29.07.2025
07.29.25.docx
[start:song]
173
ЕГВ 83
1. Ո՜վ Հայր երկնային, Աստվա՛ծ ճշմարիտ,
Դու՝ մխիթարող, սիրող Հոգի,
Ամենակարող և երկայնամիտ,
Մեզ լուսավորի՛ր, մեզ հետ եղի՛ր։
2. Դու՝ երջանկության աղբյուր մեզ համար,
Քեզ ենք հուսացել, մեզ մի՛ թողնիր,
Մեր սրտերում լցրո՛ւ սերդ անմար,
Երջանկություն տուր մեզ և օրհնի՛ր։
3. Ո՜վ Հայր, պահպանի՛ր մեզ սայթաքելուց,
Մեզ զարդարի՛ր Քո սրբությունով,
Տո՛ւր, որ մեր սիրտը վառվի Քո սիրուց,
Քեզ փառաբանենք մեր գործերով (երգերով):
[end:song]
[start:song]
131
1. Երկրի վրա կա մի Անուն՝
Բարձր է ամեն անունից։
Զորություն կա այդ Անվան մեջ,
Հաղթություն կա այդ Անվան մեջ,
Եկե՛ք գովենք այդ Անունը միասին։
Հիսո՜ւս, կանչում ենք Քո անունը,
Հիսո՜ւս, գովում ենք Քո անունը,
Հիսո՜ւս, օրհնում ենք Քո անունը
Ամեն տեղ և ամեն ժամ։
2. Ուրիշ մեկով չկա փրկություն,
Չկա ուրիշ հզոր Անուն,
Որով կարող ենք փրկվել,
Որով կարող ենք հաղթել։
Եկե՛ք գովենք այդ Անունը միասին։
Հիսո՜ւս, կանչում ենք Քո անունը,
Հիսո՜ւս, գովում ենք Քո անունը,
Հիսո՜ւս, օրհնում ենք Քո անունը
Ամեն տեղ և ամեն ժամ։
3. Հայրը Նրան շնորհեց մի անուն,
Բարձր է ամեն անունից,
Ամեն ծունկ պիտի ծռվի,
Ամեն լեզու դավանի,
Եկե՛ք գովենք այդ անունը միասին:
Հիսո՜ւս, կանչում ենք Քո անունը,
Հիսո՜ւս, գովում ենք Քո անունը,
Հիսո՜ւս, օրհնում ենք Քո անունը
Ամեն տեղ և ամեն ժամ։
[end:song]
[start:song]
118
1. Երբ սերս պաղել էր, ու բեռս ծանր էր,
Մեղքի խավարում էի կապվել,
Իմ մեղքերով եկա, Խաչյալի ոտքն ընկա,
Եվ այնտեղից էլ վրաս լույս ծագեց։
Խաչի մոտ (2)
Ծագեց լույս առավոտ,
Ես գտա մեղքերիս
Թողություն: (2)
Օ՜հ, ի՜նչ քաղցր նայվածք,
Կյանք է ինձ պարգևված.
Արդ Քեզանով է իմ բերկրություն:
2. Երբ հոգով կույր էի, ինձ անմեղ կարծեցի,
Չէի վախենում մահվան գետից,
Եկա այն ժամանակ, Խաչյալի ոտքն ընկա
Եվ այնտեղ փրկվեցի խավարից։
Խաչի մոտ (2)
Ծագեց լույս առավոտ,
Ես գտա մեղքերիս
Թողություն: (2)
Օ՜հ, ի՜նչ քաղցր նայվածք,
Կյանք է ինձ պարգևված.
Արդ Քեզանով է իմ բերկրություն:
3. Արդ խավարն անցել է, սուրբ արև ծագել է,
Ես հիմա տեսնում եմ իմ Փրկչին,
Քեզ եմ նայում, Հիսո՛ւս, Դու տուր ինձ կյանք և լույս,
Խաչի մոտ կյանք գտավ իմ հոգին։
Խաչի մոտ (2)
Ծագեց լույս առավոտ,
Ես գտա մեղքերիս
Թողություն: (2)
Օ՜հ, ի՜նչ քաղցր նայվածք,
Կյանք է ինձ պարգևված.
Արդ Քեզանով է իմ բերկրություն:
[end:song]
[start:song]
117
1. Ալելուիա՜, ալելուիա՜, ալելուիա՜, (3)
Տեր Հիսուս՝ մեր Փրկիչը պիտի գա։
2. Արթնացե՛ք, Տիրոջմով քույր-եղբայրներ,
Գործեցե՛ք Տիրոջմով, քույր-եղբայրներ,
Ցնծացե՛ք Տիրոջմով, քույր-եղբայրներ,
Տեր Հիսուս՝ մեր Փրկիչը պիտի գա։
3. Ո՛վ Աստուած, Սուրբ Հոգիովդ մեզ լեցուր (3)
Տեր Հիսուս՝ մեր Փրկիչը պիտի գա։
[end:song]
[start:song]
35
1. Երբ հնչե մեծ փողն վերջին,
Արձագանքեն երկիր, երկին,
Երբ կյանքիս րոպեք, ժամեր աստ սպառին,
Երբ ծագե մեծ արշալույս,
Եվ սուրբք համայն ի մի խմբվին,
Հայնժամ ես պիտ միանամ այն սուրբ խմբին։
Հայնժամ ես պիտ միանամ այն (4)
Սուրբ խմբին։
2. Լուսափայլ առավոտյան,
Երբ մեռյալներն հառնեն համայն,
Երբ բոլոր արդարք իրենց վարձքն ստանան,
Երբ ընտրյալ անմահ հոգիք
Շրջապատեն իրենց Արքան,
Ես էլ պիտ լինեմ խմբում այն սրբազան։
Ես էլ պիտ լինեմ խմբում այն (4)
Սրբազան։
3. Իմ բոլոր կյանք Քեզ պիտ տամ,
Հիսուս Փրկիչ, Դուն իմ Արքան,
Թող պատմե Քու սերդ լեզուն իմ անարժան,
Քեզ համար ապրեմ, խորհեմ, խոսեմ,
Գործեմ ես հարաժամ
Եվ ապա այն սուրբ խմբին գամ, միանամ։
Եվ ապա այն սուրբ խմբին գամ (4)
Միանամ։
4. Տե՛ր, իմս ես Դու հավիտյան,
Եվ ես էլ Քոնն եմ հարաժամ,
Ա՜խ, ցանկամ Քեզ մոտ ըլլալ հար, անբաժան,
Ցավք, հաճույք, հառաչք, ժպիտ,
Ինչ որ լինի միշտ իմ բաժին,
Գոհ եմ միշտ, երբ այն խմբին պիտ միանամ:
Գոհ եմ միշտ, երբ այն խմբին պիտ (4)
Միանամ:
[end:song]
[start:song]
411
1. Ահա մենք եկել ենք առջևդ, Տե՛ր Հիսուս,
Եկել ենք հանդիպելու Քեզ,
Ուզում ենք, Հիսուս, որ մեր մեջ լինես,
Սիրով ենք հիմա սպասում Քեզ:
Օրհնի՜ր մեզ, օրհնյալ Տեր Հիսուս սիրելի,
Օրհնի՜ր մեզ, Արարիչ Հզոր։
2. Տե՛ր, մինչև մեզ չօրհնես, չենք թողնի, չենք գնա,
Կարիքդ ունենք, Տե՛ր Հիսուս,
Ուզում ենք, Հիսո՛ւս, որ մեր մեջ երևաս,
Զորությամբ մեր մեջ հայտնվես։
Օրհնի՜ր մեզ, օրհնյալ Տեր Հիսուս սիրելի,
Օրհնի՜ր մեզ, Արարիչ Հզոր։
3. Հավատքով ենք եկել, հավատում ենք՝ կառնենք,
Կստանանք օրհնություն Քեզանից.
Ծարավով ենք եկել, տո՛ւր մեզ առատորեն
Օրհնության Կենաց աղբյուրից։
Օրհնի՜ր մեզ, օրհնյալ Տեր Հիսուս սիրելի,
Օրհնի՜ր մեզ, Արարիչ Հզոր։
[end:song]
Երգերը
- 1
- 2 Red Book131 · Երկրի վրա կա մի Անուն՝
- 3
- 4
- 5 Red Book35 · Երբ հնչե մեծ փողն վերջին
- 6