13.11.2025
11.13.25.docx
[start:song]
289
1. Օ՜, իմ սուրբ Աստված,
Ես Քեզ եմ ձգտում,
Քանզի Քեզ մոտ եմ հանգիստ գտնում։
Միայն Քո գրկում
Ես ունեմ հանգիստ,
Հանգիստ է գտնում
Իմ խեղճ հոգին։
2. Գիտեմ, որ Քեզ մոտ
Կա ուրախություն,
Հավիտենական երջանկություն:
Միայն Քո գրկում
Ես ունեմ հանգիստ,
Հանգիստ է գտնում
Իմ խեղճ հոգին։
3. Ոչ ոք չի կարող
Ինձանից վերցնել
Այն կյանքը, որ Դու ես պարգևել։
Միայն Քո գրկում
Ես ունեմ հանգիստ,
Հանգիստ է գտնում
Իմ խեղճ հոգին։
4. Եվ վերջին օրը,
Երբ գաս երկնքից,
Հույս ունեմ՝ կտանես նաև ինձ:
Միայն Քո գրկում
Ես ունեմ հանգիստ,
Հանգիստ է գտնում
Իմ խեղճ հոգին։
[end:song]
[start:song]
890
1. Քո սրտի միջով հոսած
Արյունն է իմ սրտում խոսում:
Դու՝ սուրբերի Սուրբ Աստված,
Սքանչելի իմ Տեր Հիսուս:
Սուրբ է (3) պատվական արյունը Քո, ի՛մ Հիսուս:
Սուրբ է (2), սուրբ արյունն է իմ սրտում հոսում:
2. Օրհնյալ Սուրբ Հոգիդ այսօր
Սրտիս մեջ խորհուրդ է խոսում:
Ծով սիրո վտակները
Այսօր իմ մեջ են հոսում:
Սուրբ է (3) պատվական արյունը Քո, ի՛մ Հիսուս:
Սուրբ է (2), սուրբ արյունն է իմ սրտում հոսում:
[end:song]
[start:song]
600
1. Քո գահի առջև ահա կանգնել եմ,
Ուզում եմ բացել սրտիս գաղտնիքը:
Չեմ կարող նայել ես Քո երեսին,
Չէ՞ որ Դու գիտես ամեն ինչ, Տե՛ր իմ:
2. Երեսիդ լույսը ինձ կյանք է տալիս,
Կոտրած սրտիս, Տե՛ր, մեծ հույս է տալիս:
Ուզում եմ անվերջ փարվել Քեզ, ի՛մ Տեր,
Որ լինեմ հավերժ ներկայությանդ մեջ:
3. Ինչ էլ որ լինի, Քոնն եմ ես, գիտեմ,
Քո ձեռքերի մեջ ես ապահով եմ:
Երեսիդ լույսը կյանքի աղբյուր է,
Իմ կյանքի սկիզբը և վերջը Դու ես:
[end:song]
[start:song]
505
Աստծո բանակն է գնում՝
Հաղթելով աշխարհին,
Մենք երգում ենք ու ցնծում,
Որ մահը պարտվի:
Էմմանուէլ, Աստծո բանակն է սա,
Էմմանուէլ,մենք պաշտում ենք Նրան,
Էմմանուէլ, Նա է մեր Մեսիան,
Էմմանուէլ, (3) Աստված:
Սուրբ Հիսուսն է աշխարհ եկել,
Պաշտենք մենք Նրան,
Նա է մեր զորագլուխը,
Օրհնենք մենք Նրան:
Էմմանուէլ, Աստծո բանակն է սա,
Էմմանուէլ,մենք պաշտում ենք Նրան,
Էմմանուէլ, Նա է մեր Մեսիան,
Էմմանուէլ, (3) Աստված:
Հավատքի վահանն ունենք մենք,
Զինվել ենք ահա,
Երբեք չենք հուսահատվի մենք,
Տերն է մեր Արքան:
Էմմանուէլ, Աստծո բանակն է սա,
Էմմանուէլ,մենք պաշտում ենք Նրան,
Էմմանուէլ, Նա է մեր Մեսիան,
Էմմանուէլ, (3) Աստված:
Աստծո բանակն է գնում՝
Հաղթելով դժոխքին,
Եվ երգում ենք՝ ալելուիա,
Օվսաննա Գառին:
Էմմանուէլն է գնում առջևից
Էմմանուէլ, Հարուցյալ կենդանի
Էմմանուէլ, Որ հաղթեց աշխարհին
Էմմանուէլ, (3) Արքան:
[end:song]
[start:song]
175
1. Հաճախակի արի դու Գողգոթա՝
Այստեղից է կյանքիդ սկիզբը,
Նայիր Աստծո զոհին խաչի վրա՝
Քեզ համար է թափվում արյունը։
Անմեղ ձեռքերից արյունը հոսեց,
Աստծո Որդին այստեղ մահացավ,
Գողգոթայում երկնքից դուռ բացվեց,
Մարդկությունը փրկություն ստացավ։
2. Թող որ այս քո կյանքի արահետը
Հեռու չգնա այն հին խաչից,
Որ հոգիդ, ինչպես մանկական սիրտը,
Մաքուր լինի բոլոր մեղքերից:
Երջանկությունը հեռվում մի՛ փնտրիր,
Արի՛ այստեղ և դու կգտնես,
Խաչի մոտով անտարբեր մի՛ անցիր՝
Այստեղ Հիսուսով կյանք կգտնես։
3. Այստեղ են մարդիկ միշտ նայել հույսով,
Այստեղ են մեր երազանքները,
Այստեղ էր, որ Հիսուսն Իր արյունով
Կորստից ազատեց աշխարհը։
Թեկուզ մարդկության ողջ պատմությունը
Բազում դարերի մեջ մոռացվի,
Հիսուսի տարած մեծ հաղթությունը
Հավիտենությունն էլ չի ջնջի:
[end:song]
[start:song]
520
1. Ո՜վ Քրիստոս, լույս աշխարհի,
Դու մեր կյանք հավերժական,
Ստեղծիչը երկնի, երկրի,
Եվ մեր հույսը հանգստյան:
Երեսիդ լույսով քայլում ենք դեպ Քեզ՝
Գովաբանելով Քո վեհ շնորհքի համար,
Դու ես իմ Տերը, սրբություն սերը,
Դու ես իմ Փրկիչն ու Արարիչը:
2. Ո՜վ Աստված ողորմության,
Պարգևիչ Դու բարության,
Լսի՛ր այս իմ աղոթքը,
Թող տրվի Քեզ ողջ փառքը:
Երեսիդ լույսով քայլում ենք դեպ Քեզ՝
Գովաբանելով Քո վեհ շնորհքի համար,
Դու ես իմ Տերը, սրբություն սերը,
Դու ես իմ Փրկիչն ու Արարիչը:
[end:song]
Երգերը
- 1 Red Book289 · Օ՜, իմ սուրբ Աստված,
- 2 Red Book890 · Քո սրտի միջով հոսած
- 3
- 4 Red Book505 · Աստծո բանակն է գնում՝
- 5 Red Book175 · Հաճախակի արի դու Գողգոթա՝
- 6 Red Book520 · Ո՜վ Քրիստոս, լույս աշխարհի