127Արարատ Լեռան

Արարատ լեռան ձյունապատ սրտից,

Հնչում է մի ձայն դարերի խորքից,

Մասիսի ծոցում մի սիրտ բաբախում'

Զարկում է անվերջ, հայ ազգին կանչում


Դարձեք ո՛վ հայեր ողջ Հայաստանում,

Ձեզ նոր տապան եմ շինել երկնքում

Այսօր ներս մտեք իմ եկեղեցին,

Դարձեք ողջ ազգով'ժամն է վերջանում


Արարատ լեռան կարոտած սրտից,

Հայոց աշխարհ է թռչում աղավնին

Ավետիս սրտում, ձիթենին բերնում'

«Խաղաղություն Ձեզ», - ասելու հային


Դարձիր ազգս հայ, դարձի'ր անվարան, Արյուն, ջարդ, աղետ պիտի վերջանան

Ես քեզ կլինեմ վահան ու պաշտպան, Դարձի'ր, քեզ կտամ խաղաղ Հայաստան


Արարատ լեռան թախանձոտ սրտից,

Հային է ուղղված պատգամն երկնքից

«Կանգնած թակում եմ ձերսրտի դուռը,

Հայոց աշխարհն է իմ նոր իջևանն»


Դարձի'ր ազգս հայ, Ես քեզ կդառնամ, Մեղքերդ կներեմ, երկիրդ կբուժեմ

Ես քեզ կսիրեմ միշտ և հավիտյան,

Ես քոնն եմ, Դու Իմ բաժին Հայաստան

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.