22.11.2020
11.22.20.docx
11.22.2020
370
1.Շնորհակալ ենք, Տեր Հիսուս,
Որ սիրում ես բոլորին,
Ներում ես մեղավորին,
Մեր խաչյալ Հիսուս Փրկիչ:
Մենք միշտ Քեզ ենք պարտական,
Քո արյունով մաքրվեցինք,
Առաջնորդիր մեզ Քո լույսով,
Հավատում ենք Քեզ սրտով։
Քեզ միշտ փառք ենք տալիս,
Երկնային Տեր, Սուրբ Հիսուս,(2)
Օրհնյալ ես Դու, մեր Տեր,
Դու՝ հույս, հավատ և սեր։(2)
2.Սպասում ենք Քեզ կարոտով,
Շուտ արի Քո Հոր փառքով,
Լցված ենք մենք Սուրբ Հոգով,
Կանչում ենք մեր աղոթքով։
702
1. Սիրում եմ քեզ տեր Հիսուս
Ամբողջ հոգով էությամբ
Անվանում եմ Քեզ իմ Տեր
Հոգիների սիրահար։
Սիրում եմ Քեզ Հիսուս
Ընծայելով կյանքը իմ
Սիրում եմ Քեզ իմ Տեր
Ամբողջ հոգով էությամբ։
2. Վկայում եմ բոլորին
Սեր է Նրա անունը
Ավետում եմ բոլորին
Կյանք է Տիրոջ անունը
Սեր ես Դու Հիսուս
Սեր է Քո անունը
Կյանք ես Դու իմ Հիսուս
Կյանք է հենց Քս անունը
322
Գալիս եմ Քեզ մոտ փառաբանությամբ
Հրաշքները Քո հզոր են,
Եվ մեծ է սերը Քո։(2)
Ինչ մեծ ես Դու,
Սքանչելի ես և Հզոր,
Եվ չկա մեկը Քեզ պես, Հիսուս․
Եվ չկա մեկը Քեզ պես։
394
Փառք ենք մենք տալիս Քեզ
Գոհանում ենք
Բարձրացնում ենք մեր ձեռքերը
Մեծարում ենք միայն Քեզ։2
Ինչ մեծ ես Դու
Հրաշքներ ես կատարում
Չկա մեկը քեզ նման Հիսուս
Ամբողջ այս աշխարհում։
503
Իմ Աստված որքան եմ Քեզ փափագում
Սրտիս երգը Քեզ եմ նվիրում
Մեծարվիր հավիտյան
Արժան ես Դու միայն
Երկրպագում եմ Քեզ իմ Արքա: 2
Արժան ես, արժան ես
Արժան ես Դու միայն
Երկրպագության: 2
662
Գոհութուն Աստծո բոլոր սրտով
Քո սքանչելիքները պիտի պատմեմ
Անունդ պիտի երգեմ Գոհություն Աստծո
Բոլոր սրտով քեզնով ուրախ պիտի լինեմ
Ու ցնծամ, Ալելույա
323
1.Դու այստեղ ես, Հիսուս,
Քո գահը փառաբանության մեջ,
Ես խոնարհվում եմ Քո առջև
Որպեսզի Քեզ փառաբանեմ։
Հիսուս սիրում եմ Քեզ
Եվ փառամանում եմ Քեզ,
Քո գահիդ առջև կանգնած՝
Մեծարում եմ Քեզ։
194
Սաղմոս 118:1-7
1. Գոհացէք Տէրից, որ բարի է,
Յաւիտեան է ողորմութիւնը:
Նեղութեանս միջից
Տէրոջը կանչեցի,
Տէրը լսեց ինձ և
Լայնարձակ տեղ հանեց: (3)
2. Իսրայէլը թող որ ըսե`
Յաւիտեան է ողորմութիւնը:
3. Ահարոնի տունը թող ըսե`
Յաւիտեան է ողորմութիւնը:
4. Տէրից վախեցողներն ըսեն`
Յաւիտեան է ողորմութիւնը:
5. Տէրն ինձ հետ է, չեմ վախենա,
Մարդը ինծի ի՞նչ կընե:
632
1 Իմ սիրտը պատրաստ է ով Սուրբ Աստված
Երգել ու սաղմոսել Քեզ Տերերի-Տեր
Մոր զորությունը Դու եղիր ազգից մինչև ազգ
Ճամփաները մեր ուղղիր ով մեր սիրող հայր
Որ քեզ ունենամ իմ սրտում
Աղբ եմ համարում ամեն բան
Որ քեզ մոտ հասնեմ ես վերջում
Անձս կիրքերով խաչն եմ հանում։2
2.Թեև փոթորիկներ մթագնեն ճամփաս
Աջ և ձախ կողմերս տեսնել չկարամ
Ետեվես պիտի լսեմ ես մի ձայն սիրուն
Ճիշտ ճամփան այս է որդիս, սրանով գնա։
Դու հավատարիմ ես ով Աստվա
Քեզ հուսացողն միշտ ուրախ է
Հազարներն թեկուզ և ընկնեն
Բայց արդարները կկամգնեն։2
3.Երբ ես քեզ մստեցա հագով ու սրտով
Քաղցրությունդ ըզգացի Քեզ ճաշակելով
Էլ ոչ մահ և ոչ կյանք չեմ կարող զատել
Քեզանից ինձ ով իմ Տեր, չեն կարող խլել
Քո խոսքը լցրու Տեր իմ սրտում
Որ չմեղանչեմ ոչ մի բանում
Որ իմ ներսից բխեն կենդանի
Կենդանի ջրերը սուրբ կյանքի։2
Երգերը
Այս ծառայության համար երգերի նշումներ չկան: