175Ուրախություն է հիմա երկնքում
Ուրախություն է հիմա երկնքում,
Քանի որ մեկն էլ իր սիրտը բացեց։
Հրեշտակներն են ցնծում ու պարում,
Քանի որ մեկն էլ կորստից փրկվեց։
Խավարի մեջ էր խեղճը խարխափում,
Երբ Աստծո լույսը կպավ իր սրտին,
Չգիտեր նույնիսկ ինչու է ապրում,
Բայց հիմա գտավ իր Արարչին։
Ուրախ է հիմա, ցնծում է հոգին,
Քրիստոսին է նա արդեն հանդիպել,
Հաղորդ է դարձել Աստծո երկնքին,
Հիսուսի հետ էլ հարություն է առել
Հիսուսը քեզ կտա հարություն,
Կազատի մեղքից ու խավար աշխարհից,
Նա ունի այդքան մեծ իշխանություն,
Որ մարդուն փրկի մեղքից ու մահից
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.