204Ես Գոհ ու Շնորհակալ Եմ
Ես գոհ ու շնորհակալ եմ Տեր ամեն բանի համար,
Օգնում ես, երբ ճամփան իմ նեղ է ու դժվար,
Ես գոհ եմ գիշերվա, թե օրվա լույսի համար,
Որ Դու ինձ հետ ես միշտ, կյանք իմ անմար
Ես գոհ ու շնորհակալ եմ իմ ամեն օրվա համար,
Իմ շուրջը Քո հրաշքներն են մեծ ու անհամար,
եվ ինձ շրջապատում ես Քո սիրով Դու հայրաբար,
Որ Քո ծառան վարվի արքայաբար:
Գոհ եմ, երգում է Քեզ հոգիս, օրհնում նորից
Շնորհակալ եմ, գոհանում եմ,
Գոհ եմ ես, Դու իմ
Սաղմոսն ես գոհության,
Օրհնում եմ Քեզ, գոհ եմ ես,
Գոհ եմ ես, գոհ եմ հավիտյան:
Ես գոհ ու շնորհակալ եմ, Տե'ր, Քո մեծ սիրո համար,
Գալիս ու այցելում ես Դու ինձ անդադար,
Աղոթքն իմ Դու լսում ես և տալիս ինձ երգեր նոր,
Որ Քեզ տամ գոհություն, իմ Թագավոր
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.