Christmas 2024.docx

document

[start:song:old]

151

Ծափ զարկ, աշխարհ, ցնծա այսօր,

Ցնծա և հավիտյան,

Քանզի ծնավ Արքան հզոր,

Իշխան խաղաղության։ (3)

 

Ել, ով երկիր, ահա կուգա

Ազգաց հույժ ցանկալին,

Տվեք արև ու լուսնկա,

Ողջույն Էմմանուելին։ (3)

 

Թող Սիոնի որդիք բերկրին,

Հնչեն փող հոբելեան,

Օծյալ անմահ Թագավորին

Երգեն երգ գովության։ (3)

 

Թող Հորդանան, ափեր յուր զով

Կազմեն պար ու թափոր.

Եվ Գալիլիան գոռա, պերճ ծով,

Խայտան Հերմոն, Թաբոր։ (3)

 

Ել, Հուդայի վհատ աղջիկ,

Ծաղկած են դաշտ, արոտ,

Գլխուդ պսակ՝ վարդե փնջիկ

Ճակտիդ կապե նարոտ։ (3)

 

Ոհ, Սարոնի փթթի Ծաղիկ,

Հովտաց անբիծ Շուշան,

Բեթլեհեմի փայլուն Աստղիկ.

Շողա նորանշան։ (3)

 

Քեզ ավետիս, Սելով եկավ.

Հռչակե Տեր զնա,

Քնար, շեփոր ու գոռ թմբկավ

Գոչե միշտ՝ Օվսաննա։ (3)

[end:song:old]

[start:song]

678

1. Լսեցեք կերգեն հրեշտակք

Նորածին Արքային փառք

Բերավ մեզ խաղաղություն

Աստծու հետ հաշտություն

 

Ազգեր դուք ալ ցնծագին

Միացեք անոնց երգին

Ըսեք Մեջն Բեթլեհեմի

Ծնավ Տերն տիեզերքի

Լսեցեք կերգեն հրեշտակք

Նորածին Արքային փառք։

 

2. Քրիստոս որ երկինք պաշտեր

Հավիտյան ուր կտիրեր

Ժամանակն իր երբ հասավ

Կույսե մը խոնարհ ծնավ

 

Ծածկեց իր Աստվածություն

Մարմնույն մեջ տկար մարդուն

Հաճեցավ աշխարհ իջնել

Քրիստոս մեր Էմմանուել

Լսեցեք կերգեն հրեշտակք

Նորածին Արքային փառք:

 

3. Փառք Իշխան Խաղաղության

Փառք Արև Արդարության

Բերավ լույս, կյանք ամենուն

Թևոց վրա բժշկություն

 

Թողուց Իր փառք երկնային

Որ մարդիկ ալ չմեռնին

Ծնավ որ մարդ բարձրանա

Վերստին ծնունդ ունենա

(Լսեցեք կերգեն հրեշտակք

Նորածին Արքային փառք: 2)

[end:song]

[start:song:old]

459

Քրիստոս ծնավ և հայտնեցավ

1.Առաջին ավետիսը որ հրեշտակներն տվին

Եղավ դաշտում հսկող աղքատ հովիվներին

Որտեղ որ մութ գիշերին հոտը հանգիստ քնած

Ցուրտ ձմռան մութ խավարում լույսը շողշողաց։

 

Ավետիս ավետիս ավետիս ամենքին

Ծնվեց թագավորն Իսրայելի։ 2

 

2․Հովիվները վախեցան երկնային այս փառքից

Բայց երբ տեսան Հիսուս մանկան մսուրի մեջ

Ցնծացին ուրախացան Աստծուն փառք տվեցին

Աստված այցելել է իր Իսրայելին։

 

Ավետիս ավետիս ավետիս ամենքին

Ծնվեց թագավորն Իսրայելի։ 2

 

3․Նայեցին մոգերն վերև տեսան պայծառ աստղը

Արևելքից ճամփա ընկան դեպ Իսրայել

Դեպի այն լույսը կենաց դեպի մանուկն փառաց

Երկրպագելու օրհնելու Մեսիան ղրկված։

 

Ավետիս ավետիս ավետիս ամենքին

Ծնվեց թագավորը Իսրայելի։

Ավետիս ավետիս ավետիս ամենքին

Ծնվեց թագավորն Իսրայելի։

 

[end:song:old]

[start:song:old]

24

Լուռ գիշեր, սուրբ գիշեր.

Ծով ու ցամաք քնով են խաղաղ,

Մեղմ կփայլի աստղը Բեթլեհեմե

Եվ հեռուեն շատ աչքեր կգրավե

Հոն, ուր Փրկիչը ծնավ։ (2)

 

Լուռ գիշեր, սուրբ գիշեր.

Երգ մը ահա հովտին վրա

Հրեշտակներուն անթիվ խումբը կերգե,

Երգ, որ ցնծման ավետիս կբերե

«Տերը, Փրկիչը եկավ»։ (2)

 

Լուռ գիշեր, սուրբ գիշեր.

Ով դու, երկիր, ալ արթնցիր,

Քու օրհնությունդ արդ վեր թող ելլե,

«Փառք Աստուծո ի բարձունս, երգե,

Խաղաղություն աշխարհին»։ (2)

[end:song:old]

 

 

[start:song:old]

656
1. Փոքրիկ քաղաք Բեթլէհէմի,
Որքա՜ն լուռ ես, խաղաղ,
Նընջես դու խոր, մինչ քու վերև
Հսկեն աստղեր չըքնաղ...

 

Փողոցներուդ մեջ մըթին
Փայլի սուրբ լոյսն անշեջ,
Երկյուղն ու հույս բոլոր դարուց
Այս լուռ գիշերին մեջ…

2. Քանզի Քրիստոս ծընավ կոյսէն,
Փըրկիչն ինկած մարդուն,
Մինչդեռ նընջող հէգ մարդկութիունն
Հըսկեն զուարթունք արթուն:

 

Հըռչակեցէք Սուրբ Ծընունդ,
Ո՛վ դուք ջահեր այգուն,
Փառք ի բարձունըս Աստուծոյ,
Երկրին խաղաղութիուն:

3. Ինչպէս լըռիկ ու խաղաղիկ
Տըրուած է այս շընորհ,
Ըսքանչելի, աստվածային,
Փառք Սուրբ անվանն Անոր:

 

Այսպէս տայ մարդուն սըրտին
Մեր Տէրն յավիտենից,
Անպատմելի սիրով անհուն
Օրհնություններ երկնից:

 

4. Ո՜վ սուրբ Մանուկ Բեթլէհէմի,
Իջի՛ր մեզի այսօր,
Թող ըսկըսի մեր մէջ նոր կեանք,
Ծընունդըդ նոր, հըզոր:

 

Անթիվ սրբոց հետ մեր ալ
Թրթռայ քնարն ոսկեթել,
Օ՜ն, շուտ եկո՛ւր բնակէ մեր մեջ,
Տէր մեր Էմմանուէլ:

[end:song:old]

[start:song:old]

404

Հույսի ճառագայթ ճախրեց երկնքում

Մի պայծառ աստղ փայլեց վերևում

Նոր լուսաբաց իջավ երկրի վրա

Հենց այդ պահին ծնվեց Աստծո Որդին

 

Բարի լուր է ծովերից այն կողմ

Քամին ծառերին շշնջաց այդ մասին

Աշխարհին պատած կասկածն իսպառ քանդվեց

Հենց այդ պահին ծնվեց Աստծո Որդին

 

Վարդագույն շղարշ պատեց աշխարհին

Դու ամուր հիմքի վրա ես գիտակցիր

Մեկ, երկու հրաշք եվ հույսի ժայթքում

Հենց այդ պահին ծնվեց Աստծո Որդին

 

Այդ ամենը երազ չէ իմացիր

Ոչ էլ պատրանք, այլ կյանքի սկիզբ

(Իրական է դա այլ ոչ թե երազ

Հենց այդ պահին ծնվեց Աստծո Որդին 2)

[end:song:old]

 

[start:song:old]

759

Արի արի Էմանուել
Հույսն ու հավատքը ազգին Իսրայել
(Գերության մեջ նստած նա տխուր
Սպասում է Աստծո Որդու գալուն 2)

 

Ցնծա ցնծա Էմանուել
Քեզ է գալիս ազգը իսրայել 2

 

Արի: 2 ով զորաց բարի Տեր
Ինչպես իջար Սինայի բարձրունքներ
(Տվիր նրանց քո պատվիրանքներ
Խրատներովդ որ շարժվեն 2)

 

Ցնծա ցնծա Էմանուել
Քեզ է գալիս ազգը իսրայել 2

 

Արի Հեսեի արմատ շառավիղ
Քո գալովդ թող սատանան փախչի
(Կորստից փրկիր ժողովուրդդ
Մեռնելու վրա եղողը կանգնեցուր 2)

 

Ցնծա ցնծա Էմանուել
Քեզ է գալիս ազգը իսրայել 2

[end:song:old]

 

[start:song:old]

435

Աստղը փայլեց արևելքում հանկարծ

Մի մանուկ ծնվեց մեզ որդի տրվեցավ

Սքանչելի խորհրդական

Հզոր Աստված Հայր հավիտյան

Խաղաղության Իշխան

Էմանուել , Էմանուել

 

Սուրբ ծնունդ, Սուրբ ծնունդ

Թող իր հետ բերի հրաշքներ այսօր 2

 

Ձայնը Փրկչի հնչեց աշխարհում

Լույսը շողաց մարդկանց սրտերում

Բացվեց ուղղին մեր սրբության

Լցվեց երկիրը ցնծությամբ

Ղողանջեցին զանգերը սեր

Աստված մեզ հետ, Աստված մեզ հետ

 

Սուրբ ծնունդ, Սուրբ ծնունդ

Թող իր հետ բերի հրաշքներ այսօր 2

[end:song:old]

[start:song:old]

557

1. Ողջույն ձեզ հավատացյալներ

Երբեք մի զարհուրիք

Հիշեցեք Հիսուս մեր փրկիչ

Ծնավ ի Բեթլեհեմ

Ան եկավ մեզ փրկե մեղքեն Մինչ կորսված էինք

 

Ձեզ ողջույն մեծ ուրախության, խաղաղության

Ողջույն ուրախության խաղաղության

 

2. Որ Աստուծմեն առաքված

Հրեշտակն իջավ ըսավ

Իրենց հոտի վրա հսկող բարի հովիվներուն

Օ ցնծացեք քանզի ձեր մեծ փրկության օրն հասավ

 

Ձեզ ողջույն մեծ ուրախության, խաղաղության

Ողջույն ուրախության խաղաղության

[end:song:old]

[start:song:old]

780

1. Հռչակում ենք մարդկանց այս լուրը ուրախ

Սիրով լցվեն սրտերն մարդկանց

Բացվել է ճանապարհը մեր փրկության

Երգիր և ցնծա ողջ երկիր:

 

Ա՜լելույա ողջ երկիր ցնծա՜ (2):

 

2. Ողջունում ենք, մեր Փրկիչ Տերն է ծնվել

Նրա առջև եկ խոնհարվենք

Ընդունիր Արքային քո ո՛վ Իսրայել

Եկեք երգենք նոր երգ:

 

Ա՜լելույա ողջ երկիր ցնծա՜ (2):

 

3. Լույս հրեշտակների երգն է լսվում փառքով:

Սուրբ Արքային ծնունդն են հռչակում

Ցնծա՜ ողջ երկիր մեր Փրկիչն է ծնվել

Երգենք Արքային փա՜ռք:

 

Ա՜լելույա ողջ երկիր ցնծա՜ (2):

 

Երգեցեք փառք մեր Աստծուն

Փառք մեր Աստծուն

Փառք մեր Աստծուն

Հավիտյան փառք մեր Աստծուն: (2)

 

4. Ողջունում ենք, մեր Փրկիչ Տերն է ծնվել

Նրա առջև եկ խոնհարվենք

Ընդունիր Արքային քո ո՛վ Իսրայել

Եկեք երգենք նոր երգ: (2)

Հավիտյան փառք մեր Աստծուն: (3)

[end:song:old]

 

 

 

[start:song:old]

462

1.Այս ինչ մանուկ է սքանչելի

Հանգչած սուրբ Մարիամի գրկում

Հրեշտակ կերգեն փառաբանեն

Մինչ հովիվներն կհսկեն։

 

Հիսուսն է մանուկ Արքան

Որուն հրեշտակ կերգեն փառաց

Նա է Նա Քրիստոս Արքան

Հզոր որդին Աստծո։ 2

 

2.Խոնարհ մսուրի մեջ պառկած

Շրջապատված կենդանիներով

Մեղավորի ահա կուգա

Տիրոջ խոսքը սրբազան։

 

Ոսկի կնդրուկ և զմուռս

Բերեք և թագավոր զայն օծեք

Քանզի Արքան բերեց մեզի

Օրհնությունն իր հիանալի։ 2

[end:song:old]

[start:song:old]

786

Գիշերն իջավ մեղմիկ լուր

Մութ է երկիր ու տխուր (2)

Հանկարծ աստղ մը իր շողերով

Հայտնվեց այս աշխարհին բարի լուր (2)

 

Մսուր պզտիկ աղքատիկ

Կարծես դարձավ արքունիք (2)

Այնտեղ ծնավ խոնարհ Արքան

Որպեսզի միշտ մարդ ըլլա երջանիկ (2)

[end:song:old]

[start:song:old]

784

Լսեցեք ժողովուրդներ ծնավ մեր փրկիչ

Արդ պիտի ապրինք հավիտյան

Ծնած է մեր Փրկիչն

 

Բեթլեհեմի մեջ խոնարհ

Ծնավ մեր Տեր Արքան սուրբ

Մսուրի մեջ դրվեցավ

Իմ Տեր մանուկը սուրբ

 

Լսեցեք ժողովուրդներ ծնավ մեր փրկիչ

Արդ պիտի ապրինք հավիտյան

Ծնած է մեր Փրկիչն

Մինչ հովիվներ կհսկեին

Դաշտի մեջ իրենց հոտերն

Ավետեցին հրեշտակներն

Թե ծնած է իրենց Տերն

 

Լսեցեք ժողովուրդներ ծնավ մեր փրկիչ

Արդ պիտի ապրինք հավիտյան

Ծնած է մեր Փրկիչն

 

Հոս Բեթլեհեմ եկավ Հովսեփն

Մարիամի հետ գիշերին

Իջևանի մեջ տեղ չկար

Իր սուրբ ընտանիքին

 

Լսեցեք ժողովուրդներ ծնավ մեր փրկիչ

Արդ պիտի ապրինք հավիտյան

Ծնած է մեր Փրկիչն

 

Վերջապես գտան անոնք

Ախոռ մը սառն ու մթին

Եվ մսուրի մեջ փափուկ

Ծնավ Տեր Հիսուս մանուկն

 

Լսեցեք ժողովուրդներ ծնավ մեր փրկիչ

Արդ պիտի ապրինք հավիտյան

Ծնած է մեր Փրկիչն

 

Հնչեցեք փողերն ուժգին

Ծնած է մեր փրկիչն

Արդ պիտի ապրենք հավիտյան

Ծնած է մեր Փրկիչն

 

Լսեցեք ժողովուրդներ ծնավ մեր փրկիչ

Արդ պիտի ապրինք հավիտյան

Ծնած է մեր Փրկիչն

[end:song:old]

[start:song]

637

1.Հրեշտակներն ավետեցին
Փրկչի ծննդյան մասին,
Եվ լեռները համաձայն
Արձագանք տվին երկրին:

Փառաբանենք ամենազոր Աստծուն:(2)

2. Հովիվներ, սա ի՞նչ տոն է,
Ինչո՞ւ եք ուրախ երգում,
Ի՞նչ մեծ լույս եք դուք տեսել,
Ի՞նչ ուրախ լուր եք լսել:

Փառաբանենք ամենազոր Աստծուն:(2)

3.Եկե՛ք Բեթլեհեմ, տեսե՛ք
Նորածին Թագավորին,
Ում ծնունդն են ավետում
Հրեշտակները երկնքում:

 

Փառաբանենք ամենազոր Աստծուն:(2)
[end:song]

[start:song:old]

663
1) Ահա ծնվեց լույսն աշխարհի
Եվ կոչվեց Հիսուս հիանալի
Եկավ երկիր զոհ վերցնելու
Եվ իր հոր կամք կատարելու (2)

Հապա մարդիկ եկեք երգենք
Աստծո անունը փառաբանենք
Հաղորդակցության մեջ մտնենք
Քանզի այսօր ժամանակն է (2)

2) Այստեղ եմ ես Հիսուսն ասեց
Դուք ինձ տվեք ձեր էություն
Վասնզի բեռս թեթև է
Եվ իմ լուծը շատ քաղցր է (2)

Հապա մարդիկ եկեք երգենք
Աստծո անունը փառաբանենք
Հաղորդակցության մեջ մտնենք
Քանզի այսօր ժամանակն է (2)

[end:song:old]

[start:song:old]
782

Օհ սուրբ գիշեր,

Աստղեր պայծառ կշողան

Հիսուս մանկան ծընած տեղույն վրա:

Ալ մեղք պիտի չտիրապետե մեր վրա

Քանզի ծնվեց մեր Փրկիչն աշխարհի

Լույսի նշույլ փայլ տվեց մարդկության,

Քանզի ծնվեց Հիսուս փրկիչ մեր Տեր:

 

Օհ լսեցեք, անթիվ հրեշտակներ կերգեն

Ծնվեց, ծնվեց Հիսուս Փրկիչ

Օհ, սուրբ գիշեր:

 

Ալ մեղք պիտի չտիրապետե մեր վրա

Քանզի ծնվեց մեզ Փրկիչ աշխարհի:

Լույսի նշույլ փայլ տվեց մարդկության,

Քանզի ծնվեց Հիսուս Փրկիչ մեր Տեր:

[end:song:old]

 

Ծառայության երգացանկ

Երգերը

16 երգ
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16