16.11.2025

11.16.25.docx

document

[start:song:old]

518

1. Տերն է իմ լույսն ու փրկությունը

Ես ոչ ոքից չեմ վախենում

Տերն է իմ կյանքի ապավենը

Ես ոչ ոքից չեմ վախենում (2)

 

Ես ազատ եմ ես ազատ եմ

Ազատ եմ Հիսուսի զորավոր անունով

Ես ազատ եմ ես ազատ եմ

Ազատ եմ անեծքից մեղքից մահից: (2)

 

2. Թեև վրաս զորքի բանակ ելնի

Իմ սիրտը երբեք չի վախենա

Թեև թշնամին ինձ պաշարի

Դարձյալ ես վստահ պիտի լինեմ: (2)

 

Ես ազատ եմ ես ազատ եմ

Ազատ եմ Հիսուսի զորավոր անունով

Ես ազատ եմ ես ազատ եմ

Ազատ եմ անեծքից մեղքից մահից: (2)

[end:song:old]

[start:song:old]

319

1. Բարձրացնենք մեր ձեռքերը դեպի վերը

Եվ սրտանց դավանենք Հիսուսն է Տերը

Որովհետև արժան է Նա փառքի

Եվ երկրպագության։ 2

 

Դավանենք, Դավանենք Հիսուսն է Տերը

Դավանենք, Դավանենք Հիսուսին։

Յնծացեք, Յնծացեք, ով սուրբերը

Յնծացեք դուք հավիտենապես։ 2

 

2.Եթե ձեզ հարցնեն թե ով է Տերը

Համարձակ դավանեք Հիսուսն է Տերը

Որովհետև արժան է նա փառքի

Եվ երկրպագության։ 2

 

Դավանենք, Դավանենք Հիսուսն է Տերը

Դավանենք, Դավանենք Հիսուսին։

Յնծացեք, ցնծացեք, ով սուրբերը

Յնծացեք դուք հավիտենապես։ 2

[end:song:old]

[start:song:old]

14

Վստահ եմ` Տերս պիտ պատրաստե ճամփաս, (2)
Թե
ապրիմ ես կյանք մը սուրբ,
Սիրեմ ճշմարտություն,

Վստահ եմ`
Տերս պիտ պատրաստե ճամփաս։

 

Թող վրաս երևնա Փրկչիս գեղեցկություն,
Անոր սքանչելի սերն ու մաքրություն։

(Հոգի աստվածային, զտե՛ զիս լիովին,
Որ վրաս
երևնա Փրկչիս գեղեցկություն։ 2)

[end:song:old]

[start:song:old]

21

Ես համոզված եմ եվ հաստատ ուխտած
Տիրոջը ծառայեմ

Թողած եմ աշխարհ և իր հաճույքներ

Տիրոջը ծառայեմ

 

Պիտի երթամ ուր որ առաջնորդե
Գոհ եմ ինչով ինձ կկերակրե

Ես համոզված եմ
եվ հաստատ ուխտած
Տիրոջը ծառայեմ
2

[end:song:old]\n\n[start:song:old]

716

1. Տերն է իմ արքաների Արքան,

Իմ Աստված կարող է ամեն բան:

(Բարձրյալ է, հզոր է, տիրում է հավիտյան.

Տերն է իմ արքաների Արքան: 2)

2. Գահը Նրա փառքով է լի`

Գոհությամբ, փառաբանությամբ:

(Ես Նրա զավակն եմ, Նա է իմ Աստվածը

Ամենակարող Աստվածն է իմ: 2)

 

3. Տերն է մեր արքաների Արքան,

Մեր Աստված կարող է ամեն բան:

(Բարձրյալ է, հզոր է, տիրում է հավիտյան.

Տերն է մեր արքաների Արքան: 2)

 

4. Գահը Նրա փառքով է լի`

Գոհությամբ, փառաբանությամբ:

(Մենք Նրա զավակն ենք, Նա է մեր Աստվածը

Ամենակարող Աստվածն է մեր: 2)

[end:song:old]

[start:song]

5
1. Ով մեծ Աստված, երբ զննեմ այս աշխարհ,
Զոր ստեղծած ես
խոսքովդ Քու հզոր,
Երբ միտքս բերեմ
կյանքերն այս անհամար,
Զոր կպահես, կհոգաս ամեն օր։

Հայնժամ գոչեմ. «Փա՜ռք Քեզ,
Ամենիշխան,
Ի՜նչ մեծ ես Դու,

Ի՜նչ մեծ ես Դու»։
(2)

2. Երբ տեսնեմ ես Տեր Հիսուս երկրին վրա,
Զոր կերպարանք առած է ծառայի,

Երբ տեսնեմ
զԻնք՝ բարձրացած խաչին վրա,
Որ վերցնե մեղքն ամբողջ աշխարհի։

Հայնժամ գոչեմ.

«Փա՜ռք Քեզ, Ամենիշխան,
Ի՜նչ մեծ ես Դու,

Ի՜նչ մեծ ես Դու»։
(2)

3. Երբ, վերջապես, Տերն իջնե ամպերով,
Սուրբ հրեշտակաց
խումբերով փառավոր,
Երբ
իրեններն վեր առնե Նա Իր քով,
Երբ հայտնվի մեր Տերն` մեծ Թագավոր։

Հայնժամ գոչեմ.

«Փա՜ռք Քեզ, Ամենիշխան,
Ի՜նչ մեծ ես Դու,

Ի՜նչ մեծ ես Դու»։
(3)

[end:song]

 

 

 

[start:song]

568

1. Այս անլույս կյանքում հոգիս հանգիստ չէ,

Ես այստեղ պանդուխտ եմ և օտար,

Աշխարհի երգերն ինձ հարազատ չեն,

Մութ ճամփան միշտ խորթ է ինձ համար:

Բայց առանց Աստծո այս կյանքն ունայն է,

Եվ արևն անգամ՝ մի կեղծ պատրանք,

Աշխարհում խավար ու տառապանք է,

Երկնքում է գանձն ամենաթանկ: (2)

2. Ո՛վ Աստված, գիտես՝ հոգիս ծարավ է

Կենդանի ջրի Քո աղբյուրին,

Ես գիտեմ, որ սերը Քո անբավ է,

Ինձ համար Քեզ մոտ կա ավելին:

Դու գիտես, որ սիրտս Քեզ սպասում է,

Քո երկյուղն է միշտ իմ խորքերում,

Դու գալիս ու սիրտս լիացնում ես,

Աննման Քո փառքն է ինձ գերում: (2)

3. Արևի պես Դու գալիս փարվում ես,

Շողերով Քո կյանք ես - պարգևում,

Խնդությամբ նորից Դու - ինձ լցնում ես,

Ճանաչել տալիս Քո - սերն անհուն:

Ով Հիսու՛ս, ինձ թույլ տուր, որ փարվեմ Քեզ,

Արցունքներն իմ Քեզ են որոնում,

Ես գիտեմ՝ իմ սիրտը Դու տեսնում ես,

Մի խոսքից անգամ՝ ինձ - հասկանում:

Ես գիտեմ, որ Դու ընդմիշտ ինձ հետ ես,

Դու ես, Տե՛ր, օգնում ինձ - այս կյանքում,

Քո արյամբ իմ սիրտը - միշտ մաքրում ես,

(Ինձ պահում կանգուն ու հաստատուն: 3)

[end:song]

 

 

[start:song:old]

755

1. Դու ինձ հայտնել ես Քո սուրբ ճամփան
Քո Սերը մեծ ու անսահման

Ինձ
պարգևել է կյանք հավետ
Որ լինեմ միշտ Քեզ հետ


Ինձ արտոնել ես խորանիդ մեջ
Երկրպագել Քեզ անվերջ

Եվ Քո առջև գալ ու մնալ

Եվ գոհություն Քեզ տալ

Աստված բարի է և ողորմած է
Հավատարիմ ու Սուրբ

Իր խոսքը ինձ կյանքի հաց է

Շավիղներին իմ լույս (2)

2. Ով Տեր կօրհնեմ Քեզ, քանի դեռ կամ
Դու ինձ փրկել ես շատ անգամ

Առաջնորդել ես ինձ Քո տուն

Ու ինձ դարձրել տան սյուն
(2)

Աստված բարի է և ողորմած է
Հավատարիմ ու Սուրբ

Իր խոսքը ինձ կյանքի հաց է

Շավիղներին իմ լույս (2)

[end:song:old]

 

Ծառայության երգացանկ

Երգերը

7 երգ
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7