17.07.2025

07.17.25.docx

document

[start:song]

110
ՀԵ 126, Էլմ. 714, Մարկ.10։46,52
1. «Ողորմե՜ ինձ, ողորմե՜ ինձ,
Ո՜վ Որդի Դավթի, Քրիստո՛ս»,-
Այսպես կաղաչեր ճամփուն վրա
Կույր, աղքատ Բարտիմեոս։

2. «Լո՛ւռ կեցիր»,- ըսին շատերը,
Սակայն ան աղաղակեց
Անհամբեր, մինչև որ Տերը
Զինք գութով իրեն կանչեց։

3. Չէր արծաթ անոր խնդրածը,
Թեպետ սովոր էր մուրալ,
Դավիթի Որդւոյն տվածը
Չէր կարող ուրիշ մը տալ։

4. «Տե՛ր, վերցո՛ւր այս կուրությունը,
Թող աչքերս բացվին»,- ըսավ։
Շուտ տեսավ իսկույն և ինքը
Հիսուսի ետևն ընկավ։

5. Որչա՜փ սիրտն հիմա լեցուն է,
Ամենուն ալ կխոսի,
Այս ողորմությունն անհուն է,
Ի՜նչ Փրկիչ զարմանալի։

6. Երանի՜ թե Անոր քովը
Կույրերուն ամենը գար,
Ինք, անշուշտ, անչափ շնորհքովը
Շուտ անոնց տեսնել կուտար։


Նոտաները

[end:song]

[start:song]

41

1. Հա՛յր, ճամփադ ինձ սորվեցուր
Փորձության այս ժամանակն,
Այնպես անցնել ցուցուր,
Որ առնեմ կենաց պսակն։

Հաղթողին արմավենին
Հայնժամ տուր, որ ձեռքս առնիմ
Եվ սրբոց ու հրեշտակաց հետ
Ես նոր երգ երգեմ։

 

2. Սիրտս սիրով թող լեցնե
Երկնային սուրբ Աղավնին,
Չար կիրքերս դադրեցնե,
Որ հաղթեմ ամեն մեղքին։

Հաղթողին արմավենին
Հայնժամ տուր, որ ձեռքս առնիմ
Եվ սրբոց ու հրեշտակաց հետ
Ես նոր երգ երգեմ։


3. Զիս խաղաղությամբ լեցուր,
Փոթորիկը հանդարտի,
Գանգատներս դադրեցուր,
Թող հոգիս սիրովդ հանգչի։

Հաղթողին արմավենին
Հայնժամ տուր, որ ձեռքս առնիմ
Եվ սրբոց ու հրեշտակաց հետ
Ես նոր երգ երգեմ։


4. Հրամանովդ սուրբ հրեշտակներն
Բոլորտիքս բանակ դնեն,
Եվ վերեն սիրույդ աչքերն
Մինչև վերջը վրաս հսկեն։

 

Հաղթողին արմավենին
Հայնժամ տուր, որ ձեռքս առնիմ
Եվ սրբոց ու հրեշտակաց հետ
Ես նոր երգ երգեմ։

 

[end:song]

[start:song]

123
1. Ինչո՞ւ ես, ի՛մ ընկեր, տխուր այդպես,
Քայլում ես գլուխդ խոնարհած,
Աչքերդ կոպերիդ տակ ծածկում ես,
Միշտ հայացքդ գետին է հառած:

2. Ամեն երեկո կամ կեսգիշերին
Հաճախ ես ծնկի վրա դու լինում,
Միշտ Աստծուն ես կանչում դու սրտագին,
Դառն արցունք է աչքերիցդ հոսում:

3. Աստված (2), բարեսիրտ Արարիչ,
Այս ժամին Քո առջև եմ կանգնած,
Աղերսում եմ ես Քեզ, իմ Տեր Փրկիչ,
Լսիր աղոթքս լացակումած:

4. Դու տեսնում ես՝ ինչպես եմ ես ապրում
Հարազատից, ընկերից հեռու,
Թե մեղանչում եմ որևէ բանում,
Ինձ ներող, մեղքից մաքրողն ես Դու:

[end:song]

[start:song]

503

1. Մարդիկ ծնվում են մեղավոր երկրում
Ու չգիտեն, թե ինչու են ապրում։

Ես պիտի ցույց տամ (3) ճամփան Հիսուսի,
Ես պիտի պատմեմ (3) սերը Հիսուսի,
Ով հավատա, նա կփրկվի։ (2)

2. Հիսուսն Աստված է և Աստծո Որդի,
Երկիր ուղարկվեց, որ մարդկանց փրկի:

Ես պիտի ցույց տամ (3) ճամփան Հիսուսի,
Ես պիտի պատմեմ (3) սերը Հիսուսի,
Ով հավատա, նա կփրկվի։ (2)

3. Մարդի՛կ, ճանաչե՛ք ձեզ Ստեղծողին
Ու փառաբանե՛ք Հիսուս Քրիստոսին։

 

Ես պիտի ցույց տամ (3) ճամփան Հիսուսի,
Ես պիտի պատմեմ (3) սերը Հիսուսի,
Ով հավատա, նա կփրկվի։ (2)

[end:song]

[start:song]

307

1. Քայլում էի տխուր անապատի մեջ,
Ծարավն էր տանջում անվերջ ու անվերջ,
Ձեռքերս պարզած, անուժ ու լացով
Խնդրեցի. «Աստվա՜ծ, կյա՛նք տուր Քո ջրով»։

Աղբյուր բացվեց, ջուրը խմեցի,
Կյանք ստացած՝ աչքերս բացեցի,
Տեսա Հիսուսին՝ ժպիտը դեմքին,
Կորած գառն էր տանում Իր ուսին։

2. Ձեռքիցս բռնած` անապատն անցանք,
Ներեց Հիսուսս չարություն, հանցանք:
Արցունքն աչքերիս, ոտքերին փարված`
Գոչեցի լացով. «Հիսո՜ւս, ի՛մ Աստված»։

Աղբյուր բացվեց, ջուրը խմեցի,
Կյանք ստացած՝ աչքերս բացեցի,
Տեսա Հիսուսին՝ ժպիտը դեմքին,
Կորած գառն էր տանում Իր ուսին։

3. Հիսուսն էր գնում, ես էլ՝ ետևից,
Նա ինձ փրկել էր չոր անապատից,
Գնում էի Նրա լույս ճանապարհով
Ու ինձ զգում էի հարուստ, ապահով։

Աղբյուր բացվեց, ջուրը խմեցի,
Կյանք ստացած՝ աչքերս բացեցի,
Տեսա Հիսուսին՝ ժպիտը դեմքին,
Կորած գառն էր տանում Իր ուսին։

4. Ու խոսեց Տերս. «Ես եմ լույս-կյանքը,
Ճշմարտությունը ու ճանապարհը։
Խաղաղություն Ես գառներիս կտամ,
Շատ շուտով նրանց ետևից կգամ»։

Աղբյուր բացվեց, ջուրը խմեցի,
Կյանք ստացած՝ աչքերս բացեցի,
Տեսա Հիսուսին՝ ժպիտը դեմքին,
Կորած գառն էր տանում Իր ուսին։

[end:song]

[start:song]

255
1. Ե՛կ Փրկչիդ, անմահ հոգի,
Սիրտդ մի՛ խստացնիր,
Վաղն արդեն ուշ կլինի,
Հենց այսօր մի՛ ուշացիր։

2. Խաչի վրա քեզ աղերսում,
Փրկիչդ քեզ է կանչում,
Ա՜խ, ինչո՞ւ չես հավատում,
Ե՛կ, ինչո՞ւ ես ուշանում։

3. Ե՛կ, շտապի՛ր, անմահ հոգի,
Այս կյանքդ շուտով կանցնի,
Երբ մահվանդ օրը հասնի,
Ա՜խ, ափսո՜ս, ուշ կլինի։

4. Ծնկի ե՛կ, խոստովանի՛ր,
Փրկչիցդ ներում խնդրի՛ր,
Մեծ սիրով Նա կընդունի,
Հենց այսօր մի՛ ուշացիր։

[end:song]

 

Ծառայության երգացանկ

Երգերը

6 երգ
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6