Պենտեկոստե 2022.docx
407
1.Վաղուց էիր, Հիսուս, ինձ ընտրել
Եվ խաչին ինձ համար գամվել,
Սուրբ Հոգովդ ինձ պահապանել,
Մեռած հոգիս դեպ քեզ ուղղել:(2)
Բաց են դռները սրտիս,
Այցելիր, այցելիր, Սուրբ Հոգի:
Վառիր Հոգուդ կրակով,
Այցելիր, այցելիր, Սուրբ Հոգի:
Ճերմակաթույր աղավնի,
Այցելիր, այցելիր, Սուրբ Հոգի:
Մեղմ ու խաղաղ ջերմ քամի,
Այցելիր, այցելիր, Սուրբ Հոգի:
2.Եկեք միաբան մենք ապրենք
Եվ իրարից չբաժանվենք,
Առաջ մեր մեղքերը տեսնենք,
Աստծու սիրով միմյանց սիրենք:(2)
Պենտեկոստե է այսօր,
Այցելիր, այցելիր, Սուրբ Հոգի:
Այսօր և այսուհետև
Այցելիր, այցելիր, Սուրբ Հոգի:
Հոգով լցվենք, զորանանք,
Այցելիր, այցելիր, Սուրբ Հոգի:
Աստծու սիրով քաղցրանանք,
Այցելիր, այցելիր, Սուրբ Հոգի:
431
Էլմ. 127
1. «Օրհնության անձրևներ պիտ տամ»,-
Տերն է սիրով խոստացել,
Արդ աղոթենք անդադար, որ
Տերն ողորմի ու ղրկե։
Օրհնության անձրև,
Տե՛ր, աղոթքով կխնդրենք,
Շա՛տ տուր և շո՛ւտ տուր աղերսն մեր՝
Հորդ հեղեղներ, կաղաչենք։
2. Հորդ անձրևիդ, Տե՛ր, կարոտ ենք
Չորցած երկրի պես ծարավ,
Սուրբ Հոգիովդ այցելե մեզ,
Լուր մեր աղերսն, ո՜վ Աստված։
Օրհնության անձրև,
Տե՛ր, աղոթքով կխնդրենք,
Շա՛տ տուր և շո՛ւտ տուր աղերսն մեր՝
Հորդ հեղեղներ, կաղաչենք։
3. Թաթի չափ ամպ կերևնա, Տե՛ր,
Հազիվ կաթիլ ենք ստացել,
Ողորմած Հայր, լո՛ւր աղոթք մեր,
Պատասխան տուր և ղրկե:
Օրհնության անձրև,
Տե՛ր, աղոթքով կխնդրենք,
Շա՛տ տուր և շո՛ւտ տուր աղերսն մեր՝
Հորդ հեղեղներ, կաղաչենք։
4. Տե՜ր, հեռացո՛ւր մեր թմբիրը,
Կենդանացո՛ւր, կաղաչենք,
Աշխուժացո՛ւր հոգիներ մեր,
Արթուն կենանք, աղոթենք։
Օրհնության անձրև,
Տե՛ր, աղոթքով կխնդրենք,
Շա՛տ տուր և շո՛ւտ տուր աղերսն մեր՝
Հորդ հեղեղներ, կաղաչենք։
5. Տե՜ր, աղոթքի զորեղ կապը
Մենք համարձակ կաղերսենք,
Կապն չխզե նույնիսկ մեղքը,
Ուստի, սրտանց կաղաչենք։
Օրհնության անձրև,
Տե՛ր, աղոթքով կխնդրենք,
Շա՛տ տուր և շո՛ւտ տուր աղերսն մեր՝
Հորդ հեղեղներ, կաղաչենք։
171
Արի՜, Սո՛ւրբ Հոգի, և հպվի՜ր Դու ինձ: (2)
Թող թափվի անձրև, սիրտս թափանցի:
Սրբացրո՛ւ Դու ինձ, կյանքս նորոգի՛ր:
Սուրբ Հոգին իջնում է (2)
Ինձ վրա (2):
Ինչպես մեղմ զեփյուռ, սարից
Նա փչում է ինձ վրա:
Ինչպես անձրև գարնանային
Նա թափվում է ինձ վրա:
Ինչպես կրակ` իմ մեջ վառվող,
Նա լցնում է սիրտը իմ: (2)
623
Անբիծ, մաքուր մի գետ է հոսում,
Գետ` կենդանի ջրերով լի,
Որ բխում է Հոր և Գառան գահից,
Մաքրում է, սրբում է մեզի:
1. Թող Տիրոջ գետը հոսի,(2)
Իր զորությունով Քեզ պիտի լցնի,
Թող Տիրոջ գետը հոսի:
2. Թող որ Հիսուսը հպվի,(2)
Իր զորությունով Քեզ պիտի լցնի,
Թող որ Հիսուսը հպվի:
3. Թող Սուրբ Հոգին Քեզ օծի,(2)
Իր զորությունով Քեզ պիտի լցնի,
Թող Սուրբ Հոգին Քեզ օծի:
483
1. Տե՜ր Հիսուս, խնդրում ենք Քեզ,
Լսի՛ր աղոթքը մեր,
Նորոգի՛ր մեր հոգին Քո սիրով,
Տո՛ւր մեզ այն Հոգին ճշմարտության,
Որ տանում է դեպ փառաբանության, գոհության։
Օրհնության անձրևներ,
Օրհնության հեղեղներ,
Սուրբ Հոգու օծություն
Թող իջնի եկեղեցում։
2. Տե՜ր Աստված, դարձրո՛ւ Դու մեզ
Ճշմարիտ Քո վկաներ։
Թող բխեն Սուրբ Հոգու աղբյուրներ,
Ապրենք սուրբ կյանքով այս երկրի վրա,
Հոգիներ շահենք, բյուր փառքեր բերենք Քեզ համար։
Օրհնության անձրևներ,
Օրհնության հեղեղներ,
Սուրբ Հոգու օծություն
Թող իջնի եկեղեցում։
567
Բարի գալու`ստ, Սուրբ Հոգի, Բարի գալուստ
Մենք ողջունում ենք Քեզ, Սուրբ Հոգի
Լցվիր այստեղ Քո ուժով և զորությամբ,
Եվ ցույց տուր մեզ փառքը Աստծո հավիտյան:(4)
Բարի գալուստ(7) Սուրբ Հոգի
655
Ով Սուրբ Հոգի հրավիրում ենք Քեզ այս վայր
Ով Սուրբ Հոգի հրավիրում ենք Քեզ այս վայր
Ամենազոր Հայր մխիթարության
Հայր շնորհքի ողորմության
Թող սիրտն իմ լինի տաճար Քո Սուրբ Հոգու
Թող հոգին իմ զգա ջերմությունը գրկիդ
Թող լինեմ ես սուրբ բնակավայր
Ուր Հոգին Քո կհաճենա օթևանել
Փափագում եմ ճանաչել փառքդ
Ներկայությանդ մեջ Քեզ երկրպագել
Լեցրու տաճարն իմ Տեր Քո Հոգով Դու կրկին.2
729
Հպվիր ինձ Սուրբ Հոգի հպվիր ( 2 )
Բարձրացրու դու ինձ բարձրացու
Վեր երկնից (3):
Կրկ. Միայն Քո ձեռքերում
Սերն է ինձ պարուրում
Միայն Քո ձեռքերում
Ջերմությամբ եմ լեցվում
Իմ Հայր սիրելի(2)
Օծիր ինձ Սուրբ Հոգի Օծիր (2)
Բարձրացրու Դու ինձ բարձրացրու 2
Վեր երկրից (3)
512
1. Սուրբ Հոգի արի (3) Սուրբ Հոգի
Արի, որ փոխվենք
Արի, որ լցվենք
Արի, որ զորանանք հաղթանակենք: 2
2.Սուրբ Հոգի գործիր (3) Սուրբ Հոգի
Գործիր մեր սրտում
Գործիր մեր մտքում
Գործիր մեր առօրյա ճամփաներում: 2
3.Սուրբ Հոգի արի, Սուրբ Հոգի գործիր,
Սուրբ Հոգի լեցրու, Սուրբ Հոգի
Արի մեզ փոխիր
Արի մեզ լցրու
Արի մեզ զորացրու, սովորեցրու: 2
Արի, որ փոխվենք
Արի, որ լցվենք
Արի, որ զորանանք հաղթանակենք: 2
Գործիր մեր սրտում
Գործիր մեր մտքում
Գործիր մեր առօրյա ճամփաներում:
625
Ալելուիա, (4)
Փառք Հայր Աստծուն,Ալելույա (2)
Փառք Հիսուսին, Ալելույա (2)
Փառք Սուրբ Հոգուն, Ալելույա (2)
698
Փառք ալելույա Հայր Աստծուն (2)
Փառք ալելույա (2) Փառք ալելույա Հայր Աստծուն
Փառք ալելույա Հիսուսին (2)
Փառք ալելույա (2) Փառք ալելույա Հիսուսին
Փառք ալելույա Սուրբ Հոգուն (2)
Փառք ալելույա (2) Փառք ալելույա Սուրբ Հոգուն
Երգենք Տիրոջն՝ ալելուիա՜: (2)
Երգենք՝ ալելուիա՜, (2)
Երգենք Տիրոջն՝ ալելուիա՜:
Հիսուս Թագավոր է և Տեր: (2)
Հիսուս Թագավոր է, (2)
Հիսուս Թագավոր է և Տեր:
603
Օրհնենք:3 Գառնուկին:2
Փառավոր է, արժանի թագավորելու,
Գառնուկը գահի վրա
Եվ Ն՝րան ենք,
Բարձրացնում գոհություն
գառնուկին Գահի վրա
508
Մտիր Նրա սրահները, երկրպագիր քո Տիրոջ,
Մտիր Նրա սրահները, իր հիանալի փառքը տես
Մտիր սրբության տեղը, Նրան գովաբանիր
Մտիր Նրա սրահները, էությունդ կփոխվի:2
457
Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին
Սաստիկ քամու պես վար իջավ,
Երևացին լեզուներ կրակի,
Նստեցին բոլորի վրա։
Եվ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին,
Խոսեցին ուրիշ լեզուներ`
Փառաբանելով Տիրոջ բարձրաձայն,
Քարոզելով մեծ քաջությամբ։
Եկ, ով Սուրբ Հոգի,
Կարիքդ ունենք,
Լցրու մեզ կրակով
Եվ Քո զորությունով։
Օրերը չար են,
Չար և խավար:
Եկ, ով Սուրբ Հոգի,
Լցրու մեզ կրակով։
<<Եվ կլինի, որ վերջին օրերում
Իմ Սուրբ Հոգին Ես կթափեմ
Ամեն մամնի վրա, որ ծարավ է,
Փափագում է ներկայությանս։
Գնացեք և վկայեք աշխարհին,
Պատմեցեք Իմ սիրո մասին,
Թե խաչվել եմ և տվել կյանքը Իմ,
Որ ազատեմ ձեզ մահվանից >>:
Եկ, ով Սուրբ Հոգի,
Կարիքդ ունենք,
Լցրու մեզ կրակով
Եվ Քո զորությունով։
Օրերը չար են,
Չար և խավար:
Եկ, ով Սուրբ Հոգի,
Լցրու մեզ կրակով։
Երգերը
Այս ծառայության համար երգերի նշումներ չկան: