185Երկինքն Արտասվում էր
Երկինքն արտասվում էր, արևը խամրած էր,
Աշխարհի Փրկիչը խաչվել էր,
Մեզ համար Նա խաչվեց, սուրբ արյունը հեղեց,
Մեղքի ու անեծքի բեռը կրեց
Նա հոգին ավանդեց, երբ երկնքից լքվեց,
Աստծո որդին մութ խավարում թաղվեց,
Մահվան դեմ Նա կռվեց, խավարին Նա հաղթեց,
Դժոխքի զորությունը խորտակեց,
Ողջ երկիրը շարժվեց, մեծ քարը տապալվեց,
Մեր Փրկչի սերը չէր կարող պարտվել,
Մահ, ո՞ւր է խայթոցդ, մեր հարուցյալ Արքան
Քեզ ընդմիշտ կործանեց
Հավիտյան Նա փառավոր է,
Հավիտյան Նա մեծարված է,
Հավիտյան Նա տիրում է,
Նա ապրում է, կենդանի է
Երգում ենք ալելույա,
Երգում ենք ալելույա,
Երգում ենք ալելույա,
Գառը հաղթել է
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.