198Եկա Քեզ Մոտ Պայծառ Մի Օր
Եկա Քեզ մոտ պայծառ մի օր ու տխրությունս չթաքցրի,
Խնդրեցի Քեզ' ընդունիր ինձ, և Դու ձեռք մեկնեցիր
Քեզ հետ եմ ես միշտ ապահով, թե փոթորիկ, թե ձյուն,
Եվ միշտ ուրախ եմ ես լինում, երբ իմ կողքին ես Դու
Հիսուս, օ՜, Հիսուս,
Փափագում եմ Քեզ տեսնել
Հիսուս, օ՜, Հիսուս,
Ընդմիշտ Քեզ հետ կուզեմ լինել
Նորից անցավ ահա մեկ օր, ինչպես օրերը բոլոր,
Նույն տխրությամբ ես լցվեցի առանց Տեր Հիսուսի,
Քեզ հետ եմ ես միշտ ապահով, թե փոթորիկ, թե ձյուն,
Եվ միշտ ուրախ եմ ես լինում, երբ իմ կողքին ես Դու
Չեմ մոռանա սերդ երբեք և Քո գամված ձեռքերը,
Եվ Քո արյունը, որ տվեց փրկություն տանջանքից,
Հանդիպման պահ կգա նորից, և կտեսնեմ ես այնտեղ
Իմ Քրիստոսին, իմ Տեր Փրկչին, որ կյանքը տվեց ինձ
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.