02.06.2026
06.02.26.docx
[start:song]
145
1. Ամենօրյա Իր լույսին հետ,
Ծագող պայծառ արևուն հետ,
Աստված Իր սերը մեզ կհայտնե
Ու փրկության կհրավիրե։
Լայն բա՛ց սիրտդ շնորհքին առջև,
Որ ներսիդիդ ծագի արև։
2. Ամենօրյա օդի նման,
Կարեկցությամբ մը աննման,
Իր կենարար շնորհքով վսեմ
Կողողե մեզ ջինջ երկնքեն։
Լայն բա՛ց սիրտդ խոսքին առջև,
Որ մաքրվի ամեն բան սև։
3. Արագավազ ջուրերուն հետ,
Խռովահույզ օրերուն մեջ
Շնորհաց աղբյուր պիտի հոսի
Բարձր խաչեն Գողգոթայի։
Լայն բա՛ց սիրտդ խաչին ներքև,
Որ ստանաս դուն Իր պարգև։
[end:song]
[start:song]
33
1. Ուրախացի՛ր, օրհներգ հյուսի՛ր,
Երգի՛ր սերը սուրբ Հիսուսի,
Նա փրկեց մեզ, սրբեց մեղքից,
Հոգիս, երգի՛ր,
Ինչքա՜ն մեծ է սերն Հիսուսի:
2. Անմիտ էի ու անառակ,
Բայց հոր նման սիրեց Նա ինձ
Ու ինձ ներեց մեղքերս համակ,
Հոգիս, երգի՛ր,
Ի՜նչ անհուն է սերն Հիսուսի:
3. Դժոխքն էլ ինձ թե պաշարի,
Կփրկե ինձ փարոսն հույսի,
Կտանի ինձ Նա սուրբ երկինք,
Հոգիս, երգի՛ր,
Ի՜նչ կարող է սերն Հիսուսի:
[end:song]
[start:song]
231
1. Այնպես պատահեց, որ ինքս մի օր
Հոգով դարերի խորքը գնացի,
Զարմանահրաշ ու արտասովոր
Մի տեսարանի ես հանդիպեցի.
Սևասիրտ մարդիկ՝ տեսքով այլայլված,
Անմեղ մեկին էին տանջում կատաղի։
2. Եվ այնքան անգութ, այնքան գազազած
Չարչարում էին, ծաղրում անտեղի,
Իսկ Նա լուռումունջ, Իր խաչը ուսին,
Մեկի օգնությամբ սարն էր բարձրանում,
Հաճախ էր ծնկում Նա խաչի տակին,
Այդպես տանջվելով` վերև էր հանում։
3. Ու շատ ցանկացա ես Նրան օգնել,
Օգնելով՝ խաչը Գողգոթա հանել
Եվ, մոռանալով ամեն-ամեն ինչ,
Նրա հետ մինչև Գողգոթա հասնել։
Ուզեցի ասել. «Ո՛վ կյուրենացի,
Հիմա էլ թող, որ ես ինքս տանեմ։
4. Գիտցիր՝ ցավող կա քեզանից բացի,
Ուզում եմ Փրկչիս բեռը ես տանել»։
Սակայն թշվառս, երբ որ սթափվեց
Սիրտս կեղեքող այդ տեսարանից,
Իսկույն պատկերը հիմնովին փոխվեց,
Ես էի գթություն հայցում Հիսուսից։
Ծնկած խաչի տակ, ձեռքերս պարզած՝
Ասում էի. «Օգնի՜ր, Փրկի՛չ իմ, Աստվա՛ծ»։
[end:song]
[start:song]
287
1. Մնայուն բան չունեմ երկրում,
Իմ մարմինը իմը չէ,
Հոգիս Տիրոջ տունն է գնում,
Հիսուս Տերը կկանչե:
Հիսուս շինեց տուն երկնային,
Ցանեց ճերմակ ծաղիկներ,
Գործ ու գանձերս ճամփեմ երկինք
Ու հետևից ես գնամ:
2. Ինձ չտվեց այս աշխարհը
Ո՛չ փրկություն, ո՛չ գանձեր,
Ինձ էլ պիտի տիրեր մահը,
Թե Հիսուսը չգներ:
Հիսուս շինեց տուն երկնային,
Ցանեց ճերմակ ծաղիկներ,
Գործ ու գանձերս ճամփեմ երկինք
Ու հետևից ես գնամ:
3. Հողեղեն էի, բայց շնորհքով
Դարձա հոգի երկնային,
Տեր կանչելով ու «Հայր մերով»
Գնամ իմ Տեր Հիսուսին:
Հիսուս շինեց տուն երկնային,
Ցանեց ճերմակ ծաղիկներ,
Գործ ու գանձերս ճամփեմ երկինք
Ու հետևից ես գնամ:
4. Թեև ճամփաս փուշ է, քարոտ,
Ու մեծ խաչ կա իմ ուսին,
Բայց տուն ունեմ շողոտ-շաղոտ,
Սրտումս ունեմ Հիսուսին:
Հիսուս շինեց տուն երկնային,
Ցանեց ճերմակ ծաղիկներ,
Գործ ու գանձերս ճամփեմ երկինք
Ու հետևից ես գնամ:
[end:song]
[start:song]
123
1. Ինչո՞ւ ես, ի՛մ ընկեր, տխուր այդպես,
Քայլում ես գլուխդ խոնարհած,
Աչքերդ կոպերիդ տակ ծածկում ես,
Միշտ հայացքդ գետին է հառած:
2. Ամեն երեկո կամ կեսգիշերին
Հաճախ ես ծնկի վրա դու լինում,
Միշտ Աստծուն ես կանչում դու սրտագին,
Դառն արցունք է աչքերիցդ հոսում:
3. Աստված (2), բարեսիրտ Արարիչ,
Այս ժամին Քո առջև եմ կանգնած,
Աղերսում եմ ես Քեզ, իմ Տեր Փրկիչ,
Լսիր աղոթքս լացակումած:
4. Դու տեսնում ես՝ ինչպես եմ ես ապրում
Հարազատից, ընկերից հեռու,
Թե մեղանչում եմ որևէ բանում,
Ինձ ներող, մեղքից մաքրողն ես Դու:
[end:song]
[start:song]
139
1. Քրիստոս թագավոր է սիրո, զորության,
Ճշմարտության շնորհքով օժտված հավիտյան,
Լի գութով պատրաստ է օգնելու հոժար,
Ուխտել էր Իր Հորը՝ փրկել մարդկության։
Մորթված Գառնուկը հաղթեց աշխարհին (3),
Աստծո Քրիստոսը՝ մեղքին ու մահին։
2. Սատանան սոսկում է, սարսափած փախչում,
Դևերը շփոթված՝ ահից զարհուրում,
Անհավատությունից դժոխքն է լցված,
Դատաստանի ահից տագնապի մատնված:
Ալելուիա՜, հաղթե՛ց Քրիստոսը մահին (3),
Ալելուիա՜, հաղթեց ցուրտ գերեզմանին:
3. Քնած մեղավորներ, ի՞նչ եք մտածում,
Տեսեք, թե աշխարհը ո՞ւր է ձեզ տանում,
Անհոգությունից էլ շատերը կորան
Եվ ունայն աշխարհից ոչինչ չտարան։
Ապաշխարե՛ք շուտով, շնորհք ստացեք, (3)
Ապաշխարե՛ք իսկույն, Տիրոջ մոտեցեք:
3. Մեր Տերը գալու է շուտով ամպերով,
Լուսո հրեշտակներով, սրբոց բանակով,
Աշխարհը կլցնի արդարությունով,
Կդատի ազգերը՝ ճշմարտությունով։
Ալելուիա՜, հաղթե՛ց Քրիստոսը մահին, (3)
Ալելուիա՜, հաղթեց ցուրտ գերեզմանին։
[end:song]
Երգերը
- 1 Red Book145 · Ամենօրյա Իր լույսին հետ,
- 2
- 3
- 4 Red Book287 · Մնայուն բան չունեմ երկրում
- 5
- 6