21.12.2025

12.21.25.docx

document

 

[start:song]

429
Տիրոջը նոր երգ երգենք,

Երգենք և օրհնենք

Սաղմոսներով, ցնծումով, շեփորի ձայնով։

(Թող, որ գոռան ծովերը լիությամբ անբավ։
Գետերը թող ծափ տան, ցնծան,

Քանզի Տերն եկավ։
2)
Ի՜նչ անուն աշխարհ եկավ,

Մեծ Խաղաղության Իշխան,

Կարեկից ողջ մարդկության՝ Հիսուս։
(2)

[end:song]

 

 

[start:song]

414
1. Մարգարեներն ասացին
Փրկչի գալստյան մասին,

Թե՝ շուտով աշխարհ կգա,

(Որ փրկի մարդկանց: 2)
Հիսուս պիտի կոչվի Նա,

Քրիստոս պիտի կոչվի Նա,

Ու կտանի Նա մարդկանց

Մահից դեպի կյանք։
(2)

 

Ուրախացե՛ք դուք, ո՛վ մարդիկ,
Հիսուսն է աշխարհ եկել,

Ուրախացե՛ք դուք, ո՛վ մարդիկ,

Մեզ համար Փրկիչ է ծնվել։
(2)

2. Լուսնկա մի գիշեր էր,
Երբ ծնվեց Լուսո Որդին,

Երկնքում աստղ փայլեց,

(Լույս փայլատակեց: 2)
Հայտնվեց հրեշտակը

Մի քանի հովիվների.

«Ավետիս եմ բերում Ձեզ՝

Հիսուսն է ծնվել»։
(2)

 

Ուրախացե՛ք դուք, ո՛վ մարդիկ,
Հիսուսն է աշխարհ եկել,

Ուրախացե՛ք դուք, ո՛վ մարդիկ,

Մեզ համար Փրկիչ է ծնվել։
(2)

3. Աստված մեզ այնպես սիրեց,
Որ Իր Որդուն ուղարկեց՝

Որ ազատի մեզ մեղքից,

(Ու փրկի մահից: 2)
Դե, հիմա եկե՛ք, մարդի՛կ,

Ցնծացեք, Աստծո որդիք,

Փառաբանենք մեր Աստծուն՝

Փրկիչ է ծնվել
(2)։

 

Ուրախացե՛ք դուք, ո՛վ մարդիկ,
Հիսուսն է աշխարհ եկել,

Ուրախացե՛ք դուք, ո՛վ մարդիկ,

Մեզ համար Փրկիչ է ծնվել։
(2)

 

[end:song]

[start:song:old]

715

1․Մտել եմ Սրբությանդ Սրբոցը,

Մտել եմ Քո Գառան արյունով:

Եկել եմ ստանալու Հոգուդ բոցը,

Եկել եմ լցվելու Քո փառքով: (2)

 

Հայր, սիրում եմ Քեզ,

Պաշտում եմ Քեզ: (2)

Քո անունը Սուրբ է,

Սուրբ ես, Տեր: (2)

 

2․Դարձել եմ ուխտիդ տապանակը`

Ցողված Քո Որդու արյունով:

Պանդուխտ էի, դարձել եմ զավակդ,

Սրբացել, զորացել Քո սիրով: (2)

 

Հայր, սիրում եմ Քեզ,

Պաշտում եմ Քեզ: (2)

 

Քո անունը Սուրբ է,

Սուրբ ես, Տեր: (2)

[end:song:old]

[start:song]

448

Հիսո՛ւս, Քեզ բարձրացնում եմ,
Հիսո՛ւս, երկրպագում եմ Քեզ,

Ո՜վ մեր Տեր, ո՜վ մեր Թագավոր,

Միայն Դու արժանի ես գերազանց փառքի։
(2)

 

Օրհնյալ է ներկայությունդ,
Սիրուն և անուշահոտ,

Սրտանց, ո՜վ Տեր, երգում եմ,

Թե` միայն Դու արժանի ես օրհնության։
(2)

Հավերժական Թագավորին (2)
Որ անեղծ, աներևույթ է,

Միմիայն Տեր Աստծուն

Երգենք փառք ու պատիվ
(3)
Հավիտյանս հավիտենից։ Ամեն։

[end:song]

[start:song]

560

Դու այստեղ ես, Հիսո՛ւս,
Քո գահը՝ փառաբանության մեջ,

Մենք խոնարհվում ենք Քո առջև,

Որպեսզի Քեզ փառաբանենք։
(2)

Հիսո՛ւս, սիրում ենք Քեզ
Եվ փառաբանում ենք Քեզ,

Քո գահի առջև կանգնած՝

Մեծարում ենք Քեզ։
(2)

 

Դու այստեղ ես, Հիսո՛ւս,
Քո գահը՝ փառաբանության մեջ,

Մենք խոնարհվում ենք Քո առջև,

Որպեսզի Քեզ փառաբանենք։

Հիսո՛ւս, սիրում ենք Քեզ
Եվ փառաբանում ենք Քեզ,

Քո գահի առջև կանգնած՝

Մեծարում ենք Քեզ։
(2)

 

[end:song]

[start:song]

391
1. Երկնային տաճարը մտնենք
Գոհունակ սրտով,

Փառաբանենք օրհնյալ Տիրոջ։

Տանք փառքը, պատիվը
Եվ փառաբանությունը,

Ո՜վ Հիսուս, աննման ես Դու։

2. Գողգոթայում մեր մեղքերով
Խաչը Դու ելար,

Քո արյունով մեզ մաքրեցիր։

 

Տանք փառքը, պատիվը
Եվ փառաբանությունը,

Ո՜վ Հիսուս, աննման ես Դու։

3. Քոնն է փառքն ու գոհությունը,
Տեր Հիսուս Փրկի՛չ,

Պաշտում ենք Քեզ, մեր Արարիչ։

 

Տանք փառքը, պատիվը
Եվ փառաբանությունը,

Ո՜վ Հիսուս, աննման ես Դու։

[end:song]

[start:song]

200
Ծնվեցիր գոմում, մանուկ Հիսուս իմ,

Մոգերը եկան երկրպագության:
(2)
Հիմա իմ հերթն է, ծնվի՛ր իմ սրտում,

Ծնվի՛ր իմ սրտում, մանուկ Հիսուս իմ:
(2)

Կու-ույս Մարիամը խա-անձարուրով
Քե-եզ փաթաթեց մսուրում դրեց:
(2)
Հիմա իմ հերթն է, թող Քեզ փաթաթեմ,

Իմ սրտում դնեմ, մանուկ Հիսուս իմ:
(2)

[Ջութակ]

Հիմա իմ հերթն է, թող Քեզ փաթաթեմ,
Իմ սրտում դնեմ, մանուկ Հիսուս իմ:

[end:song]

[start:song]

637

1.Հրեշտակներն ավետեցին
Փրկչի ծննդյան մասին,

Եվ լեռները համաձայն

Արձագանք տվին երկրին:

Փառաբանենք ամենազոր Աստծուն: (2)

2. Հովիվներ, սա ի՞նչ տոն է,
Ինչո՞ւ եք ուրախ երգում,

Ի՞նչ մեծ լույս եք դուք տեսել,

Ի՞նչ ուրախ լուր եք լսել:

Փառաբանենք ամենազոր Աստծուն: (2)

3.Եկե՛ք Բեթլեհեմ, տեսե՛ք
Նորածին Թագավորին,

Ում ծնունդն են ավետում

Հրեշտակները երկնքում:

 

Փառաբանենք ամենազոր Աստծուն: (2)

[end:song]

 

Ծառայության երգացանկ

Երգերը

8 երգ
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8