154Չեմ Կարող Չսիրել
Երբ նայում եմ դեմքիդ, հոգիս արթնանում է,
Նայում եմ աչքերիդ, էությունս փայլում է,
Ժպիտդ տեսնելիս շուրթերս բացվում են,
Երգս ճախրում է, խավարը ցրվում է
Չեմ կարող չսիրել Քո ներկայությունը,
Չեմ կարող չսիրել Խոսքիդ հայտնությունը,
Չեմ կարող չաղոթել խանդավառ հոգով,
Քանի որ սիրում եմ, Քեզ անվերջ կարոտում եմ
Իմ աչքերը տեսնում են ձեռքերը քո խոցված,
Հեռանում են ցավերս անցյալից կուտակված,
Սրտումս տարածվում է հավերժ սիրող սեր,
Հոգուս ձայնը թռչում է, կանչում է Քեզ իմ Տեր
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.