07.05.2026

05.07.26.docx

document

[start:song]

494
1. Քո Սուրբ Հոգու աղբյուրներն են
Իմ անարժան սրտին տիրում,
Քո Սուրբ Հոգու սիրո լույսն է
Իմ մութ սիրտը լուսավորում։
Առանց սիրո Քո Սուրբ Հոգու
Ես կմնամ նորից անլույս,
Կմոլորվեմ՝ ինչպես կորած,
Թե Դու չգաս, ինձ չգտնես։

Այդ Քո մե՜ծ սերն ես
Տվել ինձ, Հիսո՛ւս,
Քո սիրո խոսքն ես
Ուղղել ինձ, Հիսո՛ւս։

2. Երբ թողնում եմ Քեզ, հեռանում
Ու Քո սուրբ սերը մոռանում,
Արցունքի մեջ հանկարծ տեսնում,
Որ Դու նորից ինձ ես սիրում։
Նայում ես ինձ նախկին սիրով,
Նախկին սիրող Քո հայացքով.
Նայում ես Դու ինձ վշտալից,
Թե մոռանամ ես Քեզ նորից:

Այդ Քո մե՜ծ սերն ես
Տվել ինձ, Հիսո՛ւս,
Քո սիրո խոսքն ես
Ուղղել ինձ, Հիսո՛ւս։

[end:song]

[start:song]

318
1. Օրհնե՛ Տերը, ո՛վ իմ անձս,
Անոր բոլոր բարիքները մի՛ մոռնար,
Օրհնե՛ Տերը, ո՛վ իմ անձս, (2)
Օրհնե՛ Տերը, իմ անձս։

2. Օրհնե՛ Տերը, ո՛վ իմ անձս,
Անոր բոլոր բարիքները մի՛ մոռնար,
Նա կներե քու մեղքերդ,
Կբժշկե քու ցավերդ,
Օրհնե՛ Տերը, իմ անձս։

[end:song]

[start:song]

506
1. «Սա է Ծառան Իմ, ում կհավանեմ,
Նա է Ընտրյալն Իմ, ում ձեռք կմեկնեմ։
Սա է Ծառան Իմ, Իմ Սուրբն է Նա:
Նա կազատի ձեզ ձեր մեղքերից,

Կույրեր կտեսնեն, համրեր կխոսեն,
Խավարում մարդիկ բարի լուր կլսեն»։ (2)

Իմ Տեր Հիսուս,

Փառք Քեզ ալելույա,

Փառք Քեզ ալելույա,

Իմ Տեր Հիսուս:


(Դուք սիրեք Նրան, ձեր Արարչին

Դուք հարեք Նրան, ձեր Փրկչին,

Իմ Որդուն, հեզ ու խոնարհ

Եվ Գառ միածնին: 2)

 

2. «Սա է Ծառան Իմ, Նրան եմ սիրում,
Ով կընդունի Նրան, կընդունի և Ինձ։
Սա է Ծառան Իմ, Նա է Արդարը,
Ով կլսի Նրան, կլսի և Ինձ:
Կույրերն կտեսնեն, համրեր կխոսեն,

Խավարում մարդիկ բարի լուր կլսեն: 2

 

Կույրեր կտեսնեն, համրեր կխոսեն,
Խավարում մարդիկ բարի լուր կլսեն»։ (2)

Իմ Տեր Հիսուս,

Փառք Քեզ ալելույա,

Փառք Քեզ ալելույա,

Իմ Տեր Հիսուս:


(Դուք սիրեք Նրան, ձեր Արարչին

Դուք հարեք Նրան, ձեր Փրկչին,

Իմ Որդուն, հեզ ու խոնարհ

Եվ Գառ միածնին: 2)

 

Սա է Ծառան Իմ

[end:song]

[start:song]

480

1. Ահա մենք մեր ուրախ երգերով,
Հիսո՛ւս, Քեզ ենք գովում.
Քո անունը միշտ հիշելով՝
Ցնծում, ուրախանում։ (2)

Մարդի՛կ, դուք էլ մեզ միացե՛ք,
Էմմանուելին երգենք,
Նրա անունը հիշելով՝
Աստծով ուրախ լինենք։ (2)

2. Մեր սրտերը միշտ ցնծում են
Հիսուսի անունով,
Սուրբ Հոգու օրհնության ներքո,
Հոգու սուրբ երգերով: (2)

Մարդի՛կ, դուք էլ մեզ միացե՛ք,
Էմմանուելին երգենք,
Նրա անունը հիշելով՝
Աստծով ուրախ լինենք։ (2)

 

3. Պիտի երգենք մենք շարունակ
Հայր Աստծո առջև,
Ունենք մենք մի մեծ նպատակ՝
Աստծո Որդուն պաշտել։ (2)

 

Մարդի՛կ, դուք էլ մեզ միացե՛ք,
Էմմանուելին երգենք,
Նրա անունը հիշելով՝
Աստծով ուրախ լինենք։ (2)

[end:song]

[start:song]

290

1. Կուզեմ ապրել Քեզնով միայն,
Լսել Քո անուշ ձայն,
Մարդկանց պատմել միշտ բարձրաձայն՝
Պիտ գաս անպայման:

 

Դու` իմ սրտում մաքուր վտակ,
Սեր ես Դու բովանդակ,
Կուզեմ ապրել Քեզնով միայն,
Լսել Քո անուշ ձայն:

 

2. Երկրավորից, մարմնավորից
Ձանձրացած՝ Քեզ եմ գալիս:
Հոգևոր ու երկնային
Կյանք տուր իմ սրտին:

Դու` իմ սրտում մաքուր վտակ,
Սեր ես Դու բովանդակ,
Կուզեմ ապրել Քեզնով միայն,
Լսել Քո անուշ ձայն:


3. Հիսո՛ւս Փրկիչ, ների՜ր Դու ինձ,
Որ ապրել եմ ինձ համար,
Պարպի՛ր ներսս, լցրո՛ւ Հոգովդ`
Ապրեմ Քեզ համար:

 

Դու` իմ սրտում մաքուր վտակ,
Սեր ես Դու բովանդակ,
Կուզեմ ապրել Քեզնով միայն,
Լսել Քո անուշ ձայն:

 

4. Օրհնյալ լինի գալդ, Փրկի՛չ,
Խավարից ինձ փրկեցիր,
Աղտոտված աննշանիս
Սպիտակ հագցրիր:

 

Դու` իմ սրտում մաքուր վտակ,
Սեր ես Դու բովանդակ,
Կուզեմ ապրել Քեզնով միայն,
Լսել Քո անուշ ձայն:

[end:song]

[start:song]

146

1. Լույսը ձեռքիդ առա՛ջ գնա, ո՛վ զինվոր (2),
Միշտ հաստատուն քայլերգերով, ո՛վ զինվոր (2)։

     Խաչին միշտ նայելով,
     Հավատքի վահանով,
     Հաստատուն քայլերով
     Առաջ գնա՛, զինվո՛ր։

2. Սատանայից մի՛ վախեցիր, ո՛վ զինվոր (2),
Նրա ջանքից մի՛ վախեցիր, ո՛վ զինվոր (2)։

3. Հալածանքից մի՛ վախեցիր, ո՛վ զինվոր (2),
Քեզ ուժ կտա Տեր Հիսուսը, ո՛վ զինվոր (2)։

4. Հիսուս անունը շուրթերիդ դո՛ւ պահիր (2),
Նրա սերը սրտումդ հաստատ դո՛ւ պահիր (2)։

 

[end:song]

 

 

Ծառայության երգացանկ

Երգերը

6 երգ
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6