22Բայց առանց Աստծո այս կյանքն ունայն է

Այս անլույս կյանքում հոգիս հանգիստ չէ,

Եվ այստեղ պանդուխտ եմ և օտար,

Աշխարհի երգերն ինձ հարազատ չեն,

Մութ ճամփան միշտ խորթ է ինձ համար:


Բայց առանց Աստծո այս կյանքն ունայն է,

Եվ արևն անգամ՝ մի կեղծ պատրանք,

Աշխարհում խավար ու տառապանք է,

Երկնքում է գանձն ամենաթանկ


Ո՛վ Աստված, գիտես՝ հոգիս ծարավ է

Կենդանի ջրի Քո աղբյուրին,

Ես գիտեմ, որ սերը Քո անբավ է,

Ինձ համար Քեզ մոտ կա ավելին


Դու գիտես, որ սիրտս Քեզ սպասում է,

Քո երկյուղն է միշտ իմ խորքերում,

Դու գալիս ու սիրտս լիացնում ես,

Աննման Քո փառքն է ինձ գերում:


Արևի պես Դու գալիս փարվում ես,

Շողերով Քո կյանք ես պարգևում,

Խնդությամբ նորից Դու ինձ լցնում ես,

Ճանաչել տալիս Քո սերն անհուն:


Իմ Հիսու՛ս, ինձ թույլ տուր, որ փարվեմ Քեզ

Արցունքերն իմ Քեզ են որոնում,

Ես գիտեմ՝ իմ սիրտը Դու տեսնում ես,

Մի խոսքից անգամ՝ ինձ հասկանում:


Ես գիտեմ, որ Դու ընդմիշտ ինձ հետ ես,

Դու ես, Տե՛ր, օգնում ինձ այս կյանքում,

Քո արյամբ իմ սիրտը միշտ մաքրում ես

Ինձ պահում կանգուն ու հաստատուն:

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.