03.09.2026

09.03.26.docx

document

[start:song]

535
1. Հիսուսը ինձ վերափոխեց,
Աշխարհի սերն փուչ է, ասաց,
Սիրո ձայնով Նա ինձ կանչեց
Եվ ինձ Իր գիրկը հրավիրեց։

Հոգիս միայն Քեզ է սիրում
Եվ միայն Քեզ փառաբանում,
Հոգիս միայն, Հիսո՛ւս, Քեզ է փնտրում։
Դու ցանկալի ես իմ սրտին,
Դու քաղցր ես իմ շուրթերին,
Հիսո՛ւս, Դու հարազատ ես իմ հոգուն։

 

2. Ես լսեցի սիրո կանչդ,
Ընդունեցի հրավերդ:
Մերժելով աշխարհին, մեղքին`
Ընտրել եմ իմ Տեր Հիսուսին։

 

Հոգիս միայն Քեզ է սիրում
Եվ միայն Քեզ փառաբանում,
Հոգիս միայն, Հիսո՛ւս, Քեզ է փնտրում։
Դու ցանկալի ես իմ սրտին,
Դու քաղցր ես իմ շուրթերին,
Հիսո՛ւս, Դու հարազատ ես իմ հոգուն։

 

3. Ուզում եմ, Տե՛ր, ես Քեզ փարվել,
Ուրախության լացով լացել,
Ուզում եմ միշտ գրկումդ լինել
Եվ Քո սուրբ սերը վայելել։

 

Հոգիս միայն Քեզ է սիրում
Եվ միայն Քեզ փառաբանում,
Հոգիս միայն, Հիսո՛ւս, Քեզ է փնտրում։
(Դու ցանկալի ես իմ սրտին,
Դու քաղցր ես իմ շուրթերին,
Հիսո՛ւս, Դու հարազատ ես իմ հոգուն։ 2)

 

[end:song]

[start:song]

49

1. Քու սերդ մի՞թե մոռնանք, Հիսո՛ւս,
Բնավ ալ չհիշե՞նք,
Սերն, որ հատոյց մեր պարտքն անհույս
Եվ որ ջնջեց մեր մեղք։
Մոռնա՞նք Քո վշտալից կյանքն ևս,
Աղոթքդ քրտնալից,
Ցողով ցողված գլուխդ, որ մեզ
Պահեց միշտ հուսալից։

2. Գեթսեմանին կրնա՞ք մոռնալ
Եվ ճիգդ՝ տագնապոտ,
Երբ լեռն պատեց ահեղ խավար,
Եվ մարդ չկար Քեզ մոտ։
Կրնա՞նք մոռնալ փշե պսակ,
Ամոթն և ապտակներն,
Երբ դեմդ ելավ դժոխք վայրագ,
Երկիր մերժեց Քու սերն։

3. Ո՜հ, Քու շնորհաց վառ հիշատակ
Պիտ քաղցրագույն ըլլա,
Մեր սրտերուն մինչ ի հատակ
Դեմքիդ նկարն ցոլա։
Մոռնալ կրնա՞նք կենաց ցնծումն,
Մոռնալ աշխարհ համայն,
Բայց չենք մոռնար Քու սերդ անհուն
Հիմա և հավիտյան։

[end:song]

[start:song]

10

1. Աստված իմ, երբ հոգիս նայի
Ամեն ողորմությանդ,
Ուրախության մեջ կընկղմի,
Սիրո և ցնծության։

2. Հազարավոր շնորհներ Քեզմե
Ամեն օր կընդունիմ,
Բայց Քու պարգևներուդ մեծն է
Այս շնորհակալ սիրտն իմ։

3. Բոլոր կենաց օրերն երգեմ
Տերոջը սերն գթած,
Երկնից մեջ զայն պիտի կրկնեմ
Ի մեջ հրեշտակաց։

 

4. Ես հավիտյանս ուրախ երգեր
Կուզեմ Քեզի երգել,
Չեն բավական անթիվ դարեր
Քու սերդ փառաբանել։

 

[end:song]

[start:song]

330

1. Ունայնություն է աշխարհը այս սին,
Ոչ ոք չասաց ինձ նույնիսկ այդ մասին,
Օրերը եկան, անցան շատ իզուր,
Երկրում ապրում եմ ինչպես օտար հյուր։
      Ո՛վ հոգի ծախված
      Ու դատապարտված,
      Աշխարհի կողմից եղար դու խաբված:

2. Զղջման արցունքով ելա Գողգոթա,
Հիսուսին տեսա ու ծնկի եկա,
Աշխարհը՝ ունայն, երկինքն է հույսս.
Գնեց Իր արյամբ ինձ Տեր Հիսուսը։
      Հոգիս երկնային
      Երկինք կգնա,
      Մարմինս հող է, հողին կդառնա։

3. Երկնքի դուռն է բացել իմ Տերը,
Այնտեղ պիտ գնան Տիրոջ սուրբերը,
Հրաման կգա շուտով երկնքից,
Հրավեր ունեմ իմ Տեր Հիսուսից։
      Հոգիս երկնային
      Երկինք կգնա,
      Մարմինս հող է, հողին կդառնա։

4. Աշխարհ դու անզոր, Տերս քեզ հաղթեց,
Սև ճիրաններից հոգիս ազատեց,
Մարդի՛կ, դուք բացեք ձեր քար սրտերը,
Փշրված սիրտ է սիրում մեր Տերը։
      Հոգիս երկնային
      Երկինք կգնա,
      Մարմինս հող է, հողին կդառնա։

 

[end:song]

[start:song]

172

Աղոթքն է խոսք շատ զորավոր,

Խորին բաղձանք կոտրած սրտի,

Նա է մեզի միջոց հզոր,

Զի Տերն անով մեզ կընդունի:

 

Հիսուս, ձայնիս Դուն ունկնդրե

Եվ ընդունե իմ սիրտս բոլոր,

Դուն, որ անդուլ աղոթք ըրիր,

Աղոթք ընել ինձ սորվեցուր:

 

Եվ Սուրբ Հոգին մեզ օգնելով`

Մեր աղոթքը Տերն կլսե,

Հիսուսն Իր ուխտը հիշելով`

Ամեն բան մեզ կպարգևե:

 

Հիսուս, ձայնիս Դուն ունկնդրե

Եվ ընդունե իմ սիրտս բոլոր,

Դուն, որ անդուլ աղոթք ըրիր,

Աղոթք ընել ինձ սորվեցուր:

 

[end:song]

[start:song]

346

1. Ե՛կ Տիրոջը գովենք
Ու Նրան փառաբանենք,
Հիսուսի անունը
Մեր հայ ազգին վկայենք։
Մեր Տիրոջը գովենք
Ու Նրան միշտ մեծարենք,
Հիսուսի գործերը
Բոլոր ազգերին պատմենք։

Օ՜, ի՜նչ հիանալի
Տեր ունենք մենք,
Որ կարող է մեզ
Փրկել ու ազատել։

2. Եկե՛ք մեր երգերով
Նրան օրհնենք ու գովենք
Ու մեր ամբողջ կյանքով
Տեր Հիսուսին փառք բերենք:
Եկե՛ք միասնաբար
Սուրբ Հոգով ջերմ աղոթենք,
Հիսուսի գալստյանն
Սպասելով՝ պատրաստվենք։

Օ՜, ի՜նչ հիանալի
Տեր ունենք մենք,
Որ կարող է մեզ
Փրկել ու ազատել։

3. Ահա Նա գալիս է,
Մեր աչքերը բարձրացնենք,
Հիսուսի հետ մեկտեղ
Երկնի փառքերը մտնենք։
Քանզի Նա է միայն
Արժանի առնելու փառք
Եվ պատիվ, զորություն
Հիմա և միշտ, հավիտյան։

 

Օ՜, ի՜նչ հիանալի
Տեր ունենք մենք,
Որ կարող է մեզ
Փրկել ու ազատել։

[end:song]

 

 

Ծառայության երգացանկ

Երգերը

6 երգ
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6