11.06.2026
06.11.26.docx
[start:song]
173
ЕГВ 83
1. Ո՜վ Հայր երկնային, Աստվա՛ծ ճշմարիտ,
Դու՝ մխիթարող, սիրող Հոգի,
Ամենակարող և երկայնամիտ,
Մեզ լուսավորի՛ր, մեզ հետ եղի՛ր։
2. Դու՝ երջանկության աղբյուր մեզ համար,
Քեզ ենք հուսացել, մեզ մի՛ թողնիր,
Մեր սրտերում լցրո՛ւ սերդ անմար,
Երջանկություն տուր մեզ և օրհնի՛ր։
3. Ո՜վ Հայր, պահպանի՛ր մեզ սայթաքելուց,
Մեզ զարդարի՛ր Քո սրբությունով,
Տո՛ւր, որ մեր սիրտը վառվի Քո սիրուց,
Քեզ փառաբանենք մեր գործերով (երգերով):
[end:song]
[start:song]
180
ПВ 1057
1. Քրիստո՜ս, ո՞վ չգիտե անունը Քո
Մարդկանց մեջ, այս տխուր աշխարհում,
Եկար և զոհեցիր կյանքը Քո,
Որ չմնանք խավարում։
Քրիստո՜ս, Քո անունը ի՜նչ թանկ է ինձ,
Քրիստո՜ս, Քո սերը ի՜նչ քաղցր է ինձ,
Քրիստո՜ս, Դու չես ուզում Քեզ անծանոթ
Թողնել այստեղ ոչ մեկին։
2. Քրիստո՜ս, լուսավորի՛ր ինձ Քո սիրով,
Քո շնորհքով լցրո՛ւ դատարկությունն իմ,
Որ խոսքդ տարածվի իմ միջոցով,
Եվ ապրեմ կյանքով երկնային։
Քրիստո՜ս, Քո անունը ի՜նչ թանկ է ինձ,
Քրիստո՜ս, Քո սերը ի՜նչ քաղցր է ինձ,
Քրիստո՜ս, Դու չես ուզում Քեզ անծանոթ
Թողնել այստեղ ոչ մեկին։
3. Ուղղի՛ր քո հայացքը դեպ Գողգոթա,
Իմ եղբա՛յր, լռությամբ Նրան նայի՛ր,
Այդ արյունը թափվեց մեզ համար,
Որ մենք լինենք երջանիկ։
Քրիստո՜ս, Քո անունը ի՜նչ թանկ է ինձ,
Քրիստո՜ս, Քո սերը ի՜նչ քաղցր է ինձ,
Քրիստո՜ս, Դու չես ուզում Քեզ անծանոթ
Թողնել այստեղ ոչ մեկին։
[end:song]
[start:song]
115
1. Ուրախ եղեք, ո՛վ արդարներ,
Դուք, որ Տերն ունիք ձեզ բաժին,
Փառքով ցնծացե՛ք միշտ ի Տեր,
Վիշտ ու նեղություն անհետին։
Ուրախ եղե՛ք,
Ուրախ եղե՛ք դուք Տերոջմով:
2. Ուրախ եղեք, զի Նա է Տերն
Երկնից և երկրի գերագույն,
Խոսքովն ստեղծեց աշխարհներ,
Կարող Փրկիչն է ամենուն։
Ուրախ եղե՛ք,
Ուրախ եղե՛ք դուք Տերոջմով:
3. Ի՜նչ փույթ, թե մարտին մեջ արդար
Ոսոխն բազմաթիվ երևի,
Տերոջ բանակներն են ստվար,
Հզոր, համրանքով ավելի։
Ուրախ եղե՛ք,
Ուրախ եղե՛ք դուք Տերոջմով:
4. Երբ որ խավարի հոս երկիր,
Երկինք ալ ամպով ծածկվի,
Երբեք անոնց մեջ մի՛ տխրիր,
Տերոջ վստահե, պիտ անցնին։
Ուրախ եղե՛ք,
Ուրախ եղե՛ք դուք Տերոջմով:
5. Ուրախ եղեք միշտ Տերոջմով,
Փրկյալք Իր փառքով թող ցնծան,
Ձայնով, տավիղով, քնարով
Ալելուիաներ բարձրանան։
Ուրախ եղե՛ք,
Ուրախ եղե՛ք դուք Տերոջմով:
[end:song]
[start:song]
47
1. Ինչպես բարեկամ է Տերը,
Միշտ մեզի կհամբերե,
Կներե մեր հանցանքները,
Մեր վշտերն ալ կկրե։
Քրիստոնյա՛, արտոնությունդ
Այս է, միշտ բերկրապատար,
Քո ամեն փորձություններդ
Աղոթքով Տերոջը տար։
2. Շատ անգամ խաղաղությունը,
Ո՜հ, իզուր կկորսնցնենք,
Աղոթքի արտոնությունը
Երբ մոռնանք կամ զանց ընենք,
Մեկը կա՞, որ Հիսուսի չափ
Քեզի ցավակից ըլլար,
Վստահե Անոր, հոգերդ
Աղոթքով Տերոջը տար։
3. Դուն հոգնա՞ծ, բեռնավորվա՞ծ ես,
Սիրելիքդ հեռացա՞ն,
Քու Փրկիչդ քեզ կանչած է,
Ինք կըլլա քեզ ապաստան։
Հիսուսի բաց բազուկները
Ապավեն են փրկարար,
Շուտ դիմե հոն և ամեն բան
Աղոթքով Տերոջը տար։
[end:song]
[start:song]
142
1. Տե՜ր գթության, աղբյուր ողորմության,
Որդի Բարձրյալի, Տեր Հիսուս Քրիստոս:
Նայի՛ր Դու պատկերիս
Ու անշուք կերպարիս,
Մահով տանջված եմ,
Կոտրած, խոցված եմ,
Միշտ սիրույդ անարժան եմ:
2. Սարի լանջին եմ՝ տխուր ու խոցված,
Աչքերս մշուշ ու սիրտս՝ կոտրած:
Նայի՛ր Դու պատկերիս
Ու անշուք կերպարիս,
Մահով տանջված եմ,
Կոտրած, խոցված եմ,
Միշտ սիրույդ անարժան եմ:
3. Չեմ իջնի երբեք, կմաշվեմ կսկծից,
Եթե Դու՛ չօգնես սիրովդ անբիծ:
Նայի՛ր Դու պատկերիս
Ու անշուք կերպարիս,
Մահով տանջված եմ,
Կոտրած, խոցված եմ,
Միշտ սիրույդ անարժան եմ:
4. Ա՜խ, մի՛ ուշանար, կցավեն վերքերս,
Թե չգաս նորից, կսպասեմ անվերջ:
Նայի՛ր Դու պատկերիս
Ու անշուք կերպարիս,
Մահով տանջված եմ,
Կոտրած, խոցված եմ,
Միշտ սիրույդ անարժան եմ:
[end:song]
[start:song]
199
Քո տանդ մեջ (3)
Պետք ունիս դուն Հիսուսի: (4)
Ի՜նչ օրհնյալ է տան մեջ կյանքը, (2)
Հիսուսով` քու տանդ մեջ,
Ի՜նչ օրհնյալ է տան մեջ կյանքը, (2)
Հիսուսով քու տանդ մեջ:
Քու կյանքիդ մեջ,
Քու սրտիդ մեջ,
Քու մտքիդ մեջ
Պետք ունիս դուն Հիսուսի։ (4)
Ի՜նչ օրհնյալ է տան մեջ կյանքը, (2)
Հիսուսով` քու տանդ մեջ,
Ի՜նչ օրհնյալ է տան մեջ կյանքը, (2)
Հիսուսով քու տանդ մեջ:
[end:song]
Երգերը
- 1
- 2
- 3 Red Book115 · Ուրախ եղեք, ո՛վ արդարներ
- 4 Red Book47 · Ինչպես բարեկամ է Տերը,
- 5
- 6 Red Book199 · Քո տանդ մեջ