118Իհարկե մայրս

Երբ տանից դուրս եմ լինում,

Եվ տուն գալս է ուշանում,

Գիտեմ,որ ինձ է սպասում,

Իհարկե, մայրս


Դուռը կիսաբաց պահած,

Ինձ է սպասում չքնած,

Նայում է ճամփիս աչքը բաց,

Իհարկե,մայրս


Մանկուց նրա երգն եմ լսել,

Լացել և ուրախացել,

Տխրությունս էլ է կիսել,

Իհարկե,մայրս


Նա է ինձ մեծացրել,

Կյանքն էլ ճանաչեցրել,

Ճիշտ խորհուրդներ տվել

Իհարկե,մայրս


Թե փորձանք էլ պատահի

Անմիջապես ինձ կհասնի

Սրտիս կարեկիցը կլինի,

Իհարկե,մայրս


Կհասկանա ցավը իմ,

Եվ արցունքս կսրբի,

Իմ համար աղոթք կանի,

Իհարկե մայրս

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.