15.09.2026
09.15.26.docx
[start:song]
70
1. Այնպես անուշ անուն չկա,
Չկա այնպես սիրուն մը,
Ինչպես ծնանելեն առաջ
Փըրկչին տըրված անունը։
Փափագ ունինք Տերը տեսնել,
Տեսնել մեր Հորը տունը:
Այնպես անուշ անուն չկա,
Ինչպես Հիսուս անունը։
2. Հրեշտակն իջավ, անոր ըսավ.
«Հիսուս դնես անունը,
Քանզի մահեն պիտի փրկե
Բոլոր Իր ժողովուրդը»։
Փափագ ունինք Տերը տեսնել,
Տեսնել մեր Հորը տունը:
Այնպես անուշ անուն չկա,
Ինչպես Հիսուս անունը։
3. Խաչին վրա ալ գրեցին
Այս պատվական անունը,
Որ մարդ տեսնե` ինչո՞ւ համար
Միշտ զԻնքը սիրելու է։
Փափագ ունինք Տերը տեսնել,
Տեսնել մեր Հորը տունը:
Այնպես անուշ անուն չկա,
Ինչպես Հիսուս անունը։
4. Ու հիմա, Հորը քով նստած,
Ինքն է մեր Բարեխոսը,
Ուստի սիրենք ու միշտ գովենք
Մեր Տեր Հիսուս Քրիստոսը։
Փափագ ունինք Տերը տեսնել,
Տեսնել մեր Հորը տունը:
Այնպես անուշ անուն չկա,
Ինչպես Հիսուս անունը։
[end:song]
[start:song]
222
1. Պատահում է՝ հոգիդ խիստ տխրում է
Չար աշխարհի ունայն գործերից,
Միայն Տերն է, որ միշտ քեզ սիրում է,
Օգնություն կստանաս Հիսուսից։
Քրիստոսի՛ն դու շտապիր, մի՛ ուշացիր,
Ծանրությունը սրտիդ դու պատմի՛ր,
Ծնկաչոք աղաչի՛ր, թե դժվար է,
Միայն Նա է բուժում և վերքերդ կապում, դու հիշի՛ր։
2. Գուցե դու մերժված ես մնացել
Բարեկամի, ընկերոջ կողմից,
Հիսո՛ւսը միայն քեզ չի մոռացել,
Հայացքդ չհեռացնես Հիսուսից։
3. Քրիստոսի՛ն դու շտապիր, մի՛ ուշացիր,
Երջանիկ և ուրախ միշտ եղի՛ր,
Հեշտացնում է տառապանքն ու ցավը,
Խաղաղություն տվողին նայի՛ր։
[end:song]
[start:song]
197
1. Դու եկար այս աշխարհ
Եվ շուտով կգնաս,
Կյանք կունենաս միայն,
Թե սուրբ ճամփով գնաս։
Թեև անձրև, քամի
Խփեն քո աչքերին,
Բայց դու անվերջ փնտրի՛ր
Քեզ սիրող Քրիստոսին։
2. Նա կյանքում միակն է,
Որ կարող է լույս տալ,
Սրտիդ դուռը բացի՛ր
Եվ Տիրոջն ընդունի՛ր։
Թեև անձրև, քամի
Խփեն քո աչքերին,
Բայց դու անվերջ փնտրի՛ր
Քեզ սիրող Քրիստոսին։
3. Առանց Նրա չկա կյանք,
Կա լոկ ունայնություն,
Նա է տալիս միայն
Հոգուն հանգստություն։
Թեև անձրև, քամի
Խփեն քո աչքերին,
Բայց դու անվերջ փնտրի՛ր
Քեզ սիրող Քրիստոսին։
4. Ով չգիտի Նրան՝
Տառապանքի մեջ է,
Աստծո սիրով միայն
Մարդը երջանիկ է։
Թեև անձրև, քամի
Խփեն քո աչքերին,
Բայց դու անվերջ փնտրի՛ր
Քեզ սիրող Քրիստոսին։
[end:song]
[start:song]
308
1. Հիսուսն հավաքեց գառներին կորած,
Նա կհավաքի հայերին ցրված,
Որ նրանց փրկի ու երկինք տանի,
Տերը հայերին մենակ չի թողնի:
Սիրելի՛ զավակ, հայ քրիստոնյա,
Աստված մեր ազգին պիտի ողորմի:
2. Բազում տանջանքից մենք վեր կհառնենք,
Ողջ Հայաստանով Քրիստոս դավանենք,
Աստծո ուժը վեր է ամենից,
Մենք դեռ ընկած չենք Աստծո երեսից:
Սիրելի՛ զավակ, հայ քրիստոնյա,
Աստված մեր ազգին պիտի ողորմի:
3. Հավատք ունենանք, Քրիստոս դավանենք,
Անձայն կուռքերը մեզանից վանենք,
Կենդանի Աստված մեզ հետ է, հայե՛ր,
Աստված մեր հանդեպ ունի անհուն սեր:
Սիրելի՛ զավակ, հայ քրիստոնյա,
Աստված մեր ազգին պիտի ողորմի:
4. Մենք փորձության մեջ հավատքներս պահենք,
Մեր պապերի պես Տիրոջ ծառայենք,
Քանի անգամ էլ որ հայը ընկնի,
Հիսուսը պիտի նրան վեր հանի:
Սիրելի՛ զավակ, հայ քրիստոնյա,
Աստված մեր ազգին պիտի ողորմի:
[end:song]
[start:song]
564
1. Քո ձեռքը շինեց ինձ, հաստատեց,
Բարի արա, Տե՛ր,
Քո ծառային, Քո ծառային`
Տված Խոսքիդ պես:
Բարի է Տերը, ողորմած,
Ազգից մինչև ազգ:
2. Թող իմ սիրտը անմեղ լինի,
Որ ես չամաչեմ:
Թող իմ սիրտը անմեղ լինի`
Խոսքիդ մեջ ապրեմ:
Բարի է Տերը, ողորմած,
Ազգից մինչև ազգ:
[end:song]
[start:song]
546
1. Հիանալի, հիանալի, Հիսուսն է հիանալի,
Հիսո՛ւս, հոգում ես Դու իմ կյանքի համար։
Տե՜ր Հիսուս, մեր Արարի՛չ,
Դու` հզոր Փրկիչ,
Քեզանով ենք մենք միշտ ապրում
Այս անհույս կյանքում։
2. Ճրագ՝ իմ ոտքերին, Լույս ես ճանապարհիս,
Հիսո՛ւս, հոգում ես Դու իմ կյանքի համար։
Տե՜ր Հիսուս, մեր Արարի՛չ,
Դու` հզոր Փրկիչ,
Քեզանով ենք մենք միշտ ապրում
Այս անհույս կյանքում։
3. Փառավոր, փառավոր, Հիսուսն է փառավոր,
Հիսո՛ւս, հոգում ես Դու իմ կյանքի համար։
Տե՜ր Հիսուս, մեր Արարի՛չ,
Դու` հզոր Փրկիչ,
Քեզանով ենք մենք միշտ ապրում
Այս անհույս կյանքում։
[end:song]
Երգերը
- 1 Red Book70 · Այնպես անուշ անուն չկա,
- 2
- 3 Red Book197 · Դու եկար այս աշխարհ
- 4
- 5
- 6