103Երանի Թևեր Առնեի

Երանի թևեր առնեի,

Թռչեի դեպ Քեզ, իմ Տեր,

Ձուլվեի երկինքներին,

Խոսուն հայացքին հանդիպեի,

Ներկայությանդ մեջ հանգչեի


Դու որպես խորան, թող որ խնկարկվեմ Քեզանում,

Դու լույսի ճրագ ու ես յուղ նրանում,

Երանություն է Քեզ հետ մեկտեղ

Ապրել այս կյանքում,

Դու և ես, ես և Դու

Վայելենք մեկմեկու


Գիշերվա հոգուս աղոթք,

Վաղորդյան Դու երգ շուրթերիս

Համբույր, սպեղանի վերքերիս,

Երկնային գույներով ինձ համեմիր,

Դեպ Քեզ եմ գալիս, Քեզ եմ ձգտում

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.