Խաչելություն.docx

document

[start:song]

13

1. Տե՜ր, ողորմեա՛, (2)

Տե՜ր, ողորմեա՛, (2

[end:song]

[start:song]

576

1. Մարդկանց մենք տեսանք Գողգոթայում,
Հոծ բազմություն կար այդ վայրում,
Այլայլված դեմքեր... շփոթված մարդիկ
Իրար էին ասում.

Տեսե՛ք խաչի վրայի Աստծո Գառին՝
Ինչպե՜ս է Նա գամվել փայտե խաչին,
Ինչպե՜ս է Նա նայում այս աշխարհին,
Տանջված դեմքից կաթում է միշտ բարին: (2)

Ասմունք

 

2. Նայենք մենք հիմա միայն Գողգոթա,
Որտեղ ճշմարիտ Փրկչիս գտա,
Բազմության միջից միակ հարազատ
Դեմքը ես տեսա:

 

Տեսե՛ք խաչի վրայի Աստծո Գառին՝
Ինչպե՜ս է Նա գամվել փայտե խաչին,
Ինչպե՜ս է Նա նայում այս աշխարհին,
Տանջված դեմքից կաթում է միշտ բարին: (2)

[end:song]

[start:song]

454
1. Ո՜վ Տեր Հիսուս, խաչվեցիր
Եվ մեզ ազատություն տվեցիր (2):

Տե՜ր իմ, ես ինչպե՞ս մոռանամ

Կրածդ չարչարանքը,
Տե՜ր իմ, ես ինչպե՞ս մոռանամ

Թափածդ արցունքները,
Տե՜ր իմ, ես ինչպե՞ս մոռանամ Քեզ` խաչի վրա:

 

Տե՜ր իմ, ես ինչպե՞ս մոռանամ

Տե՜ր իմ, ես ինչպե՞ս մոռանամ

Կրածդ չարչարանքը,
Տե՜ր իմ, ես ինչպե՞ս մոռանամ

Թափածդ արցունքները,
Տե՜ր իմ, ես ինչպե՞ս մոռանամ Քեզ` խաչի վրա:

 

2. Ո՜վ Տեր Հիսուս, խաչվեցիր
Եվ մեր ցավերը կրեցիր (2):

 

Տե՜ր իմ, ես ինչպե՞ս մոռանամ

Կրածդ չարչարանքը,
Տե՜ր իմ, ես ինչպե՞ս մոռանամ

Թափածդ արցունքները,
Տե՜ր իմ, ես ինչպե՞ս մոռանամ Քեզ` խաչի վրա:

 

Տե՜ր իմ, ես ինչպե՞ս մոռանամ

Տե՜ր իմ, ես ինչպե՞ս մոռանամ

Կրածդ չարչարանքը,
Տե՜ր իմ, ես ինչպե՞ս մոռանամ

Թափածդ արցունքները,
Տե՜ր իմ, ես ինչպե՞ս մոռանամ Քեզ` խաչի վրա:_ 3

[end:song]

 

[start:song]

575

Խաչը ուսին գնում էր Նա Գողգոթա

Եվ անընդհատ երկինք էր նայում,

Բայց մի խոսք կրկնում էր նա սրտին քո

«Որդիս, քեզ համար եմ ես խաչվում»: (2)

 

Մեխի և մուրճի ձայնը դեռ լսվում է ,

Մարդիկ դեռ գոչում են՝ խաչել նրան,

Բայց Սուրբ արյունը հոսում է հենց քեզ համար,

Որ դու ապրես, ապրես դու հավիտյան։ (2)

[end:song]

[start:song]

514

1. Ո՞վ ունեմ երկնքի մեջ,
Երկրի վրա Քեզնից բացի մեկը չկա:
Քեզ մոտենալն ինձ բարի եղավ,
Հոգուս հարազատ ընկեր գտա,
Հիսուս թանկագին:
Եվ երբ նայում եմ Գողգոթա տանող ճամփին,
Տեսնում եմ ոտնահետքերը Քո

     Եվ սեր` գամված խաչի վրա,
     Սեր, որ երբեք չի վերջանա:
     Քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր,
     Քո խոցված ձեռքերից, Հիսո՛ւս, բխում է սեր: 2

2. Այցելում ես լռության մեջ,
Սիրով բացում ես փակ դռներ, բժշկում ես:
Քո հայացքից սեր է կաթում,
Ու ես հալվում եմ մոմի պես,
Գրկումդ անէանում

 

Եվ երբ նայում եմ Գողգոթա տանող ճամփին,
Տեսնում եմ ոտնահետքերը Քո

     Եվ սեր` գամված խաչի վրա,
     Սեր, որ երբեք չի վերջանա:
     Քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր,
     Քո խոցված ձեռքերից, Հիսո՛ւս, բխում է սեր: 2


3. Քո հայրական ջերմ համբույրը
Շշնջում է ամեն անգամ` Իմն ես, որդի՛ս:
Ափումս դնում ես սիրո կրակ,
Իսկ մյուս ձեռքումս` յուղի սրվակ,
Մեկանում ենք մենք 

 

Եվ երբ նայում եմ Գողգոթա տանող ճամփին,
Տեսնում եմ ոտնահետքերը Քո

     Եվ սեր` գամված խաչի վրա,
     Սեր, որ երբեք չի վերջանա:
     Քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր,
     Քո խոցված ձեռքերից, Հիսո՛ւս, բխում է սեր: 2
...Ու ես խորհում եմ`
     Ով ունեմ երկնքի մեջ,
     Երկրի վրա Քեզնից բացի մեկը չկա:

[end:song]

[start:song]

556

1. Մեկը կար, որ հոժար էր
Իմ տեղը մեռնելու,
Հոժար էր Իր ուսի վրա
Բիրտ խաչը առնելու. (2)

Որ ապրի իմ հոգին անարժան,
Որ գտնեմ ներում Իր սուրբ արյամբ։ (2)

     Խաչի վրա գամված է Նա, (2)
     Օ՜, ի՜նչ մեծ, հիանալի փրկություն:
     Խաչի վրա գամված է Նա։

2. Նա հեզ էր, համբերում էր
Սիրով Իր երկնային:
Հիմա մութը անցել է,

Գրկում եմ Հիսուսին. (2)

Որ ապրի իմ հոգին անարժան,
Որ գտնեմ ներում Իր սուրբ արյամբ։ (2)

     Խաչի վրա գամված է Նա, (2)
     Օ՜, ի՜նչ մեծ, հիանալի փրկություն:
     Խաչի վրա գամված է Նա։

3. Նա մեռավ հենց ինձ համար՝
Թափեց իր Սուրբ Արյուն,
Որ նայեմ ես իր խաչին,
Ստանամ փրկություն. (2)

Որ ապրի իմ հոգին անարժան,
Որ գտնեմ ներում Իր սուրբ արյամբ։ (2)

 

     Իր խաչով հաղթեց մահին, (2)
     Օ՜, ի՜նչ մեծ, հիանալի փրկություն`
     Իր խաչով հաղթեց մահին:

[end:song]

 

[start:song]

677

1. Ծնկի եկած Գեթսեմանի պարտեզում`
Տեր Հիսուսը Հայր Աստծուն էր աղոթում,

Խոնարհությամբ Հոր կամքին էր հանձնվում,

Ինչպես արյուն` քրտինքն էր դեմքից թափվում:

Հոգին մահվան չափ տրտմած էր,
Աղերսում էր տագնապով.
Հա՜յր, հեռացրո՛ւ այս բաժակը,
Բայց թող լինի Քո կամքը:

2. Գողգոթայում խաչի վրա գամված էր Նա,
Մեր մեղքերի պատիժն էր կրում Իր վրա,
Խոցված կողից արյուն ու ջուր էր հոսում,
Մեր մեղքերին թողություն էր շնորհում:
    Սեր էր բխում լույս հայացքից,
    Խնդրում էր, բարեխոսում.
    - Հա՜յր, ների՛ր, որ չեն հասկանում,
    Չգիտեն` ինչ են անում:

[end:song]

[start:song:old]

648

Գողգոթայի ճանապարհին

Մեկին տեսա խաչը ուսին

Ես նայեցի իր աչքերին

Սիրուց վառված մեռնող սրտին

 

Եվ հասկացա, որ Նա խաչվեց

Եվ արյունը Նա թափեց ինձ համար

Հիմա կանգնած գահիդ առջև

Երգում եմ սուրբ ես սուրբ

 

Եվ հասկացա, որ Նա խաչվեց

Եվ արյունը Նա թափեց ինձ համար

Հիմա կանգնած գահիդ առջև

Երգում եմ սուրբ ես սուրբ իմ Տեր

 

Գողգոթայի խաչին գամված

Նրան տեսա վերքը սրտին

Աչքս դեպավ երկինք ուղղած

Ներում խնդրող իր հայացքին

 

Եվ հասկացա, որ Նա խաչվեց

Եվ արյունը Նա թափեց ինձ համար

Հիմա կանգնած գահիդ առջև

Երգում եմ սուրբ ես սուրբ

 

Եվ հասկացա, որ Նա խաչվեց

Եվ արյունը Նա թափեց ինձ համար

Հիմա կանգնած գահիդ առջև

Երգում եմ սուրբ ես սուրբ իմ Տեր

[end:song:old]

[start:song]

671

Սուրբ արյունը դեռ հոսում է Գողգոթայի խաչից,

Սուրբ արյունը այսօր էլ մեզ սրբում է մեղքերից,

Սուրբ արյունը արդարացնում է

մեղավորներին,

Սուրբ արյունը փրկում է ամեն հավատացողին:

 

Օ՜, ինչ մեծ գին Հիսուս վճարեց, փրկեց իմ հոգին,

Այդ սուրբ արյամբ

Դարձել եմ ես Բարձրյալ Աստծո զավակ.

Դե, մոտեցի՛ր,

Հեռվում կանգնած այդպես դու մի՛ մնա,

Խաչի առջև բացիր սիրտդ, այդպես լուռ մի՛ մնա:

 

Հիսուս խաչվեց, դու մոտեցի՛ր,

Փարվի՛ր սուրբ ոտքերին,

Նա չի մերժի, քեզ կընդունի և

Իր գրկում հանգիստ կպարգևի:

Գողգոթայի խաչով այսօր փրկություն կստանաս,

Լոկ հավատա՛, լոկ ընդունի՛ր,

Սպասում է քեզ, այս կանչը մի՛ մերժիր:

 

Նրան հանձնի՛ր հոգիդ ճնշող մեղքի ծանր բեռը,

Մի՛ ուշացիր, քանի դեռ բաց է երկնքի դուռը:

Աստծո սերը այսօր ընդունում է մեղավորին,

Բա՛ց շուրթերդ և շշնջա. «Տե՜ր Հիսուս, ների՛ր ինձ»:

 

Սուրբ արյունը խոսում է Աստծո մեծ սիրո մասին,

Սուրբ արյան մեջ

Տեսնում ենք շնորհներն Աստծո փառքի,

Սուրբ արյունը դեռ հոսում է Գողգոթայի խաչից,

Սուրբ արյունը այսօր փրկում է քեզ քո մեղքերից:

 

Հիսուս խաչվեց,

Դու մոտեցի՛ր, փարվի՛ր սուրբ ոտքերին,

Նա չի մերժի, քեզ կընդունի

Եվ Իր գրկում հանգիստ կպարգևի:

Գողգոթայի խաչով այսօր փրկություն կստանաս,

Լոկ հավատա՛, լոկ ընդունի՛ր,

Սպասում է քեզ, այս կանչը մի՛ մերժիր: (3)

[end:song]

 

Ծառայության երգացանկ

Երգերը

9 երգ
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9