28.07.2026

07.28.26.docx

document

[start:song]

343
1. Խոսքերդ վառ լույս են իմ ճամփին,
Ամեն օր կնորոգեն իմ հոգին,
Դեղ են թանկ, որ պետք են աչքերիս,
Ճերմակ հանդերձ, որ ծածկույթ է մեղքերիս։

Սուրբ Հոգի ազատության,
Կառաջնորդես դեպի նոր կյանք սրբության։
Սուրբ Հոգի ուրախության,
Կառաջնորդես դեպի նոր կյանք սրբության։

2. Բարի՛ Հովիվ, իմ սրբությո՛ւն, իմ փրկությո՛ւն,
Ջրի վտակ՝ չորացած իմ կյանքում,
Ծաղկեցնող՝ ամայի սիրտը իմ,
Կսիրես ինձ, կներես, Փրկի՛չ անգին։

Սուրբ Հոգի ազատության,
Կառաջնորդես դեպի նոր կյանք սրբության։
Սուրբ Հոգի ուրախության,
Կառաջնորդես դեպի նոր կյանք սրբության։

3. Ոտքերիդ տակ դնեմ կյանքը իմ,
Մաքրի՛ր ինձ աղտերից հանց ոսկին,
Երբ անցնեմ կրակով հալոցքի,
Կաղաչեմ Քեզ, առաջնորդի՛ր, Սո՛ւրբ Հոգի։

 

Սուրբ Հոգի ազատության,
Կառաջնորդես դեպի նոր կյանք սրբության։
Սուրբ Հոգի ուրախության,
Կառաջնորդես դեպի նոր կյանք սրբության։

[end:song]

[start:song]

209
1. Երբ որ սպառվես կյանքի վազքուղում,
Երբ որ սպառվես դեր խաղալու մեջ
Ու երբ հայտնվես կյանքի փակուղում,
Հիշիր` կյանքդ է խիստ վտանգի մեջ:
Ես եկա, որ կյանք ունենաք և ավելի,
Ես եկա, որ կյանք ունենաք:

2. Երբ որ սպառվեն հաճույքները քո,
Ու քեզ սպառես հաճույքների մեջ,
Հիշի՛ր՝ այս կյանքը դժոխք է տանում,
Ինչո՞ւ այրվես կրակների մեջ:

3. Հիմա է քեզ պետք արթնանալ քնից,
Քանի դեռ սիրո ժամանակներ են,
Հիմա ազատվի՛ր մահվան սև բեռից,
Քանի դեռ ներման ժամանակներ են:

Օրհնյալ լինի անունը Հիսուսի, ամեն,
Օրհնյալ լինի անունն իմ Փրկչի:

[end:song]

[start:song]

483

1. Տե՜ր Հիսուս, խնդրում ենք Քեզ,
Լսի՛ր աղոթքը մեր,
Նորոգի՛ր մեր հոգին Քո սիրով,
Տո՛ւր մեզ այն Հոգին ճշմարտության,
Որ տանում է դեպ փառաբանության, գոհության։

Օրհնության անձրևներ,
Օրհնության հեղեղներ,
Սուրբ Հոգու օծություն
Թող իջնի եկեղեցում։

2. Տե՜ր Աստված, դարձրո՛ւ Դու մեզ
Ճշմարիտ Քո վկաներ։
Թող բխեն Սուրբ Հոգու աղբյուրներ,
Ապրենք սուրբ կյանքով այս երկրի վրա,
Հոգիներ շահենք, բյուր փառքեր բերենք Քեզ համար։

 

Օրհնության անձրևներ,
Օրհնության հեղեղներ,
Սուրբ Հոգու օծություն
Թող իջնի եկեղեցում։

[end:song]

[start:song]

204
1. Ամբողջ կյանքում ես փնտրել եմ,
Երջանկությունս գտել եմ
Ու միայն սեր ճաշակել եմ իմ Հիսուսից։
Սիրտս, հոգիս նվիրում եմ,
Ամեն վայրկյան ես հիշում եմ,
Անվերջ սիրով ես սիրում եմ իմ Հիսուսին։

Երկնքի մեծ դուռը բաց է,
Բոլոր սուրբերը հրավիրված են
Մասնակցելու հարսանիքին
Մեր Փրկչի՝ Տեր Հիսուսի։

2. Ու հիմա ես դավանում եմ,
Ձեզ բոլորիդ վկայում եմ,
Որ ձեր կյանքում առաջնորդվեք Տեր Հիսուսով։
Երջանկությունը տիրում է,
Խաղաղությունը իշխում է,
Ուրախ սրտով ես սպասում եմ Տեր Հիսուսին։

[end:song]

[start:song]

217

1. Եթե դժվարության հանդիպես
Կամ թե մարդկանցից արհամարհվես,
Ինչքան էլ ծանր վիճակ լինի,
Երբեք ոչ ոքի մի՛ մեղադրիր։

Եթե ծաղիկները թառամեն,

Եվ տերևները ծառից թափվեն,

Իսկ սրտումդ կրակը հանգչի,

Երբեք ոչ ոքի մի՛ մեղադրիր։

 

2. Թե էլ արևը քեզ չփայլի,
Եվ կյանքիդ օրերը խավարեն,
Եվ զգաս սառնություն սրտիդ մեջ,
Մի՛ մեղադրիր ոչ ոքի երբեք։

Թե ճամփիդ ծաղիկներ չլինեն,
Այլ միայն սուր քարեր հանդիպեն,
Իմ եղբա՛յր, այս խոսքը դու հիշիր.
Երբեք ոչ ոքի մի՛ մեղադրիր։

 

3. Եթե դու մենակ ես ու լքված,
Ինչպես ծովում նավը ջախջախված,
Էլ պիտանի չես ոչ մի բանի,
Դարձյալ ոչ ոքի մի՛ մեղադրիր։

Թե աչքերիցդ հորդ արցունք թափվի,
Ուրախության հույսը կտրվի,
Այս խոսքերը դու սրտիդ մեջ դի՛ր,
Երբեք ոչ ոքի մի մեղադրիր։

 

4. Թե նույնիսկ հարազատ ընկերդ
Եվ հանկարծ դրժի իր երդումը,
Քեզ մոռանա և սերը փոխի,
Նրան էլ դարձյալ մի՛ մեղադրիր։

Որովհետև Հիսուս Քրիստոսը
Ներում է բոլորիս մեղքերը,
Հայացքդ միայն Նրան ուղղի՛ր
Եվ Նրա նման դու էլ ների՛ր։

 

5. Թե ուզում ես երջանիկ լինել
Եվ մարդկանց օրինակ ծառայել,
Այդ դեպքում պետք է այսպես անել՝
Ամենից առաջ քեզ մեղադրել։

Քանզի Հիսուսը, մեզ սիրելով,
Մեր մեղքը Իր վրա վերցնելով,
Խաչի վրա մեզ համար զոհվեց,
Ինձ և քեզ թողություն պարգևեց։

[end:song]

[start:song]

512

«Ո՜վ դուք ծարավներ, եկե՛ք ջրի մոտ,
Դուք, որ փող չունեք, եկեք ու առեք
Առանց վճարի, հանց գինի ու կաթ,
Ինձանից խնդրեք, բարիք ստացեք։

Ջուր պիտի թափեմ ծարավի վրա,
Ինչպես անձրևը՝ չորության վրա,
Հոգիս պիտ թափեմ ամենքի վրա,
Իմ օրհնությունները՝ սերունդիդ վրա:

 

Օ՜, ալելուիա՜, (4)
Հոգիս պիտ թափեմ ամենքի վրա,
Իմ օրհնությունները՝ սերունդիդ վրա»։ (2)

 

Սա Հովելի մարգարեությունն է,
Որ այս օրերում այն կատարվում է,
Եվ Երեմիային տված խոստումն է՝
Նոր ուխտի խոսքը, որ հաստատվում է։

Տաճարում կանգնած` Տերն աղաղակեց.
«Նա, ով ծարավ է, թող որ Ինձ մոտ գա,
Ինձ հավատացողից, ինչպես որ գրվեց,
Կենդանի ջրի աղբյուր կբխի»։

 

Օ՜, ալելուիա՜, (4)
Հոգիս պիտ թափեմ ամենքի վրա,
Իմ օրհնությունները՝ սերունդիդ վրա»։ (2)

[end:song]

 

 

Ծառայության երգացանկ

Երգերը

6 երգ
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6