01.09.2026
09.01.26.docx
[start:song]
137
ПВ 570, ПС 390, ЕГВ 495
1. Մի՛ լինիր տրտում, եղբա՛յր սիրելի,
Ձգի՛ր վշտերդ, ուրախացի՛ր,
Կփոխվի կյանքը այս անցանելի,
Սիրում է մեզ Տերը, մի՛ մոռացիր։
2. Տիրոջն ընդունիր` վեմ ու կարեկից
Եվ աղոթքում դու հարատևիր,
Նա կամոքի քո սիրտը վշտերից
Եվ հոգուդ կասի՝ ուրախ եղիր։
3. Այստեղ ալիքներ շատ փոթորկահույզ
Աղմկում են, գոռում են ուժգին,
Բայց դու վեր նայի՛ր, մի՛ լինիր անհույս,
Հայացքդ միշտ ուղղիր քո Փրկչին:
4. Նրա ձեռքին է ղեկը մեր կյանքի,
Հանգչում ենք Նրա պաշտպանությամբ,
Ուղարկում է Նա ուզածն Իր կամքի,
Առաջնորդում մեզ ուրախության:
5. Մեզ սպասում է այնտեղ խաղաղ կյանք,
Չկա այնտեղ քամի ահարկու,
Այնտեղ չի մարում լույսը հավիտյան,
Քրիստոսն Ինքն է այնտեղ լույս տալիս:
6. Դժվար րոպեներ չահաբեկեն քեզ,
Ոչ խաչդ քեզ տրտունջ պատճառի,
Մեծ փորձություններ թե հանդիպեն քեզ,
Հուսա ողորմությանը Գառի:
7. Մի՛ մոռացիր, Քրիստոս քո Փրկիչն է,
Նա քեզ համար տանջվեց անվարան,
Թշվառությունից Նա ազատիչն է,
Նա քեզ հետ է ընդմիշտ, հավիտյան:
8. Մի՛ լինիր տրտում, եղբայր սիրելի,
Մի՛ վշտացիր, ցնծա՛ մեծապես,
Երկնքում տուն ունես դու հայրենի,
Երանյաց մեջ էլ հանգիստ կառնես:
[end:song]
[start:song]
132
ՀԵ 273, Էլմ. 748
1. Շուրջս կենաց հուզյալ ծովուն
Լացով իմ աչքս կնայի,
Բայց ինձ կուգա ձայն մը սիրուն
Եվ այն կըսե` եկո՛ւր Ինձի։
2. Կըսե, թե ուր նեղյալ հոգվույս
Հանգստություն կգտնվի։
Ո՜հ, երբ կըլլամ հոգնած, անհույս,
Ի՜նչ քաղցր այն ձայն` եկո՛ւր Ինձի։
3. Երբ որ վախճանս կմոտենա,
Ու սիրտս շատ կզարհուրի,
Մահվան երկյուղ վրաս կուգա,
Այն ձայն կըսե` եկո՛ւր Ինձի։
4. «Աշխարհս կանցնի, եկո՛ւր Ինձի,
Երկիրս բնավ հանգիստ չունի,
Աչքերդ դեպի երկինք վերցո՛ւր,
Ես եմ բաժինդ, եկո՛ւր Ինձի»։
5. Ո՜վ ձայն գթած, ո՜վ ձայն սիրուն,
Ցավ կամ տագնապ երբ վրաս հասնի,
Տո՛ւր խրախույս Դուն իմ հոգվույս,
Մեղմով ըսե` եկո՛ւր Ինձի։
Նոտաները
[end:song]
[start:song]
60
Փորձանքներու մեջ անհամար
Եվ փուշերու մեջ սրածայր
Խորհուրդ մ’անուշ կ’անցնե մտքես,
Թե Դուն զիս կհիշես։
Դուն, Տեր, զիս կհիշես, (2)
Ալ ի՞նչ վախնամ, երբ
մոտ ես ինձ
Եվ, Տեր, զիս կհիշես։
Կյանքի հոգեր կուգան ուժգին՝
Մթագնելու տկար հոգին,
Կրնամ անոնց կուրծք պարզել ես,
Մինչ Դուն զիս կը յիշես։
Դուն, Տեր, զիս կհիշես, (2)
Ալ ի՞նչ վախնամ, երբ
մոտ ես ինձ
Եվ, Տեր, զիս կհիշես։
Թող մութ ամպեր գան ու երթան,
Դժվար կամ հարթ ըլլայ ճամփան,
Հոգ չեմ ըներ, վստահ եմ ես,
Որ դուն զիս կհիշես։
Դուն, Տեր, զիս կհիշես, (2)
Ալ ի՞նչ վախնամ, երբ
մոտ ես ինձ
Եվ, Տեր, զիս կհիշես։
[end:song]
[start:song]
247
1. Մեկն ընթրիք սարքեց, կանչեց բոլորին.
- Պատրաստ է, կանչե՛ք հրավիրյալներին,
Կանչե՛ք խնջույքին, Իմ մեծ ընթրիքին,
Կանչեք բոլորին մեծ հարսանիքին:
2. - Ահա հրավերը, արի՛ խնջույքին,
Պատրաստ է, արի՛ մեծ հարսանիքին:
- Եզներ եմ առել, ուզում եմ փորձել,
Ես չեմ կարող գալ, շտապում եմ գնալ:
3. - Ահա հրավերը, արի՛ խնջույքին,
Պատրաստ է, արի՛ մեծ հարսանիքին:
- Ես կին եմ առել, դրա համար էլ
Ես չեմ կարող գալ, շտապում եմ գնալ:
4. - Ահա հրավերը, արի՛ խնջույքին,
Պատրաստ է, արի՛ մեծ հարսանիքին:
- Ես արտ եմ առել, բայց դեռ չեմ տեսել,
Շտապում եմ գնալ, ես չեմ կարող գալ:
5. Հիմա դո՛ւրս եկեք փողոցներն իսկույն,
Եվ տեսեք՝ ո՞վ կա թշվառ ու անտուն,
Կանչե՛ք բոլորին, խեղանդամներին,
Կույր ու կաղերին և աղքատներին:
6. Այսօր է ժամը, ժամը փրկության,
Կանչում է այսօր Քո Փրկիչ Արքան,
Շուտ թող ամեն բան՝ թե՛ արտ և թե՛ կին,
Թե՛ եզ, թե՛ աշխարհ. ուղղիր քո ճամփան:
[end:song]
[start:song]
271
1. Զղջացել եմ, Տե՜ր Աստված,
Ների՛ր մեղքերս բոլոր,
Ձեռքս բռնի՛ր, Տե՜ր Աստված,
Կորած գառդ եմ մոլոր։
Զղջացել եմ, Տե՜ր Աստված, (2)
Գալիս եմ դուռդ օրհնյալ,
Զղջացել եմ, Տե՜ր Աստված։
2. Խառնաշփոթ հոգուս մեջ
Ինչ-որ բան է կատարվում,
Թախիծն է պատել սրտիս,
Ու հոգիս է արտասվում։
3. Էլ չեմ ուզում ես ապրել`
Գերի լինելով մեղքին,
Թող, որ գրկիդ մեջ հանգչեմ,
Սերդ պատմեմ ամենքին։
4. Դու կտաս ինձ հաղթություն
Անձիս, մեղքի, մահի դեմ,
Խառնաշփոթ այս կյանքս
Կդարձնես մի Եդեմ։
[end:song]
[start:song]
520
1. Ո՜վ Քրիստոս, լույս աշխարհի,
Դու մեր կյանք հավերժական,
Ստեղծիչը երկնի, երկրի,
Եվ մեր հույսը հանգստյան:
Երեսիդ լույսով քայլում ենք դեպ Քեզ՝
Գովաբանելով Քո վեհ շնորհքի համար,
Դու ես իմ Տերը, սրբություն սերը,
Դու ես իմ Փրկիչն ու Արարիչը:
2. Ո՜վ Աստված ողորմության,
Պարգևիչ Դու բարության,
Լսի՛ր այս իմ աղոթքը,
Թող տրվի Քեզ ողջ փառքը:
Երեսիդ լույսով քայլում ենք դեպ Քեզ՝
Գովաբանելով Քո վեհ շնորհքի համար,
Դու ես իմ Տերը, սրբություն սերը,
Դու ես իմ Փրկիչն ու Արարիչը:
[end:song]
Երգերը
- 1
- 2
- 3 Red Book60 · Փորձանքներու մեջ անհամար
- 4
- 5 Red Book271 · Զղջացել եմ, Տե՜ր Աստված,
- 6 Red Book520 · Ո՜վ Քրիստոս, լույս աշխարհի