25.11.2021

11.25.21.docx

document

514

Հայր մեր ահա ժողովուրդըդ

Կանգնած Քո առջև ցնծությամբ

Հայր մեր ստացանք փրկությունդ

Հիսուս Քրիստոսի Սուրբ Արյամբ:

 

Տուր մեզ Քո զորությունդ

Լեցրու մեզ Քո Սուրբ Հոգով

Դու ես օրհնության աղբյուրը

Ազատ ենք Որդուդ անունով:

 

Եկեք լցվենք բանակը մեծացնենք

Իր փառքը հռչակենք Հիսուսը մեծարենք

Ըսպառազինվենք փողերը հնչեցնենք

Եվ փառաբանենք իր Սուրբ Հոգով:

 

 

 

 

Դու ես փառաց թագավորը

Փնտրում ենք երեսը Քո

Դու ես Հիսուս զորապետը

Արձակիր Քո հրամանդ:

 

Ով պատրաստ է հոգիով

Նա հավատում է սրտով

Ով ըստանա զորությունդ

Նա ով կտիրե սիրովդ

 

346

1. Եկեք Տերը գովենք
Ու Նրան փառաբանենք,

Հիսուսի անունը

Մեր հայ ազգին վկայենք։

Եկեք Տերը գովենք
Ու Նրան միշտ մեծարենք,

Հիսուսի գործերը

Բոլոր ազգերին պատմենք։

 


     Օ՜, ի՜նչ հիանալի

     Տեր ունենք մենք,

     Որ կարող է մեզ

     Փրկել ու ազատել։


2. Եկե՛ք մեր երգերով

Նրան օրհնենք ու գովենք

Ու մեր ամբողջ կյանքով

Տեր Հիսուսին փառք բերենք:

Եկե՛ք միասնաբար

Սուրբ Հոգով ջերմ աղոթենք,

Հիսուսի գալստյանն

Սպասելով՝ պատրաստվենք։


3. Ահա Նա գալիս է,

Մեր աչքերը բարձրացնենք,

Հիսուսի հետ մեկտեղ

Երկնի փառքերը մտնենք։

Քանզի Նա է միայն

Արժանի առնելու փառք

Եվ պատիվ, զորություն

Հիմա և միշտ, հավիտյան։

 

 

370

1.Շնորհակալ ենք, Տեր Հիսուս,

Որ սիրում ես բոլորին,

Ներում ես մեղավորին,

Մեր խաչյալ Հիսուս Փրկիչ:

 

Մենք միշտ Քեզ ենք պարտական,

Քո արյունով մաքրվեցանք,

Առաջնորդիր մեզ Քո լույսով,

Հավատում ենք Քեզ սրտով։

 

Քեզ միշտ փառք ենք տալիս,

Երկնային Տեր, Սուրբ Հիսուս,(2)

Օրհնյալ ես Դու, մեր Տեր,

Դու՝ հույս, հավատ և սեր։(2)

 

2.Սպասում ենք Քեզ կարոտով,

Շուտ արի Քո Հոր փառքով,

Լցված ենք մենք Սուրբ Հոգով,

Կանչում ենք մեր աղոթքով։

 

Մենք միշտ Քեզ ենք պարտական,

Քո արյունով մաքրվեցանք,

Առաջնորդիր մեզ Քո լույսով,

Հավատում ենք Քեզ սրտով։

 

Քեզ միշտ փառք ենք տալիս,

Երկնային Տեր, Սուրբ Հիսուս,(2)

Օրհնյալ ես Դու, մեր Տեր,

Դու՝ հույս, հավատ և սեր։(2)

 

 

 

 

372

1. Հիսո՛ւս, սիրում ենք Քեզ,
Քեզ ենք գոհություն տալիս,

Միայն Դու ես արժանի

Երկրպագության, մեր Տեր։

       Հիսո՛ւս, փառքի ես արժանի,

       Գահին նստած

       Մեծ Աստված հավիտյան։

       
Ձան բարձրացնում,
       Մեծարում ենք անունը միշտ Քո,

       Արքաների Արքա, Էմմանուէլ։


1. Ես սիրում եմ քեզ սիրով Հիսուսի, (2)

Ես սիրում եմ քեզ սիրով,

Երկնային անմար սիրով,

Ես սիրում եմ քեզ սիրով Հիսուսի։


2. Ես սիրում եմ քեզ սիրով Հիսուսի, (2)

Աչքերիդ մեջ տեսնում եմ

Սերը աստվածային,

Ես սիրում եմ քեզ սիրով Հիսուսի։

 

557

      ՆԵԵՏ 64 

1. Օրհնյալ ես Դու, Թագավոր,
Օրհնյալ ես ու փառավոր,
Օրհնյալ ես Դու, մեր Տեր,
Հիսուսի համար։

       
Հիմա թող թույլերը զորանան,
       
Ընկածները բարձրանան`
       
Շնորհիվ Տիրոջ փառավոր հաղթության:

2.
Փառք տանք գոհունակ սրտով,
Փառք տանք Աստծո անվան,
Փառք տանք Իր Որդու համար՝
Հիսուս Քրիստոսի։

       
Հիմա տկարներն են զորացած,
       
Ընկածներն են բարձրացած,
       Տիրոջ
շնորհքն է հայտնված մեզ համար:
       
Փառք տանք:

 

627

Գոհություն Աստծո բոլոր սրտով,
Քո
սքանչելիքները պիտի պատմեմ,
Անունդ պիտի երգեմ:
Գոհություն Աստծո բոլոր սրտով,
Քեզնով ուրախ պիտի լինեմ ու ցնծամ,
Ալելուիա՜:

Ալելուիա՜, (6)
Սուրբ
հրեշտակների խմբերի հետ
Փառաբանում ենք Հիսուսին:
Ալելուիա՜: (4)

 

 

3

Հաճախ ինձ համար պահեր կան դժվար, 

Հոգսեր ու խավար, դավեր նենգ ու չար, 

Թախիծ ու կարոտ, երբ լույսն է աղոտ, 

Գտել եմ սակայն ես ելքն ու ճամփան։

 

Բայց այս անգամ ես պիտի գոհանամ,

Պիտի գոհանամ ու փառք տամ ես Նրան, 

Բարի է Աստված Նրան ես կհուսամ,

Բայց այս անգամ ես պիտի գոհանամ։

 

Հաճախ ամենուր ջանքեր են իզուր, 

Չկա ոչ մի հետք, թե ինչ է մեզ պետք։

Ճամփան է շատ նեղ, սակայն կա մի տեղ։

Ուր որ ես գիտեմ, թե ինչ պիտ անեմ։ 

 

194

        Սաղմոս 118:1-7

1. Գոհացէք Տէրից, որ բարի է,
Յաւիտեան է ողորմութիւնը:

     
Նեղութեանս միջից
     
Տէրոջը կանչեցի,
     
Տէրը լսեց ինձ և
     
Լայնարձակ տեղ հանեց: (3)

2.
Իսրայէլը թող որ ըսե`
Յաւիտեան է ողորմութիւնը:

3.
Ահարոնի տունը թող ըսե`
Յաւիտեան է ողորմութիւնը:

4.
Տէրից վախեցողներն ըսեն`
Յաւիտեան է ողորմութիւնը:

5. Տէրն ինձ հետ է, չեմ վախենա,
Մարդը ինծի ի՞նչ կընե:

 

 

188

      ЕГВ 120

1. Գոհանում եմ, Տե՜ր իմ, (2)
Նազովրեցի Հիսուսի համար,
Որ մեր
սիրույն եկավ աշխարհ։

2.Գոհանում եմ, Տե՜ր
իմ, (2)
Խաչի մեծ
տառապանքի համար,
Մեր
փոխարեն չարչարվեցար։


3.
Գոհանում եմ, Տե՜ր իմ, (2)
Որ
բժշկեցիր ու փրկեցիր
Եվ մեր
մեղքերը ներեցիր։

4.
Գոհանում եմ, Տե՜ր իմ, (2)
Որ
թույլ ես տալիս փորձություններ,
Սովորեցնում ես խոնարհվել։

5.
Գոհանում եմ, Տե՜ր իմ, (2)
Հավիտենական կյանքի համար,
Որ
խոստացել ես մեզ, ո՛վ Հայր։

 

 

 

 

 

282

        ЕГВ  454
1. Սրտանց գոհություն զորության Աստծուն,

Աչքաթող չարեց ապերախտ մարդուն,

Աշխարհ ուղարկեց Իր միակ Որդուն,

Սրտանց գոհություն մեր սիրո Աստծուն։


     Սրտանց գոհություն մեր Տեր Հիսուսին,

     Որ սարն էր ելնում խաչը Իր ուսին,

     Այդ մեր մեղքերն էր տանում Իր ուսին,

     Սրտանց գոհություն մեր կյանքի Հույսին։

2. Սրտանց գոհություն Աստծո Որդուն,
Որ անչափ սիրեց մեղավոր մարդուն,

Մեղավոր էինք, գտանք թողություն,

Սրտանց գոհություն, մեր Կյանք, Սրբություն։


3. Սրտանց գոհություն Աստծո Որդուն,

Կյանքն Իրենով է, կտա թողություն,

Կենդանի ջուր է ծարավ սրտերին,
Սրտանց գոհություն խաչյալ Հիսուսին:

 

 

Ծառայության երգացանկ

Երգերը

0 երգ

Այս ծառայության համար երգերի նշումներ չկան: