[end:song:old]

[start:song:old]

734
Դու ապավենն ես իմ սրտի
Դու ճանապարհն ես իմ կյանքի
Դու գոհության ես արժանի
Հիսուս Դու սեր ես որդին ես բարձյալի

Դու տիրակալն ես այս երկրի
Դու արարիչն ես ամենի
Դու երազանքն ես իմ սրտի
Հիսուս Դու Տերն ես բոլոր արքաների

Սիրում եմ Քեզ կանչում եմ Քեզ
Խնդրում եմ քեզ իմ հոգին լուսավորիր
Բարձրացնում եմ իմ ձեռքերը

Գովերգում եմ Քեզ իմ Տեր
Քո կրակով Դու ինձ օծիր Քո սիրով շրջապատիր

Սիրում եմ Քեզ կանչում եմ Քեզ
Խնդրում եմ քեզ իմ հոգին լուսավորիր
Բարձրացնում եմ իմ ձեռքերը

Գովերգում եմ Քեզ իմ Տեր
Իմ Աստված, իմ Արքա
[end:song:old]

[start:song:old]

735
Թարմացրու Դու ինձ նորացրու Դու սիրտը իմ
Շնորհքիդ առատությունը հոգուս բացիր
Ինչպես կուզեի տեսնել այս կյանքում Դու ինձ
Վերափոխիր Աստված ինձ Քո սիրո մեծ զորությամբ

 

Թող հավետ ողողի ինձ սերը Քո
Սիրովդ զորանում եմ ես
Ուզում եմ ինչպես արծիվ դեպ քեզ ճախրել
Ստանալ փառքիդ տեսիլքը և հետևել սրտանց
Ցանկալի քո կամքին

 

Ես ուզում եմ Տեր դեմ առ դեմ Քեզ հանդիպել
Ինձ ուղղված քո սերը հոգուդ տեսնել
Կամքդ ճանաչել այդ լույսով առաջ քայլել
Ապրել կյանքիս օրերը քո սիրո մէծ զորությամբ

Թող հավետ ողողի ինձ սերը Քո
Սիրովդ զորանում եմ ես
Ուզում եմ ինչպես արծիվ դեպ Քեզ ճախրել
Ստանալ փառքիդ տեսիլքը և հետևել սրտանց
Ցանկալի քո կամքին

[end:song:old]

[start:song:old]

709

1.Ով էր որ ինձ նոր կյանք պարգևեց

Անհուն սիրով ինձ սիրեց

Բոլոր մեղքերից նա ինձ ազատեց

Գիտեք արդյոք ով է Նա։

 

Ալելույա Տեր Հիսուսն է նա

Ալելեւյա Ալելույա։ (2)

 

2.Փշոտ ճամփաս ծաղկով լեցրեց

Հույս հավատով հոգիս պատեց

Կյանքիս ուղին լուսավորեց

Գիտեք արդյոք ով է նա։

 

Ալելույա Տեր Հիսուսն է նա

Ալելեւյա Ալելույա։ (2)

[end:song:old]

[start:song:old]

710

Սքանչելի, խորհրդական և խաղաղության իշխան

Որ ես որ դու նույնն ես և ապրում ես հավիտյան:

Դու ես Ալֆան, Օմեգան, սկիզբը և վերջինը

Կօրհնենք քո սուրբ անունը անդադար

 

Ինչու ես տրտում ով իմ անձ և ինչու ես շփոթված

Տիրոջդ հանձնիր ապագադ,

Կառաջնորդե ճանապարհդ

Դադարիր բարկությունից և թող տուր տրտմությանդ

Համբերիր և ըսպասիր Տիրոջդ

 

Սքանչելի, խորհրդական և խաղաղության իշխան

Որ ես որ դու նույնն ես և ապրում ես հավիտյան:

Դու ես Ալֆան, Օմեգան, սկիզբը և վերջինը

Կօրհնենք քո սուրբ անունը անդադար

 

Տվեք Տիրոջն փառք պատիվ, սիրեցեք նրան սուրբեր

Զորացեք և քաջացեք և նոր երգեր երգեցեք

Ուրախացեք արդարներ, ցնծությամբ աղաղակեք

Քանզի Տերը գալու է մեզ տուն տանելու համար

 

Սքանչելի, խորհրդական և խաղաղության իշխան

Որ ես, որ դու նույնն ես և ապրում ես հավիտյան:

Դու ես Ալֆան, Օմեգան, սկիզբը և վերջինը

Կօրհնենք քո սուրբ անունը անդադար

[end:song:old]

[start:song]

723
Թեև թզենին չծաղկի,
Որթատունկին բերք չլինի,
Ձիթենու արդյունքը ստի,
Արտերը կերակուր չտան,
Կտրվի ոչխարն փարախից
Եվ արջառ չլինի գոմերում:

Սակայն Տերով պիտի ցնծամ,
Փրկության Աստծով ուրախանամ,
Տեր Եհովան իմ զորությունն է:
Ոտքերս Նա հաստատում է,
Իմ գլուխը բարձրացնում է,
Իր ծառային Նա զորացնում է:

Սրտանց սիրում եմ Քեզ, ո՜վ Տեր,
Իմ Աստվա՛ծ ու իմ ամրությո՛ւն,
Իմ Փրկի՛չ, որին հուսացած եմ:
Նեղության օրը կանչեցի,
Եվ Նա ինձ պատասխան տվեց,
Իմ ամեն վախերից ազատեց:

Սակայն Տերով պիտի ցնծամ,
Փրկության Աստծով ուրախանամ,
Տեր Եհովան իմ զորությունն է:
Ոտքերս Նա հաստատում է,
Իմ գլուխը բարձրացնում է,
Իր ծառային Նա զորացնում է:
[end:song]

[start:song:old]

475
Օրերը այս կարճ թռչում են արագ
Կյանքն այս նման է մի թելի բարակ
Կյանքն այս նման է նաև սափորի
Երբ չի կոտրվել մոտն աղբյուր:

Փնտրիր դու Հիսուսին, Նա քեզ կհայտնվի,
Կանչիր Նրա անունը, Նա է քո Թագավորը,

Բերանիդ խոսքերը Սրտիդ խորհուրդը,
Նա կընդունի այսօր: (2)

Թե որ այս կյանքում շատ հոգսեր անես,
Հագնելու համար դու մտահոգվես,
Դաշտի շուշանը երբեք չի մանում,
Նայիր թե Աստված ոնց է հագցնում:

Փնտրիր դու Հիսուսին, Նա քեզ կհայտնվի,
Կանչիր Նրա անունը, Նա է քո Թագավորը,

Բերանիդ խոսքերը Սրտիդ խորհուրդը,
Նա կընդունի այսօր: (2)

3. Միտք առեք մարդիկ, ով դուք անցորդներ,
Ինչու են ձեզ պետք այդքան շատ բաներ
Երկնքում այդքան շատ թռչուններ կան
Չեն ցանում երբեք, չունեն շտեմարան:

Փնտրիր դու Հիսուսին, Նա քեզ կհայտնվի,
Կանչիր Նրա անունը, Նա է քո Թագավորը,

Բերանիդ խոսքերը Սրտիդ խորհուրդը,
Նա կընդունի այսօր: (2)
[end:song:old]

 

Ծառայության երգացանկ

Երգերը

8 երգ
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8