13.08.2026
08.13.26.docx
[start:song]
212
ՀԵ 216, Էլմ. 6
1. Ամեն տեղ կերթամ ես Տեր Հիսուսի հետ,
Ամեն տեղ կապահովե զիս Նա հավետ,
Առանց Իրեն ոչ մեկ տեղ կըլլամ ուրախ,
Ամեն տեղ Հիսուսի հետ կերթամ անվախ։
Ամեն տեղ, ամեն տեղ անվախ, անվրդով,
Ամեն տեղ Փրկչիս հետ կերթամ ապահով։
2. Երբ Տէրոջ հետ եմ, մեկու ես չեմ կարոտ,
Բարեկամք երբ զիս լքեն, Հիսուս է մոտ,
Թե բաժինս ըլլա վայր մը տառապանաց,
Հիսուսով այն տեղն իսկ կ’ըլլա տուն փառաց։
3. Ամեն տեղ ես Տերոջմով ննջել կրնամ,
Թե ըլլա, որ հոս աչքերս ալ չբանամ,
Բայց Տերոջ փողին ձայնեն երբ արթննամ,
Հիսուսի պայծառ դեմքեն պիտ կշտանամ։
Նոտաները
[end:song]
[start:song]
553
1. Սիրո տիեզերք, սիրո օվկիան,
Դու ես իմ Տերն, Դու հավիտյան,
Դու ես բույրն ու համն իմ կյանքի,
Դու ես նպատակն իմ սրտի։
2. Սիրո օվկիան, սիրո օվկիան,
Դու ես հոգուս լույսն անսահման,
Դու՝ երկնից իջած հաց ու ջուր,
Պապակ սրտիս՝ անուշ աղբյուր։
3. Տեր իմ` գթած ու ողորմած,
Կենդանացրիր հոգիս մեռած,
Սրտիս մեջ սերմդ ցանեցիր,
Չարին իմ ներսից վանեցիր։
4. Իմ սիրտը Քեզ հիմա և միշտ,
Ապավենս եղիր ընդմիշտ,
Քո խոսքերով սնի՛ր հոգիս,
Քեզ կարոտ եմ հիմա և միշտ։
[end:song]
[start:song]
542
Եկեք միացեք մեր երգին,
Ալելուիաներ բարձրացնենք Տիրոջ։
Եկեք սաղմոսներով փառաբանենք Տերն,
Փառք Տիրոջ։
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ անունին,
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ հաղթությանն,
Փա˜ռք Հորը, Որդուն, Սուրբ Հոգուն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
Եկեք միասին աղոթենք,
Տերն էլ պիտի լինի մեր խմբի մեջ
Եվ տա մեզ շնորհներ ձրի, անհամար,
Փառք Տիրոջ։
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ անունին,
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ հաղթությանն,
Փա˜ռք Հորը, Որդուն, Սուրբ Հոգուն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
Եկեք երգենք ուրախությամբ.
Մենք ենք զավակները Թագավորի,
Ուստի` ժառանգորդներ Իր շնորհների,
Փառք Տիրոջ։
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ անունին,
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ հաղթությանն,
Փա˜ռք Հորը, Որդուն, Սուրբ Հոգուն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
[end:song]
[start:song]
64
1. Տիրոջ կվստահիս կյանքիդ մեջ բոլոր,
Ան կըլլա թանկագին քեզի ամեն օր,
Իրեն աշակերտն ես և Իր խոսքով լի,
Սուրբ Հոգին կուտա քեզ և ալ ավելի։
Եվ ալ ավելի, (2)
Որ կյանք ունենաս դուն
Եվ ալ ավելի։
2. Անհուն սիրույն համար փառք տանք Գառնուկին,
Որ եկավ այս աշխարհ տունեն երկնային,
Սուրբերը թող երգեն փառք Անոր անվան,
Որ արյամբ Իր կնքեց գործն մեր փրկության։
Եվ ալ ավելի, (2)
Որ կյանք ունենաս դուն
Եվ ալ ավելի։
3. Ե՛կ Իրեն հավատքով, շուտ հրավերն լսե՛,
Հանձնե՛ ինքզինքդ Անոր, զի Իր կամքն այս է,
Գնա՛, քեզ կընդունի Փրկիչն պաշտելի,
Կթափե օրհնություն և ալ ավելի։
Եվ ալ ավելի, (2)
Որ կյանք ունենաս դուն
Եվ ալ ավելի։
[end:song]
[start:song]
770
1. Ո՜վ փառավոր, բարձրյալ Աստված,
Ահա Քո առջև եմ կանգնած.
Աղաչում եմ, որ ինձ ներես,
Մեղքերիս թողություն շնորհես:
Այն արյունը, որ թափել ես
Գողգոթայում Դու ինձ համար,
Կարող է ջնջել մեղքերս,
Կարող է բուժել վերքերս:
2. Այս կյանքում ուզում եմ մեկ բան,
Որ լինես ինձնից անբաժան,
Որ էլ չմոտենա չարը,
Ու չաղտոտի հոգուս տունը:
Այն արյունը, որ թափել ես
Գողգոթայում Դու ինձ համար,
Կարող է ջնջել մեղքերս,
Կարող է բուժել վերքերս:
3. Ես միայն Քեզ եմ հրավիրում,
Իմ սրտում Քեզ եմ սպասում,
Արի և մեծ ընթրիք արա,
Իմ սրտում հավիտյան մնա:
Այն արյունը, որ թափել ես
Գողգոթայում Դու ինձ համար,
Կարող է ջնջել մեղքերս,
Կարող է բուժել վերքերս:
[end:song]
[start:song]
724
1. Մի՞թե առանց պտուղներ
Կարող ենք երկինք մտնել
Այն օրը, երբ Հիսուսը կանչի Իր մոտ:
Ես կմնամ ամոթով,
Երբ Նա հարցնի Իր սիրով.
«Ի՞նչ բարի գործեր ես արել Քո կամքով» :(2)
2. Ես էլ չեմ կարող ասել`
Տիրոջ կամքն եմ կատարել,
Մինչև հիմա անպտուղ ծառ եմ եղել:
Օ՜, ինչքան ես կուզեի`
Հիսուսի հետ լինեի,
Հոժար կամքով Իր խոսքը կատարեի:(2)
3. Որ Հիսուսին հանձնված
Եվ Իր արյամբ փրկված`
Իր հետ գնայի պտուղներով լցված:
Եվ Հիսուսն իմ սիրելի,
Իր խոստումը կատարի,
Կենաց Գրքում Նա իմ անունը գրի:(2)
[end:song]
Երգերը
- 1
- 2 Red Book553 · Սիրո տիեզերք, սիրո օվկիան,
- 3 Red Book542 · Եկե՛ք միացեք մեր երգին
- 4
- 5
- 6 Red Book724 · Մի՞թե առանց պտուղներ