114Մենք այստեղ ենք հավաքվել ենք
Մենք այստեղ ենք, հավաքվել ենք,
Մեր Աստծո առջև եկել ենք
Մեր ողջ էությամբ,
Մենք ժպտում ու ողջունում ենք
Եվ խաղաղություն մաղթում ենք
Մեծ ուրախությամբ։
Մեզ սպասողը հենց մեր Տերն է,
Մեզ բերողն էլ Իր մեծ սերն է,
Իր խ__ոսքն է մեր մեջ,
Մեր սպասումը մեր Աստծուց է,
Խոսքը միշտ մեզ ուղեցույց է,
Որ օրհնենք անվերջ
Պիտի օրհնենք, սա մեր սուրբ գործն է,
Սա մեր հանգիստն է հավիտյան․․․
Պիտի երգենք․"Սա մեր ամրոցն է,
Տերը մեզ հետ է,
Տերն է մեզ պաշտպան"։
Ով եկել ու վայելել է,
Նա դեպի երկինք նայել է
Շատ մեծ գոհությամբ։
Բայց ոմանք էլ դեռ ճամփին են,
Մեզ համար շատ թանկագին են,
Դեռ կուրախանանք։
Մեզ սպասողը հենց մեր Տերն է,
Մեզ բերողն էլ Իր մեծ սերն է,
Իր խ__ոսքն է մեր մեջ,
Մեր սպասումը մեր Աստծուց է,
Խոսքը միշտ մեզ ուղեցույց է,
Որ օրհնենք անվերջ
s o l o
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.