27.08.2026

08.27.26.docx

document

[start:song]

225
1. Դու այնպես սիրեցիր աշխարհը,
Որ մինչև Միածինդ տվիր,
Որ ով որ հավատա՝ չկորսվի,
Այլ հավիտենապես նա ապրի։

Ողորմեա՜ (3),

Տե՜ր Հիսուս, գթության Աստվա՛ծ։

 

2. Տեսնում եմ առջևս մի մեծ խաչ,
Խաչյալն է նայում ինձ սիրալիր.
«Սիրելի՛ս, քեզ համար եմ խաչված,
Որ ապրես, ապրես դու հավիտյան»։

Ողորմեա՜ (3),

Տե՜ր Հիսուս, գթության Աստվա՛ծ։

 

3. «Եկե՛ք Ինձի, բոլոր հոգնածներ,
Եվ Ես ձեզի պիտի հանգչեցնեմ,
Եվ Ինձմե, և Ինձմե սորվեցե՛ք,
Որ հեզ եմ և սրտով խոնարհ»։

 

Ողորմեա՜ (3),

Տե՜ր Հիսուս, գթության Աստվա՛ծ։

 

[end:song]

[start:song]

289
1. Օ՜, իմ սուրբ Աստված,
Ես Քեզ եմ ձգտում,
Քանզի Քեզ մոտ եմ հանգիստ գտնում։

Միայն Քո գրկում
Ես ունեմ հանգիստ,
Հանգիստ է գտնում
Իմ խեղճ հոգին։

2. Գիտեմ, որ Քեզ մոտ
Կա ուրախություն,
Հավիտենական երջանկություն:

Միայն Քո գրկում
Ես ունեմ հանգիստ,
Հանգիստ է գտնում
Իմ խեղճ հոգին։

3. Ոչ ոք չի կարող
Ինձանից վերցնել
Այն կյանքը, որ Դու ես պարգևել։

Միայն Քո գրկում
Ես ունեմ հանգիստ,
Հանգիստ է գտնում
Իմ խեղճ հոգին։

4. Եվ վերջին օրը,
Երբ գաս երկնքից,
Հույս ունեմ՝ կտանես նաև ինձ:

Միայն Քո գրկում
Ես ունեմ հանգիստ,
Հանգիստ է գտնում
Իմ խեղճ հոգին։

[end:song]

[start:song]

324

1. Ու սրտիս անհուն թևերով խնդուն,
Աստվա՛ծ իմ, հոգով Քեզ փառաբանեմ,
Մտքիս թռիչքով, երազով սիրուն,
Աստվա՛ծ իմ, սրտով Քեզ փառաբանեմ։

Ու Քո փրկարար, Քո սրտի ձայնով
Կյանքիս ընթացքը ես Քեզ նվիրեմ։

2. Ու տկարության մեջ իմ այս խղճուկ
Վշտերովս անգամ Քեզ փառաբանեմ,
Եվ իմ հույսերի լույսերով ճախրուն
Աստվա՛ծ իմ, հոգով Քեզ փառաբանեմ։

Ու Քո փրկարար, Քո սրտի ձայնով
Կյանքիս ընթացքը ես Քեզ նվիրեմ։

3. Դու լույս ես հավետ, Դու՝ կյանքի աղբյուր,
Քո խաղաղությամբ ես գոտեպնդվեմ,
Օ՜, Դու փրկարար Հովիվ ինձ գտնող,
Քո գավազանով ես մխիթարվեմ։

 

Ու Քո փրկարար, Քո սրտի ձայնով
Կյանքիս ընթացքը ես Քեզ նվիրեմ։

[end:song]

[start:song]

497
1. Այսօր կուզեմ ես Քեզ տեսնել,
Աստվածային խոսքդ լսել,
Միայն Քո խոսքը ինձ կտա
Ճշմարիտ ճանապարհ և կյանք։

Այսօր միայն ես հասկացա՝
Դո՛ւ ես Աստվածը ճշմարիտ,
Կուզեմ փարվել այսօր ես Քեզ,
Սրտեր քննող Արքա՛ հզոր։

2. Բարի Աստված, միայն Դու ես
Որբին Հայր և աղքատին Տեր,
Ճիշտ ուղղություն մտքին տվողն
Դո՛ւ ես, Հիսուս, ամենազոր։

Այսօր միայն ես հասկացա՝
Դո՛ւ ես Աստվածը ճշմարիտ,
Կուզեմ փարվել այսօր ես Քեզ,
Սրտեր քննող Արքա՛ հզոր։

3. Այսօր կուզեմ Քեզ հանդիպել,
Կուզեմ սրտիս ցավը պատմել,
Ոչ մի բան չբուժեց ցավն իմ,
Դո՛ւ ես Բժիշկը ճշմարիտ։

Այսօր միայն ես հասկացա՝
Դո՛ւ ես Աստվածը ճշմարիտ,
Կուզեմ փարվել այսօր ես Քեզ,
Սրտեր քննող Արքա՛ հզոր։

4. Այսօր ես Քեզ Տեր եմ ընտրում,
Ե՛կ, բնակվիր Դու իմ սրտում,
Դո՛ւ ես, Հիսո՛ւս, կենաց ծառը,
Ով Քեզ ընտրի՝ պիտի ապրի։

Այսօր միայն ես հասկացա՝
Դո՛ւ ես Աստվածը ճշմարիտ,
Կուզեմ փարվել այսօր ես Քեզ,
Սրտեր քննող Արքա՛ հզոր։

5. Այսօր կուզեմ Քո սերն զգալ,
Գրկումդ հանգչել, Քեզ վայելել,
Չկա ուրիշ անուն, Հիսո՛ւս,
Այնպես թանկագին ու անուշ։

Այսօր միայն ես հասկացա՝
Դո՛ւ ես Աստվածը ճշմարիտ,
Կուզեմ փարվել այսօր ես Քեզ,
Սրտեր քննող Արքա՛ հզոր։

[end:song]

[start:song]

257

1. Ո՜վ սուրբ Արարիչ, Քո եկեղեցում
Իմ թշվառ հոգուն կյանք ես պարգևում,
Քրիստոնյա եմ, արդ հոգիս է ցնծում,
Ամբողջ երկրի վրա իմ երգն է հնչում։

Երբ Քո մեջ եմ ես,
Իմ մեջ ես, Տե՛ր, Դու,
Երբ Քեզ հետ եմ ես,
Ինձ հետ ես, Տե՛ր, Դու։

2. Տեր Հիսուսը այս կյանքի պայքարում
Ամեն մի քայլում ինձ է ուղեկցում,
Իսկ ճանապարհին, թե հանկարծ հոգնեմ,
Այնժամ այս ծանոթ երգը կերգեմ։

Երբ Քո մեջ եմ ես,
Իմ մեջ ես, Տե՛ր, Դու,
Երբ Քեզ հետ եմ ես,
Ինձ հետ ես, Տե՛ր, Դու։

3. Երբ Քեզ համար, Տե՛ր, ինձ դատապարտեն,
Թեկուզ անծանոթ ափեր ուղարկեն,
Գիտեմ` այնտեղ էլ Քեզ կվայելեմ,
Հեռավոր երկրում այս երգը կերգեմ։

Երբ Քո մեջ եմ ես,
Իմ մեջ ես, Տե՛ր, Դու,
Երբ Քեզ հետ եմ ես,
Ինձ հետ ես, Տե՛ր, Դու։

4. Հիսուսն է իմ մեջ, ուրախ եմ որքան,
Ես՝ հոգով Նրան կապված հավիտյան,
Արդ քրիստոնյա եմ, մենակ չեմ կյանքում,
Ամբողջ երկրի վրա իմ երգն է հնչում։

[end:song]

[start:song]

477

Հիսուս այս անվան մեջ փրկություն կա
Հիսուս այս անվան մեջ է քո ներկան
Այս անվան մեջ կա լուսավոր փառավոր ապագա
Հուսացեք դուք նրան Փրկչին մարդկության

 

Բացի Հիսուս չկա ուրիշ ճամփա
Բացի Հիսուս կա լոկ մութ ապագա
Նա է միայն երկինք տանող ճամփան
Հուսացեք դուք Նրան Փրկչին մարդկության

 

Ազգ իմ այս անունով մինչ հիմա դու կաս
Չկան այն ազգերն որ այս անունը ուրացան
Հառիր աչքերդ դեպ երկինք դեպ Նրա ողորմության
Վստահիր դու Նրան Փրկչին մարդկության

 

Բացի Հիսուս չկա ուրիշ ճամփա
Բացի Հիսուս կա լոկ մութ ապագա
Նա է միայն երկինք տանող ճամփան
Հուսացեք դուք Նրան Փրկչին մարդկության

 

[end:song]

 

 

Ծառայության երգացանկ

Երգերը

6 երգ
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6