30.08.2026
08.30.26.docx
[start:song:old]
599
Շալոմ բարեկամնէր Տիրոջմով շալոմ
Շալոմ Աստծու մարդիկ շալոմ-շալոմ
(Հոգու ուրախությամբ եւ քաղցր ժպիտով
Եկեք միմյանց ձայնենք շալոմ-շալոմ 2)
Ալելույա: 6
Սուրբ ձեռքեր բարձրացնենք հոգով եւ հավատքով
Փոթորիկների դեմ շալոմ-շալոմ
(Ամեն ազգերը գան ցնցության երգերով
Երկիրը վայելիր շալոմ-շալոմ 2)
Ալելույա: 6
[end:song:old]
[start:song:old]
22
Կյանքդ կանցնի արագ, արագ,
Այն նման է թելի բարակ,
Այն նման է նաև ծաղկի,
Որ մի օր կթառամի (2)
Ձեզ տեսնել մենք կուզենք,
Խնջույքում երկնային,
(Չմերժեք հրավերը դուք Փրկչի,
Չմերժեք կանչը Հիսուսի: 2)
Ու թե մի օր քո կյանքիդ մեջ,
Ցուրտ ձմեռը այցելի քեզ,
Իր ձեռքերը մեկնի Նա քեզ
Հիշիր Հիսուսը սիրում է քեզ: (2)
Քեզ տեսնել մենք կուզենք,
Խնջույքում երկնային,
(Չմերժեք հրավերը դուք Փրկչի,
Չմերժեք կանչը Հիսուսի: 2)
Ձեզ տեսնել մենք կուզենք
[end:song:old]
[start:song:old]
689
Տեր կաղոթենք
Քո զավակներն ենք
Որ հավաքվել ենք այսօր
Եկել ենք աղոթելու
Լսիր մեր ձայն
Տեր կարիք ունենք
Ողորմությանդ, շնորհքիդ
Այսօր Քեզ կաղոթենք:
Ով Հայր մեր, որ երկնքումն ես
Սուրբ լինի անունը Քո
Ով Հայր մեր, լսիր երկնքից
Ներիր մեզ, կաղոթենք:
Օրհնիր մեզ, կաղոթենք: (2)
Քեզ կերգենք
Մինչ ձայն կբարձրանա
Թող փառքդ երկիրն լեցնի
Ինչպես օվկիան ջրի,
Տես սիրտը մեր
Մաքրի ամենը
Կանգնած ճանապարհին
Որ գամ Քեզ լիովին:
Ով Հայր մեր, որ երկնքումն ես
Սուրբ լինի անունը Քո
Ով Հայր մեր, լսիր երկնքից
Ներիր մեզ, կաղոթենք:
Օրհնիր մեզ, կաղոթենք: (2)
Թեև քիչ ենք, բայց պատած ենք բազմությամբ
Որ անցել են այդ գետի այն կողմ
Եվ սա է այն երգը, որ կերգենք հավիտյան
(Սուրբ է Տերը մեր: 8)
Ով Հայր մեր, որ երկնքումն ես
Սուրբ լինի անունը Քո
Ով Հայր մեր, լսիր երկնքից
Ներիր մեզ, կաղոթենք:
Օրհնիր մեզ, կաղոթենք: (2)
[end:song:old]
[start:song:old]
579
Եշուա Եշուա 2
Կա փառավոր մեկ անուն երկնքում
Տրված մարդուն որով պիտի փրկվի
Այդ անվանն է բոլոր իշխանություն
Հիսուս է Նրա անունը
Եշուա Եշուա 2
Ահա գալիս է ամպերի վրայով
Որ տանի մեզ նոր Երուսաղեմ
Մինչ այդ ժամ համբերությամբ պիտ սպասենք
Մեր Տեր, մեր փրկիչ, և ընկեր 2
Եշուա Եշուա 4
[end:song:old]
[start:song:old]
511
1. Աղաղակեցեք դեպի Տեր
Ով ամեն երկիր ու երկինք
Ծառայեցեք Տերն ուրախությամբ
Եկեք նրա առջև ցնծությամբ
Ճանաչեք, որ Տերն է Աստված
Նա արավ մեզ
Եվ ոչ թե մենք,
Որ մենք նրա ժողովուրդն ենք,
Նա արավ մեզ
Եվ ոչ թե մենք,
Իր արոտի գառնուկներն ենք։
2. Մտնենք դռները գոհությամբ
Նրա սրահները փառք տալով,
Գոհացեք նրանից, որ նա է Տեր
Օրհնեցեք նրա մեծ Անունը։
Ճանաչեք, որ Տերն է Աստված
Նա արավ մեզ
Եվ ոչ թե մենք,
Որ մենք նրա ժողովուրդն ենք,
Նա արավ մեզ
Եվ ոչ թե մենք,
Իր արոտի գառնուկներն ենք։
3. Որովհետև Տերը բարի է
Նրա ողորմությունը հավիտյան
Եվ Նրա ճշմարտությունը
Հավիտյան ազգից մինչև ազգ։
Ճանաչեք, որ Տերն է Աստված
(Նա արավ մեզ
Եվ ոչ թե մենք,
Որ մենք նրա ժողովուրդն ենք,
Նա արավ մեզ
Եվ ոչ թե մենք,
Իր արոտի գառնուկներն ենք։ 2)
[end:song:old]
[start:song:old]
568
1. Այս անլույս կյանքում հոգիս հանգիստ չէ,
Ես այստեղ պանդուխտ եմ և օտար,
Աշխարհի երգերն ինձ հարազատ չեն,
Մութ ճամփան միշտ խորթ է ինձ համար:
Բայց առանց Աստծո այս կյանքն ունայն է,
Եվ արևն անգամ՝ մի կեղծ պատրանք,
Աշխարհում խավար ու տառապանք է,
Երկնքում է գանձն ամենաթանկ: (2)
2.Ո՛վ Աստված, գիտես՝ հոգիս ծարավ է
Կենդանի ջրի Քո աղբյուրին,
Ես գիտեմ, որ սերը Քո անբավ է,
Ինձ համար Քեզ մոտ կա ավելին:
Դու գիտես, որ սիրտս Քեզ սպասում է,
Քո երկյուղն է միշտ իմ խորքերում,
Դու գալիս ու սիրտս լիացնում ես,
Աննման Քո փառքն է ինձ գերում: (2)
3.Արևի պես Դու գալիս փարվում ես,
Շողերով Քո կյանք ես - պարգևում,
Խնդությամբ նորից Դու - ինձ լցնում ես,
Ճանաչել տալիս Քո - սերն անհուն:
Ով Հիսու՛ս, ինձ թույլ տուր, որ փարվեմ Քեզ,
Արցունքներն իմ Քեզ են որոնում,
Ես գիտեմ՝ իմ սիրտը Դու տեսնում ես,
Մի խոսքից անգամ՝ ինձ - հասկանում:
Ես գիտեմ, որ Դու ընդմիշտ ինձ հետ ես,
Դու ես, Տե՛ր, օգնում ինձ - այս կյանքում,
Քո արյամբ իմ սիրտը - միշտ մաքրում ես,
(Ինձ պահում կանգուն ու հաստատուն: 3)
[end:song:old]
[start:song]
776
Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր ոտքերիս,
Թող ոտքերս լավանան, որ Քո
հետքերով գնամ:
Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր ձեռքերիս,
Թող ձեռքերս զորանան, փառքիդ համար վեր բարձրանան:
(Հիսո՛ւս, սիրելիս, հպվիր աչքերիս,
Թող աչքերը իմ բացվեն, որ Քո հրաշքները տեսնեմ: 2)
Ոտքերս լավացան, ձեռքերս զորացան,
Աչքերս բացվեցին, մարմինս բժշկվեց:
Հիսո՜ւս, սիրելի՛ս, Հիսո՜ւս, գովելի՛ս,
(Սիրտս լցվեց Քո սիրով,
Ապրում եմ ես Քո հույսով: 2)
2. Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր մարմնիս,
Թող մարմինս բժշկվի, որ մեր Հայրը փառավորվի:
Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր իմ սրտին,
Թող որ սիրտս լցվի սիրով, խոսքդ պատմեմ մեծ հավատքով:
(Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր իմ անձին,
Որ ապրեմ հույսով լցված,
ճամփաս լինի լուսավորված: 2)
Ոտքերս լավացան, ձեռքերս զորացան,
Աչքերս բացվեցին, մարմինս բժշկվեց:
Հիսո՜ւս, սիրելի՛ս, Հիսո՜ւս, գովելի՛ս,
(Սիրտս լցվեց Քո սիրով,
Ապրում եմ ես Քո հույսով: 2)
[end:song]
[start:song]
199
Քո տանդ մեջ (3)
Պետք ունիս դուն Հիսուսի: (4)
Ի՜նչ օրհնյալ է տան մեջ կյանքը, (2)
Հիսուսով` քու տանդ մեջ,
Ի՜նչ օրհնյալ է տան մեջ կյանքը, (2)
Հիսուսով քու տանդ մեջ:
Քո կյանքիդ մեջ,
Քո սրտիդ մեջ,
Քո մտքիդ մեջ
Պետք ունիս դուն Հիսուսի։ (4)
Ի՜նչ օրհնյալ է տան մեջ կյանքը, (2)
Հիսուսով` քու տանդ մեջ,
Ի՜նչ օրհնյալ է տան մեջ կյանքը, (2)
Հիսուսով քու տանդ մեջ:
[end:song]
Երգերը
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8 Red Book199 · Քո տանդ մեջ