20.06.2023
06.20.23.docx
[start:song]
218
1. Եղի՛ր ներող, օրհնի՛ր քեզ հալածողներին,
Չարին հաղթիր սուրբ շողերով բարու
Եվ աներեր քայլիր ճամփով ներողների,
Քանզի Գողգոթայի լույսն է վառվում։
2. Եղի՛ր ներող, ներումը մեծ հաղթություն է,
Իսկ վրեժը՝ անզորության նշան,
Չներելը Աստծո դեմ թշնամություն է,
Անզեղջ սրտով կգնաս կորստյան:
3. Ներել սովորի՛ր այնպես, ինչպես շնչում ես,
Ինչպես ջուրն ես խմում, հացն ես ուտում,
Քանզի այն ժամանակ Աստված կլսի քեզ,
Երբ սրտիդ մեջ ներման լույսն է վառվում։
4. Եղի՛ր ներող, ներող` ոչ միայն խոսքերով,
Հապա ամբողջ հոգով և էությամբ,
Այդ ներումը ծնվում է սրտերում սիրող
Գիշերային աղոթքի հաղթությամբ։
5. Եղի՛ր ներող, ներման մեջ ուրախություն կա,
Մեծահոգությունն սպեղանի է,
Սուրբ արյունով բոլորի համար ներում կա,
Եվ ներողներին Աստված ներում է։
[end:song]
[start:song]
230
1. Մեր մեջ ամեն ինչ նոր է արդեն,
Սուրբ է, գեղեցիկ, հասարակ,
Հիսուսն է խոսում մեր նոր սրտից
Ու մեզ միշտ տալիս հաղթանակ:
Լսո՞ւմ եք, բախում է ձեր սիրտը, քար սիրտը,
Մեր Տերը Իր սիրո մուրճով,
Որ բացեք, որ բացեք ձեր սիրտը, քար սիրտը,
Եվ Տերը մտնի Իր փառքով:
2. Սիրով է տարել Տերն Իր խաչը
Եվ մեզ պատվիրել խաչ տանել,
Լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք Իր կանչը.
«Եկե՛ք ինձ, ինչո՞ւ եք կանգնել»:
Դե գնա՛, դե գնա՛, մի՛ կանգնիր, խե՛ղճ հոգի,
Բաց է գիրկն օրհնյալ Հիսուսի,
Հիշի՛ր, որ սիրում է, ներում է քեզ, հոգի՛,
Վստահի՛ր Քեզ կանչող Փրկչիդ:
3. Ուզում եմ վստահել Քեզ, ի՛մ Տեր,
Բայց չի հերիքում հավատքս,
Փրկի՜ր ինձ, փոխի՛ր ինձ, ի՛մ Հիսուս,
Գիտեմ՝ ձեռքումդ է իմ կյանքը:
Գալիս եմ, գալիս եմ, ձեռքդ տո՛ւր, ի՛մ Հիսուս,
Եվ բուժի՛ր բազում վերքերս,
Լոկ Քեզ մոտ, լոկ Քեզ մոտ կլինեմ ես հանգիստ,
Մաքրի՛ր Դու նաև մտքերս:
4. Հոգուդ կրակը իմ մեջ վառի՛ր,
Թող ջերմանա սառը սիրտս,
Սուրբ Հոգուդ զորությամբ ինձ օգնիր՝
Անձս ուրացած խաչիդ գամ:
Դու օգնի՛ր, Դու օգնի՛ր, հարեհաս իմ Փրկի՛չ,
Հոգուդ զորությամբ ինձ օգնի՛ր,
Ինձ հույս տուր, ինձ լույս տուր, հավատք տուր ու սեր տուր
Գթառատ, առատ ի՛մ Հիսուս:
5. Ուզում եմ անվերջ Քեզ մոտ լինել,
Ոտքերիդ մոտից չհեռանալ,
Ուզում եմ սիրտս Քեզ նվիրել,
Եվ Քո սուրբ խորանը դառնալ:
Ընդունի՛ր իմ սիրտը, չար սիրտը, քար սիրտը,
Փոխի՛ր այդ սիրտը, նորը տո՛ւր,
Որ հոգուդ, Սուրբ Հոգուդ սուրբ սերը, իմ Հիսուս,
Սրտիս մեջ բացի սուրբ աղբյուր:
[end:song]
[start:song]
511
1. Դժվարության պահին միշտ
Դու ես ինձ օգնում անվերջ,
Միայնության, վշտի մեջ
Դու ես ինձ մխիթարում։
Ճամփան այս դժվար է շատ,
Ու փշերն են այն պատել,
Սակայն նեղ ճամփան այս
Հարազատ է ինձ դարձել։
2. Թշնամու նետերը բյուր
Ինձ խոցել են միշտ ուզում,
Բայց ես ճամփով այս փշոտ
Ընթանում եմ դեպ Հիսուս:
Ճամփան այս դժվար է շատ,
Ու փշերն են այն պատել,
Սակայն նեղ ճամփան այս
Հարազատ է ինձ դարձել։
[end:song]
[start:song]
67
1. Ո՜վ Հիսուս, ինձ մոտ արի,
Միշտ իմ առջևից քայլիր,
Ա՛ռ թևիդ տակ ամեն ժամ,
Իմ լավագույն Բարեկամ:
Որքա՜ն ծարավ եմ ես Քեզ,
Ի՜նչ անուշ է դեմքդ հեզ,
Աղաչում եմ Քեզ, Փրկիչ,
Առաջնորդիր ինձ ընդմիշտ։
2. Սրտիս դուռը չեմ բանա,
Ոչ ոքի էլ տեղ չկա,
Միայն Քո ներկայություն,
Ահա՝ իմ վառ ցանկություն։
Որքա՜ն ծարավ եմ ես Քեզ,
Ի՜նչ անուշ է դեմքդ հեզ,
Աղաչում եմ Քեզ, Փրկիչ,
Առաջնորդիր ինձ ընդմիշտ։
3. Միայն Քեզ եմ անվանում
Առաջնորդ ամեն բանում,
Տիրի՛ր սրտիս լիովին,
Խաչյալ Քրիստոս, Տեր անգին։
Որքա՜ն ծարավ եմ ես Քեզ,
Ի՜նչ անուշ է դեմքդ հեզ,
Աղաչում եմ Քեզ, Փրկիչ,
Առաջնորդիր ինձ ընդմիշտ։
[end:song]
[start:song]
232
1. Ճերմակաթույր հագած մեկին
Գողգոթայում տեսա ես,
Որոնում էր ինչ-որ մեկին՝
Սիրուց խոցված մեկի պես:
«Ո՜վ բարի մարդ,- ասի նրան,-
Այդպես ո՞ւմ ես ման գալիս»:
Ձեռքը դրած սրտի վրա՝
Ավելի էր մոտ գալիս:
2. Ասաց. «Լսի՛ր, ո՛վ սիրելիս,
Իմ Սիրուհուն ման կգամ,
Դու էլ փնտրի՛ր ու գտնելիս
Ասա` իրեն ման կգամ:
Ասա՛ նրան, որ հաղթեցի
Իր ոխերիմ թշնամուն,
Հիմնահատակ արի նրան՝
Տալով ամենը քամուն:
3. Ասա՛ նրան, որ իր համար
Սիրո վերք եմ ստացել,
Երկիր-երկինք տանող ճամփան
Իմ մարմնով եմ բաց արել,
Որ նա անցնի այդ ճամփայով,
Ինձնով երկինք սլանա,
Սիրտը բացած` գրկիս մեջ նա
Սիրող սրտիս միանա»:
4. Տեսա արնոտ կողը Նրա
Մաքուր ճերմակի տակից,
Արյունոտ էր շորը թեև,
Բայց չէր հանել Իր հագից:
Ասաց. «Կուզեմ այս շորերով
Նշանվել իմ կույսի հետ,
Որ նա տեսնի ու դարերով
Սիրով ապրի միշտ ինձ հետ:
5. Գնա՛, գտի՛ր իմ սիրուհուն,
Թե ծարավ է՝ ջուր կտաս,
Թե պաղել է նա Ինձանից,
Իմ կրակից հուր կտաս:
Ասա՛ նրան, որ շատ շուտով
Կգամ, ինձ մոտ կտանեմ,
Գգվանքներով ու կարոտով
Փառաց տեղս կհանեմ»:
[end:song]
[start:song]
520
1. Ո՜վ Քրիստոս, լույս աշխարհի,
Դու մեր կյանք հավերժական,
Ստեղծիչը երկնի, երկրի,
Եվ մեր հույսը հանգստյան:
Երեսիդ լույսով քայլում ենք դեպ Քեզ՝
Գովաբանելով Քո վեհ շնորհքի համար,
Դու ես իմ Տերը, սրբություն սերը,
Դու ես իմ Փրկիչն ու Արարիչը:
2. Ո՜վ Աստված ողորմության,
Պարգևիչ Դու բարության,
Լսի՛ր այս իմ աղոթքը,
Թող տրվի Քեզ ողջ փառքը:
Երեսիդ լույսով քայլում ենք դեպ Քեզ՝
Գովաբանելով Քո վեհ շնորհքի համար,
Դու ես իմ Տերը, սրբություն սերը,
Դու ես իմ Փրկիչն ու Արարիչը:
[end:song]
Երգերը
- 1
- 2
- 3 Red Book511 · Դժվարության պահին միշտ
- 4 Red Book67 · Ո՜վ Հիսուս, ինձ մոտ արի
- 5 Red Book232 · Ճերմակաթույր հագած մեկին
- 6 Red Book520 · Ո՜վ Քրիստոս, լույս աշխարհի