106Շատ եմ սիրում ես Հիսուսին

Շատ եմ սիրում ես Հիսուսին,

Հիսուսը սիրում է ինձ,

// Ձեռքս ձեռքին ընկերովի

Քայլում ենք միշտ միասին //


Հիսուսին, Հիսուսին

Շատ եմ սիրում Հիսուսին,

// Փոքրիկ սիրտս ամբողջովին

Նվիրել եմ Հիսուսին։ //


Շատ եմ սիրում ես Սուրբ Գիրքը

Աստծո կենդանի խոսքը,

// Քաղցր ու անուշ մեղրի նման

Իմ սուրբ Գիրքն է աննման //


Սուրբ Գիրքը, Սուրբ Գիրքը

Իմ աննման Սուրբ Գիրքը։

// Լույս է ճամփիս, ճրագ ոտքիս

Մեղրից էլ քաղցր է քիմքիս։ //


Շատ եմ սիրում ես աղոթել,

Հայր Աստծո հետ խոսել

// Աղքատ, խեղճ ու հիվանդներին

Աղոթքիս մեջ միշտ հիշել //

Կաղոթեմ, կաղոթեմ

Տեր Հիսուսի անունով,

// Փափագներս կառնեմ շուտով

Իմ մանկական հավատքով։ //

Շատ եմ սիրում եկեղեցին

Աստծո տունը գեղեցիկ,

// Ուրախ միություն կա այնտեղ

Մանկանց համար անուշիկ //

Գեղեցիկ, գեղեցիկ,

Եկեղեցին գեղեցիկ,

// Այնտեղ պիտ պաշտեն Աստծուն

Մանուկները անուշիկ։ //

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.