11.11.2025
11.11.25.docx
[start:song]
697
1. Մեծ ու զարմանալի են
Քո գործերը, Ամենակալ Տեր Աստված մեր,
Արդար ու ճշմարիտ են ուղիներդ,
Ամենակալ Տեր Աստված մեր:
Տե՛ր, ո՞վ չի վախենում Քեզնից,
Ո՞վ է, որ չի փառավորում Քեզ,
Քանի որ Դու ես միայն սուրբ, (2)
Միայն սուրբ: (3)
2. Բոլոր ազգերը պիտի գան
Քո առջևդ ու Քեզ պիտի երկրպագեն,
Քանի որ իրավունքներդ հայտնվեցին
Բոլոր ազգերին, Ո՛վ Թագավոր:
Տե՛ր, ո՞վ չի վախենում Քեզնից,
Ո՞վ է, որ չի փառավորում Քեզ,
Քանի որ Դու ես միայն սուրբ, (2)
Միայն սուրբ: (3)
[end:song]
[start:song]
531
1. Եկել եմ, հոգսերս վերցրո՜ւ,
Արտասվող աչքերս չորացրո՛ւ,
Ընկածիս Քո խաչին բարձրացրո՜ւ,
Մեռած եմ, նոր կյանքով ապրեցրո՛ւ։
Խոստումիդ համաձայն Քեզ եկա,
Սուրբ խաչիդ հովանու տակ մտա,
Ների՜ր ինձ, սիրի՜ր ինձ ու գթա՜,
Ընկածիս, մեռածիս
Ընկածիս, մեռածիս ողորմեա՜։
Առանց Քեզ, Տե՛ր Հիսուս,
Կյանք չկա։ (2)
2. Կենարար արյունդ ցողեցրո՜ւ,
Նորոգի՜ր հոգին իմ, ու լցրու,
Մեղքերս ինձանից հեռացրո՜ւ
Եվ ինձ Քո ներկայությամբ լեցրու։
Խոստումիդ համաձայն Քեզ եկա,
Սուրբ խաչիդ հովանու տակ մտա,
Ների՜ր ինձ, սիրի՜ր ինձ ու գթա՜,
Ընկածիս, մեռածիս
Ընկածիս, մեռածիս ողորմեա՜։
Առանց Քեզ, Տե՛ր Հիսուս,
Կյանք չկա։ (2)
[end:song]
[start:song]
410
Օ՜, ի՜նչ հրաշք մեծություն ես,
Ի՜նչ փառավոր օրհնություն ես,
Քեզի նայեմ, Քեզի հուսամ, իմ Հիսո՛ւս։
Ձայնդ վերցուր՝ Տերը օրհնե,
Ձայնդ վերցուր՝ Անոր օրհնե,
Ձայնդ վերցուր, իմ եղբայր և իմ քույր։ 2
Ե՛կ միասին Տերը պաշտենք,
Ե՛կ միասին Տերը գովենք,
Ե՛կ միասին մտնենք Անոր սրբարան։
Ձայնդ վերցուր՝ Տերը օրհնե,
Ձայնդ վերցուր՝ Անոր օրհնե,
Ձայնդ վերցուր, իմ եղբայր և իմ քույր։ 2
Օ՜, ի՜նչ հրաշք մեծություն ես,
Ի՜նչ փառավոր օրհնություն ես,
Քեզի նայեմ, Քեզի հուսամ, իմ Հիսո՛ւս։
Ձայնդ վերցուր՝ Տերը օրհնե,
Ձայնդ վերցուր՝ Անոր օրհնե,
Ձայնդ վերցուր, իմ եղբայր և իմ քույր։ 4
[end:song]
[start:song]
542
Եկեք միացեք մեր երգին,
Ալելուիաներ բարձրացնենք Տիրոջ։
Եկեք սաղմոսներով փառաբանենք Տերն,
Փառք Տիրոջ։
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ անունին,
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ հաղթությանն,
Փա˜ռք Հորը, Որդուն, Սուրբ Հոգուն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
Եկեք միասին աղոթենք,
Տերն էլ պիտի լինի մեր խմբի մեջ
Եվ տա մեզ շնորհներ ձրի, անհամար,
Փառք Տիրոջ։
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ անունին,
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ հաղթությանն,
Փա˜ռք Հորը, Որդուն, Սուրբ Հոգուն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
Եկեք երգենք ուրախությամբ.
Մենք ենք զավակները Թագավորի,
Ուստի` ժառանգորդներ Իր շնորհների,
Փառք Տիրոջ։
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ անունին,
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ հաղթությանն,
Փա˜ռք Հորը, Որդուն, Սուրբ Հոգուն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
[end:song]
[start:song:old]
621
1.Աշխարհի մարդիկ տեսեք Արքան է գալիս
Երկրի վրա լսվում է խոսքը Նրա
Աշխարհի մարդիկ տեսեք որ լույսն է գալիս
Ժամն է ահա գալիս է Նա մեզ տուն տանելու:
Կրկ. Եվ ժամը Նրա կտեսնի աշխարհն ամբողջ
Եվ գալը Նրա կտեսնի աշխարհն ամբողջ
Երկրի վրա ապրող ամեն մի մարդ
Պիտի տեսնի իր խոսքն ասի այո կամ ոչ
Այո կամ ոչ դժոխք թե դրախտ
Իսկ մենք ասում ենք այո ալելուիա
Այո ալելուիա, այո ալելուիա Արքային 2
2.Խավարի որդիք տեսեք Արքան է կանչում
Երկրի վրա լսվում է խոսքը Նրա
Խավարի մարդիկ տեսեք որ լույսն է գալիս
Ժամն է ահա գալիս է Նա մեզ տուն տանելու:
Կրկ. Եվ ժամը Նրա կտեսնի աշխարհն ամբողջ
Եվ գալը Նրա կտեսնի աշխարհն ամբողջ
Երկրի վրա ապրող ամեն մի մարդ
Պիտի տեսնի իր խոսքն ասի այո կամ ոչ
Այո կամ ոչ դժոխք թե դրախտ
Իսկ մենք ասում ենք այո ալելուիա
Այո ալելուիա, այո ալելուիա Արքային 2
[end:song:old]
[start:song]
269
1. Շուտով իմ Տերը՝ Հիսուս արքան,
Ամպերով երկնից դեպ երկիր կգա,
Կգա մեծ շուքով, կգա մեծ փառքով,
Երբ որ Հայր Աստված հրաման կտա։
Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը ամպերով կգա,
Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը շատ շուտով կգա։
2. Բազմած հրեղեն կառքին երկնային`
Պիտի երկիր գա՝ ի տես ամենքի,
Պիտի Նա ջոկի ցորենը հարդից,
Խոնարհ գառները՝ համառ այծերից։
Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը ամպերով կգա,
Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը շատ շուտով կգա։
3. Ուզում եմ լինեմ սուրբ հարսանիքին,
Գամ ու խառնվեմ ընտիր գառներին,
Չմնամ կարոտ Քո լուսե դեմքին,
Արժանի լինեմ Քո մեծ խնջույքին։
Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը ամպերով կգա,
Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը շատ շուտով կգա։
[end:song]
Երգերը
- 1 Red Book697 · Մեծ ու զարմանալի են
- 2 Red Book531 · Եկել եմ, հոգսերս վերցրո՜ւ,
- 3
- 4 Red Book542 · Եկե՛ք միացեք մեր երգին
- 5
- 6