219Դու ես Տեր մեր հույսը
Դու ես, ով Զորաց Աստված, ապավենը մեր
Դու հզոր Աստված ես և հավերժական սեր,
// Թշնամուն սաստում ես Քո հզոր ձեռքով,
Պահպանում ես Դու մեզ Քո անհուն շնորհքով //
Դու ես Տե՛ր, մեր հույսը, Դու միայն,
Դու գիտես մարդու սիրտը երկչոտ,
Եվ չկա ոչ մեկը Քեզ նման,
Ադոնայ, Էլոհիմ, Սաբաովթ /2
Այս մութ աշխարհի մեջ Դու ես լույսը մեր
Քո անունը Սուրբ է, հաղթությունն է մեր,
// Քո փառքի մեծ ուժն է մեզ պահում կանգուն,
Մեր հաստատությունն ես, Քեզ ենք մենք սիրում //
Քո հոգուց փախչում է մութը գիշերվա
Սերդ, երբ հորդում է․ ոչ մի վախ չկա,
Դու մեր պահապանն ես՝ միշտ հավատարիմ,
Քո առջև դողում են մութն ու թշնամին /2
Քո հոգուց փախչում է մութը գիշերվա
Սերդ, երբ հորդում է․ ոչ մի վախ չկա,
Դու մեր պահապանն ես՝ միշտ հավատարիմ,
Եվ պարտված են
մութն ու թշնամին
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.