Զատիկ.docx
Զատիկ
750
Փառք տվեք Աստծուն, Նա բարի է
Ողորմությունն է Նրա հավիտյան (4)
Սա այն օրն է, որ Տերն է ստեղծել
Եկեք ցնծանք և ուրախ լինենք
Ով Աստված մեծարում ենք Քեզ
Փառաբանում ենք Քեզ հավիտյան
751
Երգիր ցնծա ժողովուրդ Աստծո
Քո Տերը հարյավ քո Արքան ելավ
Ձայն բարձրացրու ժողովուրդ Աստծո
Փրկություն եղավ:
Հարյալ փրկիչ երկինք համբարձվեց
Հոր աջում նստեց
Կամքը կատարեց բարձրյալ Արարչի
Ճանապարհ բացեց երկինք-երկրի
Երգիր ցնծա ժողովուրդ Աստծո
Քո Տերը հարյավ քո Արքան ելավ
Ձայն բարձրացրու ժողովուրդ Աստծո
Փրկություն եղավ
Հարություն եղավ։
757
Ուրախացիր ողջ երկիր
Փրկիչը մեր ծնվել է
Աստծուն փառաբանիր (2)
Վերցրեց նա մեր ցավերը
Մեղքերը մեր ներեց
Լցրեց հույսով սրտերը
Եվ ցնծության յուղով օծեց (2)
Փառք տվեք Աստծուն, Նա բարի է
Ողորմությունն է Նրա հավիտյան (4)
537
Կատարվեցավ, Հիսուս հաղթեց
Նա մեր փրկիչն է, իր արյունով նա մեզ գնեց
Հիսուսն է Տերը, օ ալելույա,
Նա մեր Արքան է հավիտյան
Կատարվեցավ, Հիսուս հաղթեց
Խաչի վրա նա, սատանային խայտառակեց
Հիսուսն է Տերը օ ալելույա,
Նա մեր Արքան է հավիտյան
Գիտենք, որ Հիսուսն է Տերը
Հիսուսն է Տերը : x6
Մեր սրտերում
Ալելուիա, (5) Փառք Հիսուսին :
385
Արյունը Նրա խոսում է այսօր
Ինձ և քեզ համար:
Հիսուսն ասաց. <<Ես պատրաստ եմ, Հայր,
Թափել Իմ արյունը նրանց համար>>:
Արյունը Նրա ազատել է մեզ մահից,
Արյունը Նրա խոսում է մեզ համար:
Արյունը Նրա սրբում է կյանքը մեր,
Մենք ազատ ենք Հիսուսի արյունով:(2)
Մի բորոտ մոտեցավ Հիսուսին և ասաց.
<<Կամենու՞մ ես, իմ Տեր, ինձ սրբել>>:
Իսկ Հիսուսը նայեց Իր սիրող հայացքով
Եվ ասաց. <<Կամենում եմ, սրբվիր>>:
Հավատա այն Զոհին,որ արել է Քեզ համար,
Մոտեցիր համարձակ Շնորհքի գահին
Եվ վերցրու բժշկությունը քո,
Որ ունի Նա այսօր քեզ համար:
671
Սուրբ արյունը դեռ հոսում է Գողգոթայի խաչից,
Սուրբ արյունը այսօր էլ մեզ սրբում է մեղքերից,
Սուրբ արյունը արդարացնում է
մեղավորներին,
Սուրբ արյունը փրկում է ամեն հավատացողին:
Օ՜, ինչ մեծ գին Հիսուս վճարեց, փրկեց իմ հոգին,
Այդ սուրբ արյամբ դարձել եմ ես Բարձրյալ Աստծո զավակ.
Դե, մոտեցի՛ր, հեռվում կանգնած այդպես դու մի՛ մնա,
Խաչի առջև բացիր սիրտդ, այդպես լուռ մի՛ մնա:
Հիսուս խաչվեց, դու մոտեցի՛ր, փարվի՛ր սուրբ ոտքերին,
Նա չի մերժի, քեզ կընդունի և Իր գրկում հանգիստ կպարգևի:
Գողգոթայի խաչով այսօր փրկություն կստանաս,
Լոկ հավատա՛, լոկ ընդունի՛ր, սպասում է քեզ, այս կանչը մի՛ մերժիր:
Նրան հանձնի՛ր հոգիդ ճնշող մեղքի ծանր բեռը,
Մի՛ ուշացիր, քանի դեռ բաց է երկնքի դուռը:
Աստծո սերը այսօր ընդունում է մեղավորին,
Բա՛ց շուրթերդ և շշնջա. «Տե՜ր Հիսուս, ների՛ր ինձ»:
Սուրբ արյունը խոսում է Աստծո մեծ սիրո մասին,
Սուրբ արյան մեջ տեսնում ենք շնորհներն Աստծո փառքի,
Սուրբ արյունը դեռ հոսում է Գողգոթայի խաչից,
Սուրբ արյունը այսօր փրկում է քեզ քո մեղքերից:
Հիսուս խաչվեց, դու մոտեցի՛ր, փարվի՛ր սուրբ ոտքերին,
Նա չի մերժի, քեզ կընդունի և Իր գրկում հանգիստ կպարգևի:
Գողգոթայի խաչով այսօր փրկություն կստանաս,
Լոկ հավատա՛, լոկ ընդունի՛ր, սպասում է քեզ, այս կանչը մի՛ մերժիր:
19
Հարուցյալ է Տերն այսօր, ալելուիա՜,
Նա հաղթող է և հզոր, ալելուիա՜,
Իր մահվամբ հիանալի, ալելուիա՜,
Մեզ կեցուց միշտ կենդանի, ալելուիա
Երգերով մեր քաղցրալուր, ալելուիա՜,
Արդ գովենք Տերն երկնավոր,ալելուիա
Ինք կրեց դառն վիշտ ու ցավ,ալելուիա
Որ ապրինք՝ մեր տեղ մեռավ,ալելուիա
Իր կրած այն դառն տագնապ,ալելուիա
Մեր սիրույն հավետ է կապ, ալելուիա
Որ սրտեն հերկինս հասնի, ալելուիա
Ուր Հիսուս իսպառ հանգչի, ալելուիա
Հարուցյալ է Տերը մեր, ալելուիա
Ընելով դժոխս ավեր, ալելուիա
Պիտ իշխե դարեր անվերջ, ալելուիա
Ու բնակի մեր սրտից մեջ, ալելուիա
794
1. Տեր Հիսուս իմ փրկիիչ
Քո մահվամբ մահը հաղթիր
Իմ Հիսուս Թագավոր
Քո արյամբ ինձ փրկեցիր
Կրկ. Խաչին վրա դու գամվեցիր
Խաչին վրա արյուն թափիր
Դրվեցիր դու գերեզման
Երրորդ օրը Տեր դու հայրար
Կատարվեց մահը պարտվեց
Մեռելներից Հիսուս հայրավ
Կատարվեց, Կատարվեց, Կատարվեց
796
1. Ցնծացեք մարդիկ ուրախացեք
Բարի լուր եմ ավետում ձեզ բոլորիդ
Գերեզմանի մեջ մութ դրվեց Աստծո Որդին,
Բայց Նա հաղթեց մահվան գերեզմանին:
Կրկ. Գոչիր ինձ հետ Նա հայրավ (2)
Հաղթեց մահվան իշխանին:
2. Ուրախացեք մարդիկ ցնծացեք
Բարի լուրը աշխարհին ավետեք
Նա այստեղ է հիմա հարության զորությամբ
Եկ ասենք Նրան «Փառք Քեզ իշխան»:
575
Տեսեք ձեռքերը Նրա խոցված
Լսեք խոսքերն սիրով լեցված
Տերը ջնջեց Իր արյունով
Բացեց նոր ճանապարհ
Մեզ հետ թողեց Իր սերն անմար
Քրիստոս հարյավ ի մեռելոց
Հարյավ ի մեռելոց
Նոր կյանք տվավ մարդոց
Քրիստոս հարյավ ի մեռելոց
649
Առավոտ է հարության
Երկինք երկիր զարմանան
Աստղերը անհայտանան
Արեգակին պիտ տեղ տան
Զանգեր դուք ղողանջեք
Փրկության երգ երգեք
Եկեղեցի դու ցնծա
Փրկության օր է ահա
Պետրոս մտավ գերեզման
Գեղեցիկ օր սրբազան
Հավատաց նա հարության
Ավետիքը փրկության
Զանգեր դուք ղողանջեք
Փրկության երգ երգեք
Եկեղեցի դու ցնծա
Փրկության օր է ահա
Գաղտնիքը երջանկության
Բանալին ուրախության
Սաղավարտը փրկության
Որ նշան է հարության
Զանգեր դուք ղողանջեք
Փրկության երգ երգեք
Եկեղեցի դու ցնծա
Փրկության օր է ահա
493
1.Հիսուս հարյավ մեռելոց,
Գնաց երկինք, և Խոստացավ
Ուղարկել մեզ այն Սուրբ Հոգուն,
Սովորեցնող, մխիթարող։
Տեր իմ, մե՜ծ(2), Հիսուս,
Սուրբ Հոգով (2), լեցրու,
Պիտ երգեմ(2), ես Քեզ,
Արժանի ես գոհության։
2.Սուրբ Հոգի, Դու ճշմարտության,
Խրատում ես, սովորեցնում,
Աստված կտա բոլոր նրանց,
Ով կընդունի Որդուն խաչված։
3.Սուրբ Հոգու հետ ընկորացիր,
Ու Նրա հետ մտերմացիր,
Լսիր Նրա խրատը միշտ,
Երբ շշնջում է ականջիդ։
4.Հոգու ձայնին սիրով լսիր,
Այս աշխարհը մի ցանկացիր,
Մարմնիդ ցակը կմոռանաս,
Հոգուդ փրկութուն կունենաս։
Տեր իմ, մե՜ծ(2), Հիսուս,
Սուրբ Հոգով (2), լեցրու,
Պիտ երգեմ(2), ես Քեզ,
Արժանի ես գոհության։
5. Սուրբ Հոգի, դու ինձ հետ եղիր,
Դու կտաս ինձ ճիշտ ուղղություն,
Երբ Հիսուս գա կտանես ինձ,
Հանդիպելու իմ Տեր Փրկչին։
6. Դու նորոգիր իմ հոգին հին,
Մաքրե, սրբե լցված սիրտն իմ,
Եղիցի լույս, կասես Հիսուս,
Սուրբ Հոգին ինձ կլուսավորի։
792
Տոնեցեք օրը փրկության
Տոնեցեք օրը ցնծության (2)
Կրկ. Նա հայրավ (2)
Եվ կապրի հավիտյան
Նա հայրավ (2)
Եկեք տոնեցեք հարությունը Քրիստոսի
Տոնեցեք օրը խնդության
Տոնեցեք օրը սրբության
Տոնեցեք օրը փրկության
Տոնեցեք օրը ցնծության
Ալելույա, կենդանի է Նա
Դժողքը պարտված է
Եվ ազատ ենք մենք հիմա
Հիսուսը կենդանի է
Հավիտյան 2
Ալելույա Կենդանի է Նա
Դժողքը պարտված է
Եվ ազատ ենք մենք հիմա
Աստծո արյամբ ազատ ենք
Կենդանի է 2... Ալելույա
Կենդանի է Նա։
575
Խաչը ուսին գնում էր Նա Գողգոթա
Եվ անընդհատ երկինք էր նայում,
Բայց մի խոսք կրկնում էր նա սրտին քո
«Որդիս, քեզ համար եմ ես խաչվում»:
Մեխի և մուրճի ձայնը դեռ լսվում է ,
Մարդիկ դեռ գոչում են՝ խաչել դրան,
Բայց Սուրբ արյունը հոսում է հենց քեզ համար,
Որ դու ապրես, ապրես դու հավիտյան։
Երգերը
Այս ծառայության համար երգերի նշումներ չկան: