20.08.2023
08.20.23.docx
[start:song:old]
495
Հիսուսն է Տերը, մեր Մեսիան,
Միակ Թագավորը և Արքան,
Նա է հույսը մեր փրկության,
Երգը մեր ուրախության: 2
Փառք տվեք Բարձրյալին
Օվսաննա երգենք Արքային
Հիսուսն է Տերը, մեր Մեսիան,
Փրկությունը մարդկության: 2
+++++++
Եկեք երգենք ուրախանանք
Տերն է գալիս մարանաթա: 4
Օվսաննա, երգիր օվսաննա
Փառք, ալելույա մարանաթա: 4
+++++++
Օրհնեցեք Տիրոջը ով ժողովուրդներ
Եվ բարձրացրեք Նրա սուրբ անունը
Փառքն ու գոհությունը լինի Նրան
Որ տիրում է հավիտյան: 2
Ալելու- ալելույա, 4
Ալելույա: 2
+++++++++
Ով Աստված կօրհնենք Քեզ անդադար
Վերստին Քո փրկության համար
Քո սիրո մասին մենք կերգենք
Քո անունը կմեծարենք:
Նա լցրեց մեզ ցնծությամբ
Նրա առջև մենք հզոր ենք իր ուրախությամբ,
Դե եկեք Նրան փառաբանենք
Գոհությամբ երգենք, պաշտենք:
Ալելու- ալելույա, 4
Ալելույա: 2
[end:song:old]
[start:song:old]
636
Դուն որ գիտես ով Տեր
Անձիս փոքրության աստիճանը
Եվ դուն չես վարանիլ ով Տեր
Խոնհարության կայծ տալու մարդկությանը
Այցելե սիրտս ով Տեր
Հրահրե զայն Սուրբ սիրույդ կրակով
Այցելե սիրտս ով Տեր
Զի սիրտս կսպասե քեզ կարոտով
Թող իմ սիրտս ով Տեր
Քու սիրող սուրբ սրտիդ նմանի
Լսե ձայնս ով իմ Տեր
Զի այս է աղաղակն իմ հեգ սրտի
Այցելե սիրտս ով Տեր
Հրահրե զայն Սուրբ սիրույդ կրակով
Այցելե սիրտս ով Տեր
Զի սիրտս կսպասե քեզ կարոտով
[end:song:old]
[start:song:old]
734
Դու ապավենն ես իմ սրտի
Դու ճանապարհն ես իմ կյանքի
Դու գոհության ես արժանի
Հիսուս Դու սեր ես որդին ես բարձյալի
Դու տիրակալն ես այս երկրի
Դու արարիչն ես ամենի
Դու երազանքն ես իմ սրտի
Հիսուս Դու Տերն ես բոլոր արքաների
Սիրում եմ Քեզ կանչում եմ Քեզ
Խնդրում եմ քեզ իմ հոգին լուսավորիր
Բարձրացնում եմ իմ ձեռքերը
Գովերգում եմ Քեզ իմ Տեր
Քո կրակով Դու ինձ օծիր
Քո սիրով շրջապատիր
Սիրում եմ Քեզ կանչում եմ Քեզ
Խնդրում եմ քեզ իմ հոգին լուսավորիր
Բարձրացնում եմ իմ ձեռքերը
Գովերգում եմ Քեզ իմ Տեր
Իմ Աստված իմ Արքա
[end:song:old]
[start:song:old]
644
Գալիս եմ ներկայությանդ մեջ
Դեմ առ դեմ հանդիպելու
Խոնարհվում եմ գահիդ առջև
Շնորհքդ ընդունելու: 2
Սուրբ ես Հզոր
Արարիչ Տիրակալ:
2. Ծարավով ու կարոտած սրտով
Գալիս եմ Քեզ փարվելու,
Խոնարհվում եմ գահիդ առջև`
Շնորհդ ընդունելու:
Սուրբ ես Հզոր
Արարիչ Տիրակալ:
[end:song:old]
[start:song:old]
708
Իմ Հիսուս, իմ Փրկիչ
Ոչ ոք չէ թե քեզ նման,
Օրհնում եմ ես ողջ կյանքիս մեջ
Կարող սիրույդ հրաշքները։
Իմ վահան, արարիչ
Աշտարակիդ զորությամբ։
Թող որ հավետ իմ անձի մեջ
Քեզ երկրպագեմ, ով Տեր։
Աղաղակիր ողջ երկիր դեպի Տեր,
Փառք, պատիվ և զորություն Արքային
Լեռներ խոնարհվեն և ծովերն գոռան
Քո անվանն փառավոր։
Քո ձեռքի գործերովդ ուրախ եմ ես,
Սիրում եմ հավիտյան կանգուն եմ հավետ
Քո խոստման չի համեմատվում ոչինչ
Ով Տեր։
[end:song:old]
[start:song:old]
799
Դու, Տե՜ր գիտես ամեն մեկին,
Դու աղոթքն իմ միշտ լսում Ես և
Օգնում ես ինձ
Ու Ինձ տալիս անչափ ավելի,
Ողորմությամբ Քո պատում ես ինձ,
Դու գիտես ինձ:
Ու մանկուց Դու՝ ես ինձ պահել ու պահպանել
Այցելել ամեն օր ու ինձ Սեր ցույց տվել,
Դու ես հովիվը իմ Տերը իմ,
Միշտ հավատարիմ:
Իմ Աստված իմ Վեմ,
Առանց Քեզ չկա կյանք ես գիտեմ,
Դու իմ Արքան ես ու կյանքն ես,
Դու իմ Տերն ես: 2
Դու, Տե՜ր գիտես ամեն մեկին,
Դու աղոթքն իմ միշտ լսում ես
Եվ օգնում ես ինձ,
Դու Տեր գիտես մարդկանց սիրտը չար,
Դու քննում ես խորհուրդներն նրանց,
Նենգ ու չար,
Ու մանկուց Դու՝ ես ինձ պահել ու պահպանել
Այցելել ամեն օր ու ինձ Սեր ցույց տվել,
Դու ես հովիվը իմ Տերը իմ,
Միշտ հավատարիմ:
Իմ Աստված իմ Վեմ,
Առանց Քեզ չկա կյանք ես գիտեմ,
Դու իմ Արքան ես ու կյանքն ես,
Դու իմ Տերն ես: 2
[end:song:old]
[start:song]
817
1. Մերկ ենք եկել, մերկ կգնանք աշխարհից,
Չունենք ոչինչ, բացի մի թանկ պարգևից,
Հիսուս Տերը տվեց անգին փրկագին՝
Սուրբ Արյունը, որ մեզ փրկեց դժոխքից (2):
Հիսուս ունենք (3) երկնքում,
Հիսուս ունենք (3) մեր սրտում:
2. Պարծենալու ոչինչ չունենք աշխարհում,
Ո՛չ գանձ ունենք, ո՛չ գոհարներ անհատնում,
Մեր պարծանքը Հիսուսն է՝ Աստծո Որդին,
Որ մեզ տվեց ուղեգիրը երկնային (2):
Հիսուս ունենք (3) երկնքում,
Հիսուս ունենք (3) մեր սրտում:
3. Մենք փրկված ենք, նորից ծնված՝ Հիսուսով,
Որդի դարձանք Նրա տված շնորհքով,
Մենք կյանք ունենք, մենք տուն ունենք երկնքում,
Հիսուս ունենք ու վիշտ չունենք աշխարհում (2):
Հիսուս ունենք (3) երկնքում,
Հիսուս ունենք (3) մեր սրտում:
[end:song]
Երգերը
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6