Christmas 2025.docx

document

557

1. Ողջույն ձեզ հավատացյալներ

Երբեք մի զարհուրիք

Հիշեցեք Հիսուս մեր փրկիչ

Ծնավ ի Բեթլեհեմ

Ան եկավ մեզ փրկե մեղքեն Մինչ կորսված էինք

 

Ձեզ ողջույն մեծ ուրախության, խաղաղության

Ողջույն ուրախության խաղաղության

 

2. Որ Աստուծմեն առաքված

Հրեշտակն իջավ ըսավ

Իրենց հոտի վրա հսկող բարի հովիվներուն

Օ ցնծացեք քանզի ձեր մեծ փրկության օրն հասավ

 

Ձեզ ողջույն մեծ ուրախության, խաղաղության

Ողջույն ուրախության խաղաղության

 

780

1. Հռչակում ենք մարդկանց այս լուրը ուրախ

Սիրով լցվեն սրտերն մարդկանց

Բացվել է ճանապարհը մեր փրկության

Երգիր և ցնծա ողջ երկիր:

 

Ա՜լելույա ողջ երկիր ցնծա՜ (2):

 

2. Ողջունում ենք, մեր Փրկիչ Տերն է ծնվել

Նրա առջև եկ խոնհարվենք

Ընդունիր Արքային քո ո՛վ Իսրայել

Եկեք երգենք նոր երգ:

 

Ա՜լելույա ողջ երկիր ցնծա՜ (2):

 

3. Լույս հրեշտակների երգն է լսվում փառքով:

Սուրբ Արքային ծնունդն են հռչակում

Ցնծա՜ ողջ երկիր մեր Փրկիչն է ծնվել

Երգենք Արքային փա՜ռք:

 

Ա՜լելույա ողջ երկիր ցնծա՜ (2):

 

Երգեցեք փառք մեր Աստծուն

Փառք մեր Աստծուն

Փառք մեր Աստծուն

Հավիտյան փառք մեր Աստծուն: (2)

 

4. Ողջունում ենք, մեր Փրկիչ Տերն է ծնվել

Նրա առջև եկ խոնհարվենք

Ընդունիր Արքային քո ո՛վ Իսրայել

Եկեք երգենք նոր երգ: (2)

Հավիտյան փառք մեր Աստծուն: (3)

 

 

 

 

 

 

459

Քրիստոս ծնավ և հայտնեցավ

1.Առաջին ավետիսը որ հրեշտակներն տվին

Եղավ դաշտում հսկող աղքատ հովիվներին

Որտեղ որ մութ գիշերին հոտը հանգիստ քնած

Ցուրտ ձմռան մութ խավարում լույսը շողշողաց։

 

Ավետիս ավետիս ավետիս ամենքին

Ծնվեց թագավորը Իսրայելի։ 2

 

2․Հովիվները վախեցան երկնային այս փառքից

Բայց երբ տեսան Հիսուս մանկան մսուրի մեջ

Ցնծացին ուրախացան Աստծուն փառք տվեցին

Աաստված այցելել է իր Իսրայելին։

 

Ավետիս ավետիս ավետիս ամենքին

Ծնվեց թագավորը Իսրայելի։ 2

 

3․Նայեցին մոգերն վերև տեսան պայծառ աստղը

Արևելքից ճամփա ընկան դեպ Իսրայել

Դեպի այն լույսը կենաց դեպի մանուկն փառաց

Երկրպագելու օրհնելու Մեսիան ղրկված։

 

Ավետիս ավետիս ավետիս ամենքին

Ծնվեց թագավորը Իսրայելի։ 2

 

 

 

24

Լուռ գիշեր, սուրբ գիշեր.

Ծով ու ցամաք քնով են խաղաղ,

Մեղմ կփայլի աստղը Բեթլեհեմե

Եվ հեռուեն շատ աչքեր կգրավե

Հոն, ուր Փրկիչը ծնավ։ (2)

 

Լուռ գիշեր, սուրբ գիշեր.

Երգ մը ահա հովտին վրա

Հրեշտակներուն անթիվ խումբը կերգե,

Երգ, որ ցնծման ավետիս կբերե

«Տերը, Փրկիչը եկավ»։ (2)

 

Լուռ գիշեր, սուրբ գիշեր.

Ով դու, երկիր, ալ արթնցիր,

Քու օրհնությունդ արդ վեր թող ելլե,

«Փառք Աստուծո ի բարձունս, երգե,

Խաղաղություն աշխարհին»։ (2)

 

656
1. Փոքրիկ քաղաք Բեթլէհէմի,
Որքա՜ն լուռ ես, խաղաղ,
Ննջես դու խոր, մինչ քու վերև
Հսկեն աստղեր չքնաղ...
Փողոցներուդ մեջ մթին
Փայլի սուրբ լույսն անշեջ,
Երկյուղն ու յույս բոլոր դարուց
Այս լուռ գիշերին մեջ…
2. Քանզի Քրիստոս ծնավ կույսեն,
Փրկիչն ընկած մարդուն,
Մինչդեռ ննջող հէգ մարդկությունն
Հսկեն զվարթունք արթուն:
Հռչակեցեք սուրբ Ծնունդ,
Ո՛վ դուք ջահեր այգուն,
Փառք ի բարձունըս Աստուծո,
Երկիր խաղաղություն:

3. Ինչպես լռիկ ու խաղաղիկ
Տրված է այս շնորհ,
Ըսքանչելի, Աստվածային,
Փառք սուրբ անվանն Անոր:
Այսպես տա մարդուն սրտին
Մեր Տերն հավիտենից,
Անպատմելի սիրով անհուն
Օրհնություններ երկնից:

4. Ո՜վ սուրբ Մանուկ Բեթլէհեմի,
Իջի՛ր մեզի այսօր,
Թող ըսկսի մեր մեջ նոր կյանք,
Ծնունդդ նոր, հզոր:
Անթիվ սրբոց հետ մեր ալ
Թրթռայ քնարն ոսկեթել,
Օ՜ն, շուտ եկո՛ւր բնակէ մեր մէջ,
Տերն մեր Էմմանուել:

 

 

404

1. Հույսի ճառագայթ ճախրեց երկնքում

Մի պայծառ աստղ փայլեց վերևում

Նոր լուսաբաց իջավ երկրի վրա

Հենց այդ պահին ծնվեց Աստծո Որդին

 

2. Բարի լուր է ծովերից այն կողմ

Քամին ծառերին շշնջաց այդ մասին

Աշխարհին պատած կասկածն իսպառ քանդվեց

Հենց այդ պահին ծնվեց Աստծո Որդին

 

3. Վարդագույն շղարշ պատեց աշխարհին

Դու ամուր հիմքի վրա ես գիտակցիր

Մեկ, երկու հրաշք եվ հույսի ժայթքում

Հենց այդ պահին ծնվեց Աստծո Որդին

 

4. Այդ ամենը երազ չէ իմացիր

Ոչ էլ պատրանք, այլ կյանքի սկիզբ

(Իրական է դա այլ ոչ թե երազ

Հենց այդ պահին ծնվեց Աստծո Որդին 2)

 

 

 

151

Ծափ զարկ, աշխարհ, ցնծա այսօր,

Ցնծա և հավիտյան,

Քանզի ծնավ Արքան հզոր,

Իշխան խաղաղության։ (3)

 

Ել, ով երկիր, ահա կուգա

Ազգաց հույժ ցանկալին,

Տվեք արև ու լուսնկա,

Ողջույն Էմմանուելին։ (3)

 

Թող Սիոնի որդիք բերկրին,

Հնչեն փող հոբելեան,

Օծյալ անմահ Թագավորին

Երգեն երգ գովության։ (3)

 

Թող Հորդանան, ափեր յուր զով

Կազմեն պար ու թափոր.

Եվ Գալիլիան գոռա, պերճ ծով,

Խայտան Հերմոն, Թաբոր։ (3)

 

Ել, Հուդայի վհատ աղջիկ,

Ծաղկած են դաշտ, արոտ,

Գլխուդ պսակ՝ վարդե փնջիկ

Ճակտիդ կապե նարոտ։ (3)

 

Ոհ, Սարոնի փթթի Ծաղիկ,

Հովտաց անբիծ Շուշան,

Բեթլեհեմի փայլուն Աստղիկ.

Շողա նորանշան։ (3)

 

Քեզ ավետիս, Սելով եկավ.

Հռչակե Տեր զնա,

Քնար, շեփոր ու գոռ թմբկավ

Գոչե միշտ՝ Օվսաննա։ (3)

 

 

678

1. Լսեցեք կերգեն հրեշտակք

Նորածին Արքային փառք

Բերավ մեզ խաղաղություն

Աստծու հետ հաշտություն

 

Ազգեր դուք ալ ցնծագին

Միացեք անոնց երգին

Ըսեք Մեջն Բեթլեհեմի

Ծնավ Տերն տիեզերքի

Լսեցեք կերգեն հրեշտակք

Նորածին Արքային փառք։

 

2. Քրիստոս որ երկինք պաշտեր

Հավիտյան ուր կտիրեր

Ժամանակն իր երբ հասավ

Կույսե մը խոնարհ ծնավ

 

Ծածկեց իր Աստվածություն

Մարմնույն մեջ տկար մարդուն

Հաճեցավ աշխարհ իջնել

Քրիստոս մեր Էմմանուել

Լսեցեք կերգեն հրեշտակք

Նորածին Արքային փառք:

 

3. Փառք Իշխան Խաղաղության

Փառք Արև Արդարության

Բերավ լույս, կյանք ամենուն

Թևոց վրա բժշկություն

 

Թողուց Իր փառք երկնային

Որ մարդիկ ալ չմեռնին

Ծնավ որ մարդ բարձրանա

Վերստին ծնունդ ունենա

(Լսեցեք կերգեն հրեշտակք

Նորածին Արքային փառք: 2)

 

435

Աստղը փայլեց արևելքում հանկարծ

Մի մանուկ ծնվեց մեզ որդի տրվեցավ

Սքանչելի խորհրդական

Հզոր Աստված Հայր հավիտյան

Խաղաղության Իշխան

Էմանուել , Էմանուել

 

Սուրբ ծնունդ, Սուրբ ծնունդ

Թող իր հետ բերի հրաշքներ այսօր 2

 

Ձայնը Փրկչի հնչեց աշխարհում

Լույսը շողաց մարդկանց սրտերում

Բացվեց ուղղին մեր սրբության

Լցվեց երկիրը ցնծությամբ

Ղողանջեցին զանգերը սեր

Աստված մեզ հետ, Աստված մեզ հետ

 

Սուրբ ծնունդ, Սուրբ ծնունդ

Թող իր հետ բերի հրաշքներ այսօր 2

 

759

Արի արի Էմանուել
Հույսն ու հավատքը ազգին Իսրայել
(Գերության մեջ նստած նա տխուր
Սպասում է Աստծո Որդու գալուն 2)

 

Ցնծա ցնծա Էմանուել
Քեզ է գալիս ազգը իսրայել 2

 

Արի արի ով զորաց բարի Տեր
Ինչպես իջար Սինայի բարձրունքներ
(Տվիր նրանց քո պատվիրանքներ
Խրատներովդ որ շարժվեն 2)

 

Ցնծա ցնծա Էմանուել
Քեզ է գալիս ազգը իսրայել 2

 

Արի Հեսեի արմատ շառավիղ
Քո գալովդ թող սատանան փախչի
(Կորստից փրկիր ժողովուրդդ
Մեռնելու վրա եղողը կանգնեցուր 2)

 

Ցնծա ցնծա Էմանուել
Քեզ է գալիս ազգը իսրայել 2

 

462

1.Այս ինչ մանուկ է սքանչելի

Հանգչած սուրբ Մարիամի գրկում

Հրեշտակ կերգեն փառաբանեն

Մինչ հովիվներն կհսկեն։

 

Հիսուսն է մանուկ Արքան

Որուն հրեշտակ կերգեն փառաց

Նա է Նա Քրիստոս Արքան

Հզոր որդին Աստծո։ 2

 

2.Խոնարհ մսուրի մեջ պառկած

Շրջապատված կենդանիներով

Մեղավորի ահա կուգա

Տիրոջ խոսքը սրբազան։

 

Ոսկի կնդրուկ և զմուռս

Բերեք և թագավոր զայն օծեք

Քանզի Արքան բերեց մեզի

Օրհնությունն իր հիանալի։ 2

786

Գիշերն իջավ մեղմիկ լուր

Մութ է երկիր ու տխուր (2)

Հանկարծ աստղ մը իր շողերով

Հայտնվեց այս աշխարհին բարի լուր (2)

 

Մսուր պզտիկ աղքատիկ

Կարծես դարձավ արքունիք (2)

Այնտեղ ծնավ խոնարհ Արքան

Որպեսզի միշտ մարդ ըլլա երջանիկ (2)

 

Գիշերն իջավ մեղմիկ լուր

Մութ է երկիր ու տխուր (2)

Հանկարծ աստղ մը իր շողերով

Հայտնվեց այս աշխարհին բարի լուր (2)

 

 

 

 

 

 

Ավետենք աշխարհին բարի լուր

 

Ավետենք աշխարհին բարի լուր

Թող աստղերը վառվեն ամենուր

Մանուկ Հիսուսը ծնվեց այսօր

Որդին ձեզ հետ երկնավոր։

Փառքի բարձունս մեր Հոր երկնի

Սերը դառնա իշխան սրտերի

Եվ մարդիկ եղիցի հաճություն

Ամենուր աշխարհում լինի խաղաղություն։

 

Քրիստոս ծնավ հայտնեցավ

Ձեզ և մեզ մեծ ավետիս

Քրիստոս ծնավ հայտնեցավ

Օդհնյալ է սուրբ հայտնություն

Քրիստոս ծնավ հայտնհցավ

Ձեզ և մեզ մեծ ավետիս

Քրիստոս ծնավ հայտնեցավ

Ավետիս։

 

Ղողանջեք զանգակներ աշխարհի

Ավետենք ծնունդը միասին

Ցնծացեք մարդիկ ազնիվ բարի

Հայտնությունն է Քրիստոսի

Փառքի բարձունս մեր Հոր երկնի

Սերը դառնա իշխան սրտերի

Եվ մարդիկ եղիցի հաճություն

Ամենուր աշխարհում լինի խաղաղություն։

 

Շնորհավոր լինի ձեր նոր տարին

Աստված պարգևի ձեզ միշտ բարին

Խաղաղությամբ լցվի ձեր հոգին

Խինդ ու ժպիտ աշխարհին։

Փառքի բարձունս մեր Հոր երկնի

Սերը դառնա իշխան սրտերի

Եվ մարդիկ եղիցի հաճություն

Ամենուր աշխարհում լինի խաղաղություն։

 

460

1.եկեք ով սուրբեր ցնծումով հաղթական

Եկեք հավատքով երթանք դեպի Բեթլեհմ

Տեսեք ծնունդը հրեշտակած թագավորի։

 

եկեք մենք էլ մեծարենք

Եվ սրտանց փառաբանենք

եկեք երկրպագենք և օրհնենք Աստծուն։

 

2.Ողջույն այն սուրբ մանկան Որ ծնած է այօր

Աստծո խոսքը մեր մեջ մարմին առավ

Ով Հիսուս փառքի արժան ես միայն դու։

 

եկեք մենք էլ մեծարենք

Եվ սրտանց փառաբանենք

եկեք երկրպագենք և օրհնենք Աստծուն։

 

Խումբը Հրեշտակաց երգում է բարձրունքներում

Երկրի վրա էլ մենք ենք Աստծուն օրհնում

Փառք բարձրունքներում երկրի վրա խաղաղություն։

 

եկեք մենք էլ մեծարենք

Եվ սրտանց փառաբանենք

եկեք երկրպագենք և օրհնենք Աստծուն։

 

784

Լսեցեք ժողովուրդներ ծնավ մեր փրկիչ

Արդ պիտի ապրինք հավիտյան

Ծնած է մեր փրկիչն

 

Բեթլեհեմի մեջ խոնարհ

Ծնավ մեր տեր Արքան սուրբ

Մսուրի մեջ դրվեցավ

Իմ Տեր մանուկը սուրբ

 

Լսեցեք ժողովուրդներ ծնավ մեր փրկիչ

Արդ պիտի ապրինք հավիտյան

Ծնած է մեր փրկիչն

 

Մինչ հովիվներ կհսկեին

Դաշտի մեջ իրենց հոտերն

Ավետեցին հրեշտակներն

Թե ծնած է իրենց Տերն

 

Լսեցեք ժողովուրդներ ծնավ մեր փրկիչ

Արդ պիտի ապրինք հավիտյան

Ծնած է մեր փրկիչն

 

Հոս Բեթլեհեմ եկավ Հովսեփն

Մարիամի հետ գիշերին

Իջևանի մեջ տեղ չկար

Իր սուրբ ընտանիքին

 

Լսեցեք ժողովուրդներ ծնավ մեր փրկիչ

Արդ պիտի ապրինք հավիտյան

Ծնած է մեր փրկիչն

 

Վերջապես գտան անոնք

Ախոռ մը սառն ու մթին

Եվ մսուրի մեջ փափուկ

Ծնավ Տեր Հիսուս մանուկն

 

Լսեցեք ժողովուրդներ ծնավ մեր փրկիչ

Արդ պիտի ապրինք հավիտյան

Ծնած է մեր փրկիչն

 

Հնչեցեք փողերն ուժգին

Ծնած է մեր փրկիչն

Արդ պիտի ապրենք հավիտյան

Ծնած է մեր փրկիչն

 

Լսեցեք ժողովուրդներ ծնավ մեր փրկիչ

Արդ պիտի ապրինք հավիտյան

Ծնած է մեր փրկիչն

 

200
Ծնվեցիր գոմում, մանուկ Հիսուս իմ,
Մոգերը եկան երկրպագության:
Հիմա իմ հերթն է, ծնվի՛ր իմ սրտում,
Ծնվի՛ր իմ սրտում, մանուկ Հիսուս իմ:

Կու-ույս Մարիամը խա-անձարուրով
Քե-եզ փաթաթեց մսուրում դրեց:
Հիմա իմ հերթն է, թող Քեզ փաթաթեմ,
Իմ սրտում դնեմ, մանուկ Հիսուս իմ:

 

442

1. Ուրախացե՛ք, մարդիկ աշխարհի,

Օվսաննաներ երգեք ողջ երկրով: (2)

Մեծ ավետիս ենք բերել՝

Փրկիչն է այսօր ծնվել,

Հիսուսն է աշխարհ եկել մեզ համար։

 

2. Ալելուիա՜ (2) Բարձրյալին, (2)

Օվսաննանե՜ր (2) Մեր Փրկչին: (2)

Մեծ ավետիս ենք բերել`

Հիսուսն է այսօր ծնվել,

Մեծ փրկություն է բերել մեզ համար, (2)

Խաղաղություն է բերել մեզ համար։

 

Ծառայության երգացանկ

Երգերը

0 երգ

Այս ծառայության համար երգերի նշումներ չկան: