152Ներիր Ինձ Այսօր

Ներիր ինձ այսօր ու ողորմիր

Քո ողորմությամբ հավիտենական,

Քեզ եմ ես գալիս մեղքերիս բեռով,

Հաճախ չեմ ծառայել ճշմարտությունով


Տուր, որ Քեզ, Հիսուս, կատարյալ նվիրվեմ,

Անձս ուրացած Քեզ պես խոնարհվեմ,

Պաշտեմ Քեզ հոգով, ճշմարտությունով,

Խաչս վերցնեմ, գամ Քո նեղ ճամփով

Գամ Քո նեղ ճամփով


Ներիր ինձ այսօր ձգտումներս բոլոր,

Ունեցել եմ ես այս կյանքում մոլոր,

Ձգտումները այն կտրել են անվերջ

Օրհնությունից Քո ինձ անընդմեջ


Քեզ եմ ես գալիս ոչ ինչպես առաջ,

Հոգնել եմ վաղուց վիճակից այս գաղջ,

Տեր Հիսուս, ներիր մեղքերս բոլոր,

Ես շատ քայլեցի ճամփեքով մոլոր

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.