12.07.2026
07.12.26.docx
[start:song:old]
664
Տերը թագավոր է
Նա մեծափառություն է հագած
Տերը զորություն է հագած
Եվ իր մեջքը կապած է
Հաստատ է աթոռը սկզբից
Եվ հավիտյան է Նա
Սրա համար իմ կյանքը հաստատ է
Սրա համար աշխարհը հաստատ է
Սրա համար հավատքս հաստատ է
Եվ չի սասանում
[end:song:old]
[start:song]
134
1. Ո՛վ իմ բարեկամ, գիտեմ` դու էլ ես
Որոնում մեկին, որ քեզ հասկանա,
Իմ և քո կողքին փնտրողներ շատ կան,
Բայց դեռ չեն գտել սերը իսկական։
Հիսուսի սերը (3) մեզ կյանք է տվել,
Ուստի հավատա, ո՛վ մարդ սիրելի,
Հիսուսն Իր սերը մեզ է տվել։
2. Որքան էլ փնտրես, իմ քույր կամ եղբայր,
Չկա աշխարհում հարազատ մի բան,
Հավատքի ճամփան, լույսը հիմնական
Հիսուսով լեցուն կյանքն է իսկական։
Հիսուսի սերը (3) մեզ կյանք է տվել,
Ուստի հավատա, ո՛վ մարդ սիրելի,
Հիսուսն Իր սերը մեզ է տվել։
3. Ուստի ե՛կ, եղբա՛յր, Հիսուսին դառնանք,
Հիսուսով լեցուն նոր կյանք ստանանք,
Աստված է կանչում, շտապենք մենք Նրան,
Հենց Աստված է սուրբ սերը իսկական։
Հիսուսի սերը (3) մեզ կյանք է տվել,
Ուստի հավատա, ո՛վ մարդ սիրելի,
Հիսուսն Իր սերը մեզ է տվել։
[end:song]
[start:song:old]
505
Գերել ես սիրտը իմ Քո սիրով
Հիսուս միակ փափագն ես իմ հոգու
Չունեմ ուրիշ գանձեր, չունեմ ես կյանք
Քեզնից բացի չունեմ ուրիշ Աստված
Քո երեսից ես ուր փախչեմ և
Քո Հոգուց ուր գնամ
Ներկայությունդ ամենուր է Տեր:
Թեև գնամ երկրի ծայրերը
Դու այնտեղ ես միշտ ինձ հետ
Լեցնում իմ սիրտը գոհությամբ:
Ես կերգեմ Քեզ երգը գոհության
Ես կերգեմ Քեզ երգը իմ սիրո
Ես կերգեմ Քեզ երգը իմ միակ
Հավիտյան Դու ես երգն իմ միակ
[end:song:old]
[start:song]
370
1.Շնորհակալ ենք, Տեր Հիսուս,
Որ սիրում ես բոլորին,
Ներում ես մեղավորին,
Մեր խաչյալ Հիսուս Փրկիչ:
Մենք միշտ Քեզ ենք պարտական,
Քո արյունով մաքրվեցանք,
Առաջնորդիր մեզ Քո լույսով,
Հավատում ենք Քեզ սրտով։
Քեզ միշտ փառք ենք տալիս,
Երկնային Տեր, Սուրբ Հիսուս,(2)
Օրհնյալ ես Դու, մեր Տեր,
Դու՝ հույս, հավատ և սեր։(2)
2.Սպասում ենք Քեզ կարոտով,
Շուտ արի Քո Հոր փառքով,
Լցված ենք մենք Սուրբ Հոգով,
Կանչում ենք մեր աղոթքով։
Մենք միշտ Քեզ ենք պարտական,
Քո արյունով մաքրվեցանք,
Առաջնորդիր մեզ Քո լույսով,
Հավատում ենք Քեզ սրտով։
Քեզ միշտ փառք ենք տալիս,
Երկնային Տեր, Սուրբ Հիսուս,(2)
Օրհնյալ ես Դու, մեր Տեր,
Դու՝ հույս, հավատ և սեր։(2)
[end:song]
[start:song]
644
Փառաբանություններ, օվսաննաներ՝
Լինի Հորն ու Որդուն, Սուրբ Հոգուն։ 2
Այժմ և միշտ և հավիտյանս
Հավիտենից փառք
Լինի Հորն ու Որդուն, Սուրբ Հոգուն։ 2
Ալելուիա՜ (2)
Լինի Հորն ու Որդուն, Սուրբ Հոգուն։ 2
[end:song]
[start:song]
5
1. Ով մեծ Աստված, երբ զննեմ այս աշխարհ,
Զոր ստեղծած ես խոսքովդ Քու հզոր,
Երբ միտքս բերեմ կյանքերն այս անհամար,
Զոր կպահես, կհոգաս ամեն օր։
Հայնժամ գոչեմ. «Փա՜ռք Քեզ,
Ամենիշխան,
Ի՜նչ մեծ ես Դու,
Ի՜նչ մեծ ես Դու»։
2. Երբ տեսնեմ ես Տեր Հիսուս երկրին վրա,
Զոր կերպարանք առած է ծառայի,
Երբ տեսնեմ զԻնք՝ բարձրացած խաչին վրա,
Որ վերցնե մեղքն ամբողջ աշխարհի։
Հայնժամ գոչեմ.
«Փա՜ռք Քեզ, Ամենիշխան,
Ի՜նչ մեծ ես Դու,
Ի՜նչ մեծ ես Դու»։
3. Երբ, վերջապես, Տերն իջնե ամպերով,
Սուրբ հրեշտակաց խումբերով փառավոր,
Երբ իրեններն վեր առնե Նա Իր քով,
Երբ հայտնվի մեր Տերն` մեծ Թագավոր։
Հայնժամ գոչեմ.
«Փա՜ռք Քեզ, Ամենիշխան,
Ի՜նչ մեծ ես Դու,
Ի՜նչ մեծ ես Դու»։
[end:song]
[start:song:old]
515
Ամենից վեր, վեր երկնից
Եվ ամեն մարդկային ուղիներից
Դու բարձրյալ ամեն փառքից էլ վեր
Դու ես արարիչն ու Տերը մեր
Երկնքից վեր գահերից
Եվ երկրի վրա եղած ողջ գանձերից
Վեր ես Դու բոլոր հանճարներից
Եվ չկա տեր մեծը քեզանից
Դու խաչված փայտի վրա գամված
Մահացար մերժված և անարգված
Դու ընկար ինչպես տրորված մի վարդ
Մտահոգված այդ պահին ինձ համար: 2
[end:song:old]
[start:song:old]
425
1.Առաջնորդող մի ձեռք ունեմ,
Որ ինձ տանում է անվախ,
ինձ պահապան Հիսուս ունեմ,
Որ ինձ հետ է հավիտյան։
Սուրբ Հոգին է առաջնորդը իմ կյանքի
Վկայության ապացույցը Հիսուսի։
2.Թե գետերը հուներ փոխոն,
Խավար պատի արեգին,
Առաջնորդող մի ձոռք ունեմ,
Հուսացած եմ Հիսուսին։
Սուրբ Հոգին է առաջնորդը իմ կյանքի
Վկայության ապացույցը Հիսուսի։
3.Մրրիկնորը ինչքան գոռան,
Փոթորիկներ բարձրանան,
Սիրտս երբեք չի խռովի,
Քանզի Հիսուս իմ մեջ կապրի։
Սուրբ Հոգին է առաջնորդը իմ կյանքի
Վկայության ապացույցը Հիսուսի։
4.Ծովից ելնեն ալիքները,
Պոկեն քարերը ժայռից,
Ինձ պահապան ունեմ Տերը,
Որ հզոր է ամենքից։
Սուրբ Հոգին է առաջնորդը իմ կյանքի
Վկայության ապացույցը Հիսուսի։ (6)
[end:song:old]
Երգերը
- 1
- 2
- 3
- 4 Red Book370 · Շնորհակալ ենք, Տեր Հիսուս
- 5
- 6
- 7
- 8